Կաթիլ Երեքշաբթի, 30.04.2024, 12:26
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Ապրիլ 2024  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գլխավոր » Նորությունների արխիվ
ՌոնալդոԲրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն հայտարարել է, որ առաջիկա 2-3 ամսվա ընթացքում կվերադառնա խաղադաշտ: Չի բացառվում, որ նա կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»: L'Equipe թերթին տված հարցազրույցում Ռոնալդոն հայտարարել է, որ ծնկի վնասվածքը կարող էր ընդհատել իր կարիերան, սակայն այժմ` վերջին վիրահատությունից հետո, վնասվածքը արագ վերականգնվում է: Հիշեցնենք, որ Ռոնալդոն վնասել էր ծունկը փետրվար ամսին, Իտալիայի առաջնության ժամանակ: Նրա պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվել է հունիս, եւ հիմա Ռոնալդոն ազատ կարգավիճակի ֆուտբոլիստ է:
... Կարդալ >>>
Խորագիրը. Սպորտ | Ընթերցել են 812 հոգի | Տեղադրվել է. 28.09.2008

ՍոլյարիԱմերիկյան եւ բրիտանական գիտնականները հաստատում են, որ բնության մեջ անվտանգ արեւահարության տեսակ չկա: «Արեւահարությունը դա մաշկի պաշտպանողական արտահայտությունն է ուլտրամանուշակագույն ճառագայթի ազդեցությունից, եւ բրոնզագույն մաշկը ուրախանալու առիթ չէ»,-կարծում են նրանք:

Բանն այն է, որ ուլտրամանուշակագույնը վնասում է մաշկի ԴՆԹ-ն, որը ամենաուղիղ ճանապարհն է մաշկի քաղցկեղի տարբեր տեսակների առաջացման ու զարգացման համար: ԴՆԹ-ի վնասումը առաջացնում ... Կարդալ >>>
Խորագիրը. Առողջություն | Ընթերցել են 1102 հոգի | Տեղադրվել է. 27.09.2008

ՆոտաներՖրանսիայի գրադարաններից մեկում հայտնաբերվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի նախկինում անհայտ ստեղծագործություններ` հեղինակի ստորագրությամբ: Բացահայտումը կատարվել է Ֆրանսիայի Նանտ քաղաքում բնակվող Մոցարտագետների կողմից: Հայտնաբերված ձեռագիր նոտաները իրենցից ներկայացնում են մինչ այս անհայտ անավարտ երաժշտություն:

Ըստ մասնագետների գնահատումների, սեւագիրը գրվել է կոմպոզիտորի մահից (1791 թ.) մի քանի տարի առաջ, ամենայն հավանականությամբ 1787-ից հետո:

... Կարդալ >>>

Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 660 հոգի | Տեղադրվել է. 27.09.2008

ԵրեխաներՉինաստանում տեղական արտադրության մանկական կաթի մեջ հայտնաբերվել են վնասակար նյութեր: Առողջապահության միջազգային կազմակերպությունը չինաստանի ղեկավարությունից բացատրություն է պահանջում, թե ինչու նորածին երեխաների համար արտադրվող կաթի մեջ կավճանյութի հայտնաբերման համար պահանջվեցին ամիսներ: Չինաստանում առողջապահության միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Հանս Տրոեդսոնը հայտարարել է.«Ղեկավարությունը պիտի գտներ մանկական սննդին խառնված վնասակար նյութերը, եթե իհարկե դա հենց իր կողմից չի արվել միտումնավոր կերպով կամ եթե չի կատարել հանցավոր անտարբերություն»:

... Կարդալ >>>
Խորագիրը. Առողջություն | Ընթերցել են 1061 հոգի | Տեղադրվել է. 25.09.2008

Կարճ հաղորդագրությունՄեքենայի ընթացքի ժամանակ SMS գրող վարորդները ավելի վտանգավոր են, քան հարբած կամ թմրանյութի ազդեցության տակ գտնվող վարորդները: Այսպիսի եզրահանգման են եկել Անգլիայի տրանսպորտի գերատեսչության հետազոտական լաբորատորիայի փորձագետները` ուսումնասիրելով SMS հաղորդագրությունների ծառայությունից առավել հաճախ օգտվող վարորդների շրջանակը, որոնք հիմնականում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են` 17-24 տարեկան:

Պարզվել է, որ SMS գրելու ժամանակ վարո ... Կարդալ >>>
Խորագիրը. Գիտություն | Ընթերցել են 840 հոգի | Տեղադրվել է. 24.09.2008

ԵվրատեսիլԵվրատեսիլ է վերադառնում օբյեկտիվ դատը: Մրցույթի կազմակերպիչների կարծիքով հանդիսատեսի քվեարկությունը արդյունավետ ու օբյեկտիվ չէ: 2009 թվականին Մոսկվայում կայանալիք Եվրատեսիլում կատարողներին գնահատելու են ոչ միայն հանդիսատեսը, այլ նաեւ ժյուրիի անդամները: Ժյուրին կազմվելու է յուրաքանչյուր երկրից ընտրված հատուկ անդամներից: Սրանով փորձ կարվի հավասարակշռել լավագույն կատարողների միջեւ պայքարը: Քվեարկման այս համակարհի ետ բերելու որոշմանը դրական են արձագանքել ե’ւ երաժիշտ-քննադատները, ե’ւ մրցույթ-փառատոնի կազմակերպիչ կոմիտեն:

Հիշեցնենք, որ այ ... Կարդալ >>>
Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 619 հոգի | Տեղադրվել է. 22.09.2008

ՔաղցկեղAmerican Association for Cancer Research (AACR) քաղցկեղի ուսումնասիրման գիտնականների ամերիկյան ասոցիացիան հայտարարել է, որ Դետրոյտի Ուեյն համալսարանի հետազոտողները դրական արդյունքներ են ստացել կաթնագեղձի քաղցկեղի դեմ պատվաստանյութի փորձարկումներից:
Մկների վրա փորձարկված պատվաստանյութը` նախատեսված է HER2 չարորակ ուռուցքներ առաջացնող բջիջների դեմ: Ուռուցքների այս տեսակը հանդիպում է կրծքի քաղցկեղ ունեցող կանանց 20-30%-ի մոտ եւ տարբերվում է իր մեծ ակտիվությամբ: ... Կարդալ >>>
Խորագիրը. Առողջություն | Ընթերցել են 1102 հոգի | Տեղադրվել է. 20.09.2008

Ռիչարդ ռայթ65 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է Pink Floyd խմբի ստեղնահար, ռոք-լեգենդ Ռիչարդ Ռայթը:

Ծնվել է 1943 թվականի հուլիսի 28-ին Լոնդոնում: Դպրոցն ավարտելուց հետո նա ուսումը շարունակում է Regent Street Polytechnic-ում` ճարտարապետի մասնագիտությամբ: Այնտեղ նա ծանոթանում է Նիկ Մեյսոնի եւ Ռոջեր Ուոթերսի հետ: 1965 թվականին ուսանողները խուբ են հիմնում Architechtural Abdabs անունով: Հետագայում նրանց է միանում պոետ, կիթառահար, էկսցենտրիկ Սիթ Բարրեթը ... Կարդալ >>>
Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 636 հոգի | Տեղադրվել է. 19.09.2008

Հայկական փողոց ՀնդկաստանումՓողոցի բացման պաշտոնական արարողությունը կայացել է սեպտեմբերի 13-ին Դելիում Հայաստանի դեսպանատան դիմացի այգում: Այն այդպես էլ կոչվում է` Հայաստանի փողոց (Armenia Street): Սա Հնդկաստանում առաջին հայկական փողոցն է: Իրադարձության կապակցությամբ Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են եղել Երեւանի եւ Դելիի քաղաքապետերը, այլ պաշտոնյաներ Դելիի քաղաքապետարանից ու Հնդկաստանի կառավարությունից: Միջոցառմանը մասնակցել է նաեւ հնդկահայոց հովիվ, Կալկաթայի մարդասիրական վարժարանի կառավարիչ Օշական Գյուլգյուլյանը:
... Կարդալ >>>
Խորագիրը. Հայաստան | Ընթերցել են 790 հոգի | Տեղադրվել է. 16.09.2008

Ձայնային ինտերետՀնդկական IBM լաբորատորիայի ինժեներները սկսել են Spoken Web համակարգի թեստավորման գործընթացը: Այդ համակարգը ինտերնետը հասանելի կդարձնի այն մարդկանց համար, ովքեր չեն կարող կարդալ ու գրել, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր ընդհանրապես զրկված են ինտերնետ կապից:

Spoken Web-ի հիմքում ընկած են VoiceXML եւ HSTP (Hyper Speech Transfer Protocol) տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս ստեղծել վեբ-ի անալոգը հեռախոսում: Spoken Web-ի միջոցով օգտագո ... Կարդալ >>>
Խորագիրը. Տեխնոլոգիաներ | Ընթերցել են 699 հոգի | Տեղադրվել է. 12.09.2008

« 1 2 3 4 5 6 7 »
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ՎԻՃԱԿԱԳՐՈւԹՅՈւՆ

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz