| ՈՐՈՆՈւՄ |
|
|
 |
| ԿԱԹԻԼ |
|
|
 |
| ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ |
|
 |
| ԱՐԽԻՎ |
|
|
 |
|
Գլխավոր » 2008 » Սեպտեմբեր » 12 » IBM- ը ձայնային ինտերնետ է մշակել
IBM- ը ձայնային ինտերնետ է մշակել | 04:13 |
Հնդկական IBM լաբորատորիայի ինժեներները սկսել են Spoken Web համակարգի թեստավորման գործընթացը: Այդ համակարգը ինտերնետը հասանելի կդարձնի այն մարդկանց համար, ովքեր չեն կարող կարդալ ու գրել, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր ընդհանրապես զրկված են ինտերնետ կապից:
Spoken Web-ի հիմքում ընկած են VoiceXML եւ HSTP (Hyper Speech Transfer Protocol) տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս ստեղծել վեբ-ի անալոգը հեռախոսում: Spoken Web-ի միջոցով օգտագործողը մուտք է կատարում հատուկ ձայնային կայքեր, որոնցից յուրաքանչյուրը ունի իր հասցեն:
Սովորական կայքերի նմանությամբ, սրանք էլ ունեն հասցեագրություններ (link) դեպի այլ ռեսուրսներ: Այս ցանցում աշխատել կարելի կամ ձայնային հրամանների կամ էլ հեռախոսի կոճակների օգնությամբ: Ձայնային վեբի մուտքը կատարվում է հատուկ հեռախոսահամարի միջոցով:
Այժմ, IBM-ը` հնդկական կապի օպերատորների համագործակցությամբ, թողարկում է Spoken Web-ի առաջին նախագծերը:
Մելինե Գեվորգյան
|
|
Խորագիրը. Տեխնոլոգիաներ |
Ընթերցել են 748 հոգի |
|
|
|
| ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ |
|
 |
|