Չինաստանում տեղական արտադրության մանկական կաթի մեջ հայտնաբերվել են վնասակար նյութեր: Առողջապահության միջազգային կազմակերպությունը չինաստանի ղեկավարությունից բացատրություն է պահանջում, թե ինչու նորածին երեխաների համար արտադրվող կաթի մեջ կավճանյութի հայտնաբերման համար պահանջվեցին ամիսներ: Չինաստանում առողջապահության միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Հանս Տրոեդսոնը հայտարարել է.«Ղեկավարությունը պիտի գտներ մանկական սննդին խառնված վնասակար նյութերը, եթե իհարկե դա հենց իր կողմից չի արվել միտումնավոր կերպով կամ եթե չի կատարել հանցավոր անտարբերություն»: Չինաստանի ղեկավարությունն էլ իր հերթին կատարվածի համար կասկած է հայտնել 2 մեծ չինական արտադրողների վերաբերյալ: Դրանք են Mengniu Dairy-ը եւ Yili Industrial Group-ը: Չինաստանի ոստիկանությունը 222 կգ կավճանյութ է առգրավել ու ձեռբակալել 18 մարդու հանցագործության հոտ առնչություն ունենալու կասկածանքով: Ըստ INTERFAX.RU-ի տվյալների մանկական կերից թունավորվել է 6244 երեխա, որոնցից 158-ի մոտ հայտնաբերվել է երիկամների սուր անբավարարություն: Թունավորվածների մեծ մասը արդեն դուրս է գրվել, սակայն նրանցից 1327-ը դեռ գտնվում են հիվանդանոցներում: Ըստ այս նույն աղբյուրի սեպտեմբերի 17-ի դրությամբ մահացել են 3 երեխա: Սրան զուգահեռ Չինաստանում կտրուկ անկում է ապրում տեղական բոլոր տեսակի արտադրանքներ պահանջարկը: Գնորդների շրջանում «Made in China» ապրանքանիշը ասոցիացվում է անորակ արտադրանքի հետ: