Կաթիլ Շաբաթ, 20.04.2024, 18:08
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Նոյեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Գլխավոր » 2008 » Նոյեմբեր » 21 » Հոլիվուդի ամենահայտնի երեխաները
Հոլիվուդի ամենահայտնի երեխաները
02:19
Սուրի ՔրուզԱմերիկյան «Forbes» հանդեսը հրապարակել է մինչեւ 5 տարեկան ամենահայտնի երեխաների վարկանիշային ցուցակը: Առաջին հորիզոնականում է դերասան Թոմ Քրուզի եւ դերասանուհի Քեթի Հոլմս Սուրիի աղջիկը: Երկուամյա Սուրի Քրուզին նվիրված հոդվածները մամուլում ավելի շատ են եղել, քան նրա աշխարահռչակ ծնողների մասին նյութերը: Տպագիր արտադրանքում լուսանկարների քանակով նույնպես Սուրին առաջ է անցել ծնողներից: Սա այս տարի Սուրիի առաջին պարգեւը չէ: Մինչ ամենահայտնի երեխա կոչումին արժանանալը նա նաեւ արժանացել էր Հոլիվուդի ամենամոդայիկ երեխա կոչմանը: Ինչպես խոստովանում է Քեթի Հոլմսը, այս կոչումներով աղջկան նախապատրաստում է «կարմիր գորգին»: Սուրին շատ գեղեցիկ եւ ստեղծագործական աղջիկ է, սիրում է երգել ու պարել: Այդ պատճառով էլ Սուրիի ծնողները չեն կասկածում, որ ապագայում նա տաղանդավոր դերասանուհի կամ մոդել կդառնա: Փոքրիկ «աստղիկին» հագցնում են Armani-ի եւ Burberry-ի ամենաթանկ հագուստով: Նրա մանկական պահարանը զբաղեցնում է ամբողջ 3 սենյակ եւ բոլոր հագուստները մեծահասակ Լեդիի ոճի մեջ են: Այս ամենի հետ մեկտեղ Թոմի աղջիկն ունի սեփական ոճաբան եւ խոհարար:

«Forbes»-ի մինչեւ 5 տարեկան ամենահայտնի երեխաների տասնյակը շարունակում են.

2. Շիլո Նուվիլ - Անջելինա Ջոուլիի եւ Բրեդ Պիտի աղջիկը
3. Զախարան Էֆիոպիից - Անջելինա Ջոուլիի եւ Բրեդ Պիտի աղջիկը (հոգեզավակ)
4. Պեկս Ջոուլի-Պիտ - Անջելինա Ջոուլիի եւ Բրեդ Պիտի տղան (հոգեզավակ)
5. Սեմ-Ալեքս, որն արդեն հաջող մեկնարկել է մոդլեային կարերան համաշխարհային պոդիումներում - հայտնի գոլֆիստ Թայգեր Վուդսի աղջիկը
6. Բեքհեմ Քրուզ, որը զբաղվում է բրեք-դանսով - Դեվիդ եւ Վիկտորիա Բեքհեմների փոքր տղան
7. Մաթիլդա Ռոուզ Լեդջեր - մահացած դերասան Հիթ Լեդջերի աղջիկը
8. Դեվիդ Բանդա - Մադոննայի տղան (հոգեզավակ)
9. Շոն Փրեսթոն Ֆեդերլայն – Բրիտնի Սփիրսի եւ ռեպեր Քեվին Ֆեդերլայնի փոքր տղան
10. Սեմ Շին - դերասանուհի եւ մոդել Դենիս Ռիչարդսի ու Չարլի Շինի աղջիկը

Դիտել հոլիվուդի ամենահայտնի երեխաների նկարները

Մելինե Գեվորգյան

Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 2459 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz