Մեր մասին
Կաթիլի խմբագրությունը հիմնվել է 2008 թվականի փետրվար ամսվա սկզբին: Փետրվարի 25-ին թողարկվել է Կաթիլ պարբերականի առաջին համարը: Երկրորդ համարի ստեղծման հետ զուգահեռ կառուցվել է Կաթիլի առաջին եւ առայժմ միակ կայքը: Կաթիլ պարբերականն ու կայքը զուգահեռ արագ եւ որակյալ զարգացում են ունեցել մինչեւ 2008 թվականի օգոստոս ամիսը: Կաթիլի 8-րդ համարի թողարկումից հետո ընդհատվել է պարբերականի թողարկումը, սակայն կայքը` շարունակելով գործել, էլ ավելի է զարգացել, որի պատվաավոր այցելուն եք Դուք:
Կաթիլը չի դադարում աշխատել: Ուղղակի, զարգացման ու ընդլայնման հետ միաժամանակ առաջացան նաեւ խնդիրներ, որոնց լուծումը նույնպես ժամանակ է պահանջում: Այդ պատճառով, ժամանակավորապես Կաթիլի PDF տարբերակի թողարկումը դադարեցվում է: Սակայն մեր ընթերցողն ու այցելուն մտահոգվելու պատճառ չունի, քանի որ այն բոլոր նյութերն ու հոդվածները, որոնք զետեղվում էին Կաթիլ պարբերականում, տեղ են գտնելու Կաթիլի կայքում:
ԿԱՅՔԻ Ու ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՏԱՐԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ
Թերություններ - Թերեւս միակ թերությունն այն է, որ ընթերցողի համար ավելի հարմար էր միանգամից ամբողջ ինֆորմացիան` գեղեցիկ դիզայնով, մեկ ֆայլով ներբեռնել համակարգչի մեջ:
Առավելություններ - Կայքում ավելի հաճախ կտեղադրվեն նորությունները, կավելանան մշտական խորագրերը ու ժամանցային էջերը:
Շնորհակալություն մեր ընթերցող-այցելուներին` մշտապես մեզ հետ լինելու համար: Մենք աշխատում ենք միայն ու միայն Ձեր հայերեն ժամանցն ապահովելու համար:
Կայքի ադմինիստրատոր եւ Կաթիլի գլխավոր խմբագիր` Մուշեղ Բաբայան
Կայքի ու Կաթիլի ոճաբան եւ խմբագիր` Մելինե Գեվորգյան
E-mail: haykatil@yahoo.com
Հեռ. (093) 062990
14.09.08