Կաթիլ Կիրակի, 28.04.2024, 00:13
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Նոյեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Գլխավոր » 2008 » Նոյեմբեր » 25 » Հայաստանը պահապանեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը
Հայաստանը պահապանեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը
01:28
ՇախմատՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ օլիմպիական չեմպիոն շախմատի 38-րդ օլիմպիադայում, որը կայացավ Դրեզդենում: Եզրափակիչ 11-րդ տուրում հայ շախմատիստները, որոնց ոգեւորում էր անձամբ ՀՀ նախագահ Սերժ սարգսյանը, հաստատուն հաղթանակ տարան Չինաստանի հավաքականի նկատմամբ 2,5:1,5 հաշվով: Առաջին եւ երկրորդ խաղատախտակներին խաղացող Լեվոն Արոնյանն ու Վլադիմիր հակոբյանը ոչ ոքի ավարտեցին իրենց խաղերը, իսկ հաղթական միավորը վաստակեց երրորդ խաղատախտակին խաղացող Տիգրան Պետրոսյանը, որը ստիպեց մրցակցին հանձնվել մինչ խաղի ավարտը: Ոչ ոքի ավարտեց իր խաղը նաեւ Գաբրիել Սարգսյանը: Այսպիսով, Հայաստանի հավաքականը վաստակելով 19 միավոր, իրենից ցածր հորիզոնականներում գտնվող հավաքականներին գավաթի համար պայքարելու ոչ մի շանս չթողեց:

Հայաստանի հավաքականը, որը 10-րդ տուրից հետո գտնվում էր առաջին հորիզոնականում, Ուկրաինայի պարտության դեպքում, որը վերջին տուրում խաղալու էր ԱՄՆ-ի հավաքականի հետ, նույնիսկ ոչ ոքի խաղալով Չինաստանի հետ, կվաստակեր ոսկե մեդալները: Ի դեպ` Ուկրանիան պարտվեց 11-րդ տուրում:

Այսպիսով հայաստանը կրկնեց երկամյա անցյալի հաջողությունը, երբ 2006 թվականին Թուրինում դարձավ շախմատի 37-րդ օլիմիադայի գավաթակիրը: Թուրինյան խաղերի Հայաստանի հավաքականի կազմում փայլում էր 26 ամյա շախմատիստ Կարեն Ասրյանը, որն այս տարի վաղաժամ հեռացավ կյանքից:

Հայաստանի կանանց հավաքականը Դրեզդենի օլիմպիադայում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը 16 միավորով: Իսկ կանանց մրցաշարի հաղթող դարձավ Վրաստանի հավաքականը 18 միավորով:

Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Սպորտ | Ընթերցել են 761 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz