Կաթիլ Երեքշաբթի, 19.03.2024, 06:57
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Նոյեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Գլխավոր » 2008 » Նոյեմբեր » 24 » Ամենապահանջված թոփ-մոդելները
Ամենապահանջված թոփ-մոդելները
01:07
Ադրիանա ԼիմաԹոփ-մոդելների մասին հեղինակային Models.com կայքը հարցում է անց կացրել առաջատար մոդելային գործակալությունների հետ եւ հրապարակել է ամենապահանջված թոփ-մոդելների ամենամյա վարկանիշային ցուցակը:

Առաջին տեղում է «Victoria’s Secret»-ի «հրեշտակներից» մեկը` «Maybelline» գովազդային բրենդի դեմք բրազիլուհի Ադրիանա Լիման: Այս տարվա ընթացքում Լիման աշխատել է շուրջ 15 միլիոն եվրո:


Երկրորդ տեղում է աշխարհի ամենահեռանկարային մոդելներից մեկը` 23 ամյա հոլանդուհի Դոթսեն Կրուսը: Մոդելային էքսպերտների կարծիքով հենց նա կլինի ամենաբարձր վարձատրվող ու ամենամեծ պահանջարկ վայելող թոփ-մոդելը առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Նա աշխատել է այս տարի 14 միլիոն եվրո: 

Երրորդ հորիզոնականում է գերմանական արմատներով բրազիլուհի Ժիզել Բունդհենը: Չնայած` մեծ քանակությամբ նկարահանումներին եւ պայմանագրերին, Ժիզելն այժմ այնքան էլ պահանջված չէ, որքան նախկինում եւ հետզհետե զիջում է դիրքերը: Սակայն նա արդեն հասցրել է հայտնվել գինեսի գրքում 3 անգամ. Որպես ամենաբարձր վարձատրբող մոդել, ամենապահանջված մանեկենուհի եւ ամենահարուստ մոդել մոդայի պատմության մեջ:

Չորրորդում 27 ամյա բրազիլուհի Ալեսանդրա Ամբրոսիոն է: «Victoria's Secret»-ի «հրեշտակներից» է: Նրա բազմամիլիոն պայմանագրի գումարը չի հրապարակվում:

Հինգերրդը բրազիլուհի Իզաբելի Ֆոնտանան է: Մոդելային պատմության մեջ է մտել որպես մոդել, որը կրկնակի անգամ նկարահանվել է Pirelli օրացույցի համար: Կրկին «Victoria's Secret»-ի «հրեշտակներից» է եւ «H&M Lingerie» ներքնաշորերի գովազդային դեմքը:

Վեցերորդ հորիզոնականը 24 ամյա չեխ Կարոլինա Կուրկովայինն է: Մասնակցում է ամենաաղմկոտ ցուցադրություններին Փարիզում, Լոնդոնում, Միլանում: Հենց նա է ցուցդրել 10 մլն արժողությամբ ներքնաշորերի ադամանդե հավքածուն «Victoria's Secret»-ի հերթական շոուի ժամանակ:

Յոթերորդ հորիզոնականում սեւամորթ թոփ-մոդել Սելիտա Եբանկսն է: Խոստանում է դառնալ երկրորդ Նաոմի Քեմպբել: Ընթացքի մեջ է պայմանագրի ստորագրումը, որով նա կդառնա «Victoria's Secret»-ի «հրեշտակ»:

Ութերորդն է ամերիկուհի Մարիսա Միլլերն է` ծնված Կալիֆորնիայում: Ընթացքի մեջ է պայմանագրի ստորագրումը, որով նա կդառնա «Victoria's Secret»-ի «հրեշտակ»:

Իներորդ հորիզոնականում 23 ամյա ավստալուհի Միրանդա Կերրն է: Հայտնի է որպես «Victoria's Secret»-ի ամենափայլուն մասնակից: Ի դեպ, նա դարձավ առաջին ու վերջին ավստրալուհին, որը այդ հեղինակավոր բրենդի բեմ բարձրացավ: Մասնակցում է ամենաաղմկոտ ցուցադրություններին Փարիզում, Լոնդոնում, Միլանում:

Տասներորդն է դանիուհի Ջուլիա Սթենգերը` «Armani Jeans»-ի եւ «Ferre»-ի գովազդային դեմքը: Շուտով պայմանագիր կկնքի «Maybelline»-ի եւ «Victoria Secret model»-ի հետ:


Դիտել ամենապահանջված մոդելների նկարները

Մելինե Գեվորգյան

Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 1796 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz