Կաթիլ Երեքշաբթի, 19.03.2024, 15:08
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Հոկտեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գլխավոր » 2008 » Հոկտեմբեր » 11 » Անջելինա Ջոուլիի դեմքը աշխարհում ամենաթանկն է
Անջելինա Ջոուլիի դեմքը աշխարհում ամենաթանկն է
01:14
Անջելինա ՋոուլիForbes հանդեսը հրապարակել է ամենա-ամենաների վարկանիշային ցուցակը: Երկրագնդի ամենահայտնի աստղերի 10-նյակը գլխավորում է ամերիկյան կինոդիվա Անջելինա Ջոուլին: Forbes-ի կոմից անցկացված վերլուծության արդյունքներով այն պարբերականները, որոնց շապիկին պատկերված է Անջելինա Ջոուլին, ապահովում են ռեկորդային տիրաժի վաճառք:

Անջլեինա Ջոուլիի դեքմը ամենագեղեցիկն է աշխարհում,- խոստովանում է դերասան Կլինտ Իստվուդը,- որը նույնիսկ խամրեցնում է նրա դերասանական շնորքը: Այդ պատճառով էլ ամսագրերը պատրաստ են անել ամեն ինչ, միայն թե Ջոուլիի կամ նրա ընտանիքի անդամները տեղ գտնեն հենց իրենց տպագրության առաջին էջերին: Օրինակ`. People-ը եւ Hello!-ն Ջոուլիի նորածին երկվորյակների առաջին նկարները գնահատել են 11 միլիոն դոլար: Էքսքլյուզիվ նկարներում, որոնց ձեռք բերման համար պայքարում էին 1000-ավոր պարբերականներ ամբողջ աշխարհից, պատկերված են Ջոուլին, նրա ամուսին Բրեդ Պիտը, նրանց նորածին երկվորյակները` Նոքս Լեոնը ու Վիվիեն Մարչելին, Անջելինայի աղջիկը` Շիլո Նուվելը, որը ծնվել է 2006 թվականին, ինչպես նաեւ որդեգրված 3 երեխաները: Ի դեպ` «ամենաշատ վաճառվող դեմքերի» ցուցակի 8-րդ հորիզոնականում երկուամյա Շիլո Նուվելն է: Դեռ 2006 թվականին, Շիլոյի առաջին նկարների համար People-ը Անջելինային վճարեց 4 միլիոն դոլար: Ամբողջ գումարը, որը Ջոուլին ձեռք է բերում իր երեխաների նկարների համար, փոխանցում է Աֆրիկայի երեխաներին սատարող բարեգործական կազմակերպությանը:

Անցած տարվա Forbes-յան «ամենաշատ վաճառվող դեմք» Ջենիֆեր Անիստոնը, իր տեղը զիջելով Անջելինա Ջոուլիին, այս տարի այդ ցուցակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Մելինե Գեվորգյան

Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 2409 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz