Ամերիկյան «Forbes» հանդեսը հրապարակել է մինչեւ 5 տարեկան ամենահայտնի երեխաների վարկանիշային ցուցակը: Առաջին հորիզոնականում է դերասան Թոմ Քրուզի եւ դերասանուհի Քեթի Հոլմս Սուրիի աղջիկը: Երկուամյա Սուրի Քրուզին նվիրված հոդվածները մամուլում ավելի շատ են եղել, քան նրա աշխարահռչակ ծնողների մասին նյութերը: Տպագիր արտադրանքում լուսանկարների քանակով նույնպես Սուրին առաջ է անցել ծնողներից: Սա այս տարի Սուրիի առաջին պարգեւը չէ: Մինչ ամենահայտնի երեխա կոչումին արժանանալը նա նաեւ արժանացել էր Հոլիվուդի ամենամոդայիկ երեխա կոչմանը: Ինչպես խոստովանում է Քեթի Հոլմսը, այս կոչումներով աղջկան նախապատրաստում է «կարմիր գորգին»: Սուրին շատ գեղեցիկ եւ ստեղծագործական աղջիկ է, սիրում է երգել ու պարել: Այդ պատճառով էլ Սուրիի ծնողները չեն կասկածում, որ ապագայում նա տաղանդավոր դերասանուհի կամ մոդել կդառնա: Փոքրիկ «աստղիկին» հագցնում են Armani-ի եւ Burberry-ի ամենաթանկ հագուստով: Նրա մանկական պահարանը զբաղեցնում է ամբողջ 3 սենյակ եւ բոլոր հագուստները մեծահասակ Լեդիի ոճի մեջ են: Այս ամենի հետ մեկտեղ Թոմի աղջիկն ունի սեփական ոճաբան եւ խոհարար: «Forbes»-ի մինչեւ 5 տարեկան ամենահայտնի երեխաների տասնյակը շարունակում են. 2. Շիլո Նուվիլ - Անջելինա Ջոուլիի եւ Բրեդ Պիտի աղջիկը 3. Զախարան Էֆիոպիից - Անջելինա Ջոուլիի եւ Բրեդ Պիտի աղջիկը (հոգեզավակ) 4. Պեկս Ջոուլի-Պիտ - Անջելինա Ջոուլիի եւ Բրեդ Պիտի տղան (հոգեզավակ) 5. Սեմ-Ալեքս, որն արդեն հաջող մեկնարկել է մոդլեային կարերան համաշխարհային պոդիումներում - հայտնի գոլֆիստ Թայգեր Վուդսի աղջիկը 6. Բեքհեմ Քրուզ, որը զբաղվում է բրեք-դանսով - Դեվիդ եւ Վիկտորիա Բեքհեմների փոքր տղան 7. Մաթիլդա Ռոուզ Լեդջեր - մահացած դերասան Հիթ Լեդջերի աղջիկը 8. Դեվիդ Բանդա - Մադոննայի տղան (հոգեզավակ) 9. Շոն Փրեսթոն Ֆեդերլայն – Բրիտնի Սփիրսի եւ ռեպեր Քեվին Ֆեդերլայնի փոքր տղան 10. Սեմ Շին - դերասանուհի եւ մոդել Դենիս Ռիչարդսի ու Չարլի Շինի աղջիկը Դիտել հոլիվուդի ամենահայտնի երեխաների նկարները