Microsoft-ը կթողարկի անվճար հակավարակային փաթեթ - 24 Ноября 2008 - ԿԱԹԻԼ
Կաթիլ Երկուշաբթի, 05.12.2016, 20:30
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Նոյեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Գլխավոր » 2008 » Նոյեմբեր » 24 » Microsoft-ը կթողարկի անվճար հակավարակային փաթեթ
Microsoft-ը կթողարկի անվճար հակավարակային փաթեթ
01:06
MicrosoftMicrosoft-ը մտադիր է թողարկել սեփական հակավարակային ծրագիրը` ներառված Windows օպերացիոն համակարգի փաթեթում: Սա կարող է ընկերության դեմ հերթական դատական հայցի պատճառ դառնալ: Microsoft-ի հակավարակային ծրագիրը, որի աշխատանքային անվանումը Morro է, լինելու է անվճար եւ թողարկվելու է 2009 թվականի երկրորդ կեսին: Morro-ն կփոխարինի Windows Live Onecare ծրագրին, որը վաճարքից դուրս կգա 2009 թվականի հունիսի 30-ին: Վերջինիս արժեքը շուրջ 50 դոլար է:

Microsoft-ի աշխատակից Ամին Բարձուկասի խոսքերով մարդկանց քանակը, որոնք չեն օգտագործում հակավարակային փաթեթ կամ որոնք չեն թարմացնում իրենց հակավարակային ծրագրերը ժամանակին կազմում է շուրջ 50% զարգացած շուկաներում եւ զգալի ավելի շատ զարգացողներում: Microsofti կողմից մշակվող հակավարակային փաթեթը հնարավոր կլինի աշխատեցնել Windows XP, Windows Vista եւ նոր Windows 7 օպերացիոն համակարգերի համատեղությամբ: Windows 7 օպերացիոն համակարգը նույնպես նախատեսվում է թողարկել 2009 թվականին:

ԱՄՆ-ի հակավարակային այլ լաբորատորիաների ներկայացուցիչները նոր հակավարակային փաթեթր վերաբերյալ տարակարծիք են: Ինչպես հայտնում է CNET-ը, Symantec-ի ներկայացուցիչները այս թեմայով մեկնաբանություններ չեն տալիս, McAffee-ի մամուլի քարտուղար Ջորիս Էվերսը նշում է, որ OneCare-ի շուկայական ծավալը չի գերազանցում 2%-ը եւ ըստ Էվերսի Microsoft-ը հենց այդ պատճառով է որոշել շուկա դուրս գալ անվճար հակավարակային ծրագրով` դրանով իսկ ցույց տալով իր պարտությունը: Sophos-ի ավագ տեխնիկական մասնագետը այլ կարծիքի է. «Microsoft-ի այդ որոշումը կստիպի McAfee-ի ու Symantec-ի ղեկավարներին գիշերները վատ քնել»:

Սա կարող է հեղաշրջում կատարել ամբողջ աշխարհի հակավարակային շուկայում այն պարզ պատճառով, որ հակավարակային անվճար փաթեթը բացի ֆինանսական տեսակետից ձեռնտու լինելուց, այն նաեւ կազատի մարդկանց ավելորդ գլխացավանքներից կապված թարմացումների ու «key» կոչվող բանալիների հետ: Սակայն հեղաշրջման հետ միաժամանակ Microsoft-ի այս քայլը կարող է նաեւ մեծ դատական գործընթացի խթան հանդիսանալ: Հիշեցնենք, որ շատ երկների ղեկավարություններ պահանջել էին արգելել Windows-ի վաճառքը ներդրված Internet Explorer բրոուզերով:

Մուշեղ Բաբայան



Խորագիրը. Տեխնոլոգիաներ | Ընթերցել են 448 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2016Конструктор сайтов - uCoz