Բիթլները համակարգչային խաղում - 18 Ноября 2008 - ԿԱԹԻԼ
Կաթիլ Երկուշաբթի, 05.12.2016, 20:31
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Նոյեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Գլխավոր » 2008 » Նոյեմբեր » 18 » Բիթլները համակարգչային խաղում
Բիթլները համակարգչային խաղում
03:09
ԲիթլզԱմբողջ աշխարհում հայտնի «Բիթլզ» խմբի երաժիշտները առաջին անգամ համաձայնություն են տվել իրենց երաժշտությունը համակարգչային խաղում օգտագործելու համար: Apple ընկերությունը MTV Games-ի համագործակցությամբ պայմնագիր է կնքել Փոլ Մակքարտնիի եւ Ռինգո Սթարի հետ` նոր համակարգչային խաղի ստեղծման վերաբերյալ:

- Այս նախագիծը հրաշալի գաղափար է, որը «Բիթլզ»-ին եւ նրա երաժշտությանը էլ ավելի հայտնի կդարձնի,- նշել է Փոլ Մակքարտնին: Նա նաեւ ասել է, որ ցանկանում է, որպեսզի մարդիկ ավելի շատ բան իմանան երաժշտության «հակառակ կողմի» մասին:
Ինչպես նշել են նախագծի հեղինակները` խաղը ստեղծվելու է մեկ այլ համակարգչային խաղի` երիտասարդության մեջ լայն տարածում գտած Rock Band-ի, անալոգով:
Նոր խաղում խաղացողին հնարավորություն կտրվի իրականացնել երաժշական երազանքները. Նվագել տարբեր երաժշտական գործիքների վրա եւ ինչու չէ նաեւ երգել սիրելի խմբի երգերը կարաոկե տարբերակով: Որպեսզի խաղացողները կարողանան իսկական համերգ կազմակերպել, կատարելով ռոք հիթեր, խաղի հետ կցվելու են հատուկ երաժշտական գործիքներ: Նորույթը կփողարկվի 2009 թվականին: Ըստ վերլուծաբանների գնահատականի համակարգչային նոր խաղը միայն ԱՄՆ-ում կարող է շուրջ 1,2 միլիարդ դոլարի եկամուտ ունենալ: 

2008 թ.-ի օգոստոսի վերջին Մեծ Բրիտանիայի աուկցիոնում 9,8 ֆունտ ստերլինգով վաճառվեց լեգենդար խմբի անդամների կարամամբ կատակների պարունակությամբ ժապավենը: Այն հայտնաբերվել էր Անգլիայի հյուսիսում տներից մեկի ավտոտնակում: Մեկ ու կես ժամ տեւողությամբ այդ ձայնագրությունը կատարվել է 1964 թվականին, երբ «Բիթլզ»-ն աշխատում էին «I`ll Follow The Sun» երգի վրա, որը հետագայում տեղ զբաղեցրեց «Beatles for Sale» ալբոմում:

Նույն թվականի հունիսին լոնդոնյան Christie's աուկցիոնում «Sgt. Pepper's Lonely Hearts Club Band» ալբոմի պաստառին հավերժացած թմբուկի կաշին վաճառվեց 541250 ֆունտ ստեռլինգով:

Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 574 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2016Конструктор сайтов - uCoz