Կաթիլ Երկուշաբթի, 29.04.2024, 03:19
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Նոյեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Գլխավոր » 2008 » Նոյեմբեր » 7 » «Օդնոկլասնիկի»-ն այսուհետ վճարովի կլինի
«Օդնոկլասնիկի»-ն այսուհետ վճարովի կլինի
01:23
Օդնոկլասնիկի Օդնոկլասնիկի hայտնի հասարակական ցանցն այսուհետ վճարովի կլինի: Առայժմ վճարելու են միայն նորեկները: Կայքում նոր գրանցվողները ստանում են հետեւյալ հաղորդագրությունը. «Ներկա պահին Դուք օգտվում եք կայքի սահմանափակ տարբերակից եւ չեք կարող ուղարկել հաղորդագրություններ, գնահատել նկարներ, մեկնաբանություններ անել ֆորումում եւ այցելել այլ անձանց էջերը: Կայքի հնարավորություններից լիարժեք օգտվելու համար ակտիվացրեք ձեր պրոֆիլը SMS հաղորդագրության միջոցով: Այդ ակտիվացումը պահանջվում է մեկ անգամ: Սա արվում է կայքում կարգ ու կանոնի պահպանման եւ պատահական սպամ-նամակներից խուսափելու համար: Շնորհակալություն մեզ հասկանալու համար»:
Գրանցումը ակտիվացնելու համար պահանջվող գումարը շուրջ 1,37 ամերիկյան դոլար է: Վճարումը կատարվում է կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրության միջոցով: 
Կայքում կարգ ու կանոնի հաստատումն ու սպամ-նամակներից պաշտպանումը իհարկե ողջունելի է, սակայն 1,37 ԱՄՆ դոլարը զգալիորեն շատ է նմանատիպ կայքերում գանձվող 5 կամ 6 ցենտից: Եթե նպատակը զգուշությունն էր, ապա կարելի էր նշանակել սիմվոլիկ փոքրիկ գումարի չափ, որի միջոցով անկասկած կապահովվեին վերը նշված կարգն ու կանոնը: Իսկ հեռավոր արտասահմանում այլեւս ընդհանրապես չկա հնարավորություն գրանցվել կայքում, քանի որ չկա SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորությունը:

«Вести» հեռուստաընկերության «Вести.net» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Ալեքսանդր Պլյուշեվ. «Մուտքի վճարովի դարձնելը ճակատագրական սխալ էր կայքի համար»:

Մինչ վերը նշված սահմանափակումները, կայքում սահմանափակում էր դրվել տեղադրվող նամակների քանակի, նկարներին 5-ից բարձր գնահատական նշանակելու եւ այլ անձանց էջեր գաղտնի այցելելու համար: Տեղադրվող նկարների քանակը լրանալուց հետո, յուրաքանչյուր հաջորդ 20 նկարի համար գանձվում է շուրջ 4 ԱՄՆ դոլար: Նույքան գումար վճարելով կարելի է գաղտնի այց կատարել այլ անձանց էջերը: Իսկ նկարներին 5-ից բարձր գնահատական նշանակելու համար գանձվում է շուրջ 5 ԱՄՆ դոլար: Այնպես որ, «Օդնոկլասնիկի»-ի համար վճարովի ծառայությունները նորություն չեն, սակայն նորություն է այն, որ առանց վճարի կայքից օգտվել գրեթե անհնար է:

Բաբայան Մուշեղ

Խորագիրը. Տեխնոլոգիաներ | Ընթերցել են 805 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz