Կաթիլ Կիրակի, 05.05.2024, 14:07
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Հոկտեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գլխավոր » 2008 » Հոկտեմբեր » 31 » Ունենք նոր մարզահամերգային համալիր
Ունենք նոր մարզահամերգային համալիր
01:17
Համալիր2005թ. հոկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառվել էր ռուսական ԲԱՄՕ ընկերությանը, որը պարտավորվել էր երեք տարվա ընթացքում շուրջ 15 մլն դոլար ներդնել, ինչպես նաեւ պահպանել կառույցի անվանումը եւ ֆունկցիոնալ նշանակությունը: Սթ. հոկտեմբերի 31-ին այն շահագործման հանձնվեց: Ներդրված գումարները նախատեսվածից մոտ երեք անգամ ավելին են եղել` շուրջ 42 մլն դոլար. Շենքը հիմնովին վերանորոգվել է, վերկանգնվել է կտուրը, նորացվել են բոլոր ինժեներային համակարգերը` տաք եւ սառը ջրի, ջեռուցման ու կոյուղու համակարգերը: Վերանորոգվել են համալիրի մեծ եւ փոքր դահլիճները, որոնք համապատասխանաբար կարող են տեղավորել 8000 եւ 2200 հանդիսատես: Երկու դահլիճներում էլ տեղադրվել են նորագույն տեխնոլոգիաներով լուսային եւ ձայնային սարքավորումներ: 
Մարզահամերգային համալիրում այսուհետ գործելու է նաեւ սառցադաշտ. բացվելու են հոկեյի եւ գեղասահքի դպրոցներ: Բացի «սառցային» մարզաձեւերից շենքում գործելու են ֆուտբոլի եւ վոլեյբոլի համար նախատեսված սրահներն ու ֆիթնես ակումբը: Շուտով կկառուցվեն նաեւ նոր ավտոտնակներ:

Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 1258 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz