Կաթիլ Ուրբաթ, 03.05.2024, 11:04
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Հոկտեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գլխավոր » 2008 » Հոկտեմբեր » 5 » Հավը երազում կորեկ է տեսնում…
Հավը երազում կորեկ է տեսնում…
01:08
Հանգիստ քունԵրկար, խորը քունը կարող են ապահովել սովորական քնաբեր միջոցները, սակայն լավ երազներ դրանք ապահովել չեն կարող: Որքան լավ կլիներ, եթե երազները նախորոք պատվիրվեին կամ ծրագրավորվեին: Վերջին տասնամյակում լայն տարածում ունեին այնպիսի կատակները, ինչպիսիք են օրինակ. «Ճարի նայի, լավ երազ ա», «երեկ լավ երազ եմ տեսել, էսօր երկրորդ սերիան ա, գնամ նայեմ»: Սրանք ընդամենը կատակներ են: Պարզվում է սակայն, որ այդ կատակները շուտով իրականություն են դառնալու: Գիտնականները պնդում են, որ գտել են մեր երազները կառավարելու ձեւը:

Ուժեղ պատկերացման տեր մարդկանց դժվար չէ բացատրել թե ինչու են մարդիկ մղձավանջային երազներ տեսնում: Երբեմն հեռուստացույցով կամ ռադիոյով հաղորդված վատ նորությունը անգամ կարող է պատճառ դառնալ մղձավանջային երազի: Պարզվում է` վատ ու անցանկալի երազներից կարելի է ազատվել ամենահասարակ ճանապարհով` որեւէ հաճելի հոտի ազդեցությամբ: Այսպիսի եզրակացության են եկել գերմանացի հետազոտողները: Նրանց պնդմամբ այն, ինչը մենք տեսնում ենք երազում, ուղղակիորեն կապված է մեզ շրջապատող հոտերի հետ:

Այսպիսի եզրակացության բժիշկ-հետազոտողները հանգել են ոչ բարդ, բայց երկարատեւ ու մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում: Հետազոտությանը ինքնակամ մասնակցել ցանկացած մարդկանց պառկեցրել են քնելու եւ նրանց համար «միացրել են» ամենատարբեր հոտեր` սկսած հոտած ձվի հոտից մինչեւ թարմ վարդերի բույրը: Պարզվել է, որ տհաճ հոտերի ազդեցության ժամանակ երազատեսությունը ներկված է եղել բացասական էմոցիաներով`մարդիկ երազում տեսել են անհարմար իրավիճակներ, պատմեւթյուններ կապված սեփական անհաջողությունների հետ եւ նույնիսկ մղձավանջային տեսարաններ: Իսկ հաճելի հոտերի ազդեցության դեպքում ստացվել է ճիշտ հակառակ պատկերը, մարդկանց երազները եղել են հաճելի ու լեցուն դրական էմոցիաներով:

Սա մեծ հայտնագործություն է բժշկագիտության բնագավառում: Մինչ այդ բժիշկները երբեք չեն մտածել, որ արտաքին ազդեցության գործոնները կարող են ազդել մարդու երազատեսության վրա: Գիտնականները հույս ունեն, որ մոտ ապագայում մարդկանց կազատագրեն տհաճ ու մղձավանջային երազներից: 
Շատ հնարավոր է, որ մի օր էլ կպարզվի, որ երազի վրա ազդեցություն ունեն նաեւ մեզ շրջապատող ձայները, սենյակի ջերմաստիճանը կամ ինչու չէ նաեւ կողակցի արյան բաղադրությունը:

Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Գիտություն | Ընթերցել են 1041 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz