Կաթիլ Երեքշաբթի, 30.04.2024, 01:53
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Սեպտեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գլխավոր » 2008 » Սեպտեմբեր » 30 » Տուժած երեխաների թիվը 53000 է
Տուժած երեխաների թիվը 53000 է
23:26
ԵրեխաՉինաստանում քիմիկատների խառնուրդով մանկական սննդից տուժած երեխաների թիվը հասել է 53000-ի: Այսպիսի արդյունքներ է ստացել Չինաստանի Առողջապահության Նախարարությունը այն բանից հետո, երբ կատարել է 2008 թվականի մայիսից մանկական հիվանդանոցներում բուժվող հիվանդների հիվանդների հիվանդության պատմությունների մանրակրկիտ ուսումնասիրություն: 
Չինաստանի Առողջապահության Նախարարության տվյալներով թունավորված մանկական սննդի օգտագործումից արդեն մահացել են 4 երեխա:

Հիվանդանոցներում դեռ կա 13000 երեխա, որոնցից 104-ը չափազնց ծանր վիճակում: Հիվանդանոցներում գտնվող երեխաների 80%-ը 2 տարեկանը դեռ չեն բոլորել:

Երկրի ամբողջ տարածքում շարունակվում են ստուգումները մանկական կաթ արտադրող ընկերություններում: Խանութներից առգրավվել է ավելի քան 700 տոննա անորակ արտադրանք: 100-ից ավելի ընկերությունների արտադրանքի 20%-ում հայտնաբերվել է կավճանյութի պարունակություն:
Կավճանյութն օգտագործվում է քիմիական արդյունաբերությունում հրակայուն մակերեւույթների ստանալու համար: Ոչ բարեխիղճ արտադրողները այդ նյութը խառնել են մանկական սննդին` նրանում սպիտակուցի քանակի կեղծ ապահովման համար: Մարդու օրգանիզմում կավճանյութի մեծ խտությունը առաջացնում է քարեր երիկամներում եւ միզապարկում:

Մելինե Գեւորգյան

Խորագիրը. Առողջություն | Ընթերցել են 959 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz