Կաթիլ Ուրբաթ, 03.05.2024, 14:13
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Սեպտեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գլխավոր » 2008 » Սեպտեմբեր » 29 » «Ամենալավ ֆիլմը - 2»
«Ամենալավ ֆիլմը - 2»
23:28
Ամենալավ ֆիլմը 2Սանկտ-Պետերբուրգում կայացել է «Ամենալավ ֆիլմը - 2» կինոնկարի առաջին հրապարակային ցուցադրությունը, որին ներկա էր ֆիլմի հեղինակներից մեկը` Գարիկ «Բուլդոգ» Խարլամովը: Գարիկը նաեւ այս ֆիլմի գլխավոր դերակատարն է:
Խարլամովի խոսքերով` հաշվի են առնվել բոլոր թերությունները, որոնք առկա էին առաջին ֆիլմում, իսկ ավելի կոնկրետ` այն ձգձգված էր ու լցված ոչ ցենզուր հումորով: «Այո, մենք հաշվի ենք առել բոլոր սխալները. նոր ֆիլմը կլինի ավելի դինամիկ,- ասել է Խարլամովը: - Եվ առանց կասկած առաջացնող հումորով»: Հայտնի հումորիստը վստահեցրեց, էր ֆիլմը, ի տարբերություն առաջինի, նկարահանված է ցենզուրայի սահմաններում եւ որ այն կարող են դիտել նույնիսկ ամենափոքր տարիքի երեխաները:

Ովքեր չեն դիտել առաջին ֆիլմը, ասենք որ «Ամենալավ ֆիլմը» իրենից ներկայացնում է ռուսական մի շարք ֆիլմերից («Նոչնոյ Դազոր», «Դնեվնոյ Դազոր», «Բրիգադա») վերցված թեմատիկայի, տեսարանների ու դրվագների սուր ծաղր: Ծաղր, որը սակայն իրավացի արդարացված էր եւ իրոք ծիծաղելի: Այն դարձավ 2007 թվականի ամենատարածված կոմեդիան ամբողջ նախկին Սովետ Միության տարածաշրջանում: Եթե ֆիլմի առաջին մասում հիմնական շեշտը ընկնում էր ռւսական վերը նշված ֆիլմերի վրա, ապա երկրորդ մասում ծաղրի հիմնական նշանակետը ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանն էր, որին ֆիլմում կոչում էին Դիմա Միլան: Թերեւս ֆիլմի միակ թերությունը ոչ ցենզուր տեսարաններն էին: Սակայն պետք է խոստովանել, որ ֆիլմը ստացվել էր եւ որ լավ էր ստացվել: Ֆիլմ դիտողների ու կինոքննադատների շրջանում այն համեմատվում էր ամերիկյան «Շատ սարսափելի ֆիլմ»-երի շարքի հետ, որոնցում ծաղրի առարկա էին դարձել ամերիկյան այնպիսի հանրահայտ ֆիլմեր, ինչպիսիք են «Մատրիցան», «Սայլենտ Հիլլը» եւ այլն, այնպիսի աստղեր ինչպիսիք են, Մայքլ Ջեքսոնը ու Էմինեմը:

Քոմեդի Քլաբի հիմնական զոհը այս անգամ դարձել է «Ճակատագրի հեգնանք - 2» ֆիլմը: «Ամենալավ ֆիլմը - 2»-ում Նադյայի աղջիկը սպասում է իր արքայազնին: Նա իրեն երկար սպասել չի տալիս` հարբեցող Խարլամովի տեսքով, որը ցանկանում է վաճառել աղջկա բնակարանը, որպեսզի գումար ունենա խմելու համար: Սակայն Նադյան դա թույլ չի տա, որովհետեւ տոհմը կընդհատվի. չէ որ արդեն 3000 տարի շարունակ կանայք այդ բնակարանի շնորհիվ գտնում են իրենց հարբեցողներին:

«Ամենալավ ֆիլմը - 2»-ի պրեմիերային հրավիրված «Ճակատագրի հեգնանք - 2»-ի ռեժիսոր Թիմուր Բեկմամբետովը Ֆիլմի ավարտից հետո նկատեց «Ծիծաղելի է»: Դե նրան էլ հասկանալ կարելի է. չէ որ իր նկարահանած ֆիլմը` կոմեդիա լինելով, ընդհանրապես ծիծաղելի չէր:

Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 886 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz