Կաթիլ Շաբաթ, 27.04.2024, 23:19
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Սեպտեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գլխավոր » 2008 » Սեպտեմբեր » 27 » «Արեւահարության լավը չի լինում…»
«Արեւահարության լավը չի լինում…»
04:42
ՍոլյարիԱմերիկյան եւ բրիտանական գիտնականները հաստատում են, որ բնության մեջ անվտանգ արեւահարության տեսակ չկա: «Արեւահարությունը դա մաշկի պաշտպանողական արտահայտությունն է ուլտրամանուշակագույն ճառագայթի ազդեցությունից, եւ բրոնզագույն մաշկը ուրախանալու առիթ չէ»,-կարծում են նրանք:

Բանն այն է, որ ուլտրամանուշակագույնը վնասում է մաշկի ԴՆԹ-ն, որը ամենաուղիղ ճանապարհն է մաշկի քաղցկեղի տարբեր տեսակների առաջացման ու զարգացման համար: ԴՆԹ-ի վնասումը առաջացնում է բջիջների ցանցերի մուտացիաներ, որն էլ իր հերթին նպաստում է մաշկի արագ ծերացմանը ու քաղցկեղի առաջացմանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամեն տարի շուրջ 60.000 մարդ է մահանում ուլտրամանուշակագույնի մեծ չափաքանակ ընդունելու պատճառով: Իսկ վերջերս գիտնականները հայտնաբերել են որ ուլտրամանուշակագույնի նույնիսկ չնչին չափաքանակը ունակ է առաջացնելու ԴՆԹ-ի կառուցվածքի մուտացիաների:

Մասնագետների կարծիքով ամբողջ աշխարհում տարածված ինֆորմացիան այն մասին, թե արեւային լոգանքները հարկավոր են մարդուն օրգանիզմին D վիտամինի պակասը լրացնելու համար բացարձակ անգրագիտություն է, քանի որ D վիտամինի բավարար քանակություն մարդը ստանում է անկախ իր կամքից` տանը, փողոցում, աշխատանքի վայրում:
Ի ԴԵՊ: Հեքիաթն այն մասին, որ սոլյարին քիչ վնասակար է, քան արեւահարությունը, նույնպես հերքված է: Այսօր դա համարվում է նույնքան վնասակար, որքան բնական արեւահարությունը, եթե ոչ ավելին… Այժմ արդեն, բժիշկները պահանջում են, որպեսզի մինչեւ 18 տարեկան դեռահասներին արգելվի սոլյարի այցելելը:

Մելինե Գեվորգյան

Խորագիրը. Առողջություն | Ընթերցել են 1101 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz