Կաթիլ Հինգշաբթի, 02.05.2024, 21:07
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Սեպտեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գլխավոր » 2008 » Սեպտեմբեր » 22 » Բիլանը մտածելու տեղիք է տվել…
Բիլանը մտածելու տեղիք է տվել…
04:26
ԵվրատեսիլԵվրատեսիլ է վերադառնում օբյեկտիվ դատը: Մրցույթի կազմակերպիչների կարծիքով հանդիսատեսի քվեարկությունը արդյունավետ ու օբյեկտիվ չէ: 2009 թվականին Մոսկվայում կայանալիք Եվրատեսիլում կատարողներին գնահատելու են ոչ միայն հանդիսատեսը, այլ նաեւ ժյուրիի անդամները: Ժյուրին կազմվելու է յուրաքանչյուր երկրից ընտրված հատուկ անդամներից: Սրանով փորձ կարվի հավասարակշռել լավագույն կատարողների միջեւ պայքարը: Քվեարկման այս համակարհի ետ բերելու որոշմանը դրական են արձագանքել ե’ւ երաժիշտ-քննադատները, ե’ւ մրցույթ-փառատոնի կազմակերպիչ կոմիտեն:

Հիշեցնենք, որ այս համակարգը Եվրատեսիլում գործել է մինչ 1997 թվականը: Հենց այդ թվականին փորձ արվեց առաջին անգամ քվեարկումն իրականացնել հանդիսատեսի միջոցով: Հենց սկզբից այս որոշումը շատ քննադատների անգոհունակությանը արժանացավ: Որոշվեց որ յուրաքանչյուր երկիր պիտի քվեարկի ցանկացաց երկրի ներկայացուցչի օգտին, բացի իր երկրից, սակայն սա էլ չապահովեց երաժշտագետների ու երաժշտասերների վստահությունը առ այն, որ քվեարկությունը օբյեկտիվ է լինելու: 

Հանդիսականի քվեարկությունը ունի 2 խնդիր:
Առաջին. Բացառված չէ հանդիսատեսին «հիպնոսելու» տարբերակը եւ առաջին տեղեր կարող են գրավել այնպիսի աճպարարներ, իպիսիք են օրինակ Վերկա Սերդյուչկան կամ ֆիննական «Lordi»-ի գազանիկները:
Երկրորդ. հանդիսականի մեծ մասը քվեարկում է ոչ թե կատարողի, այլ երկրի օգտին:
Էլ չենք խոսում այն մասին, որ վերին հորիզոնականներում կարող են հայտնվել իրենց ոտքերը վարպետորեն ցուցադրող «վուլգար մանեկենները», ինչպիսին օրինակ ուկրաինուհի Անի Լորակն է:

Քվեարկման նախկին համակարգի հետ բերման որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ բրիտանացի մեկնաբան Թերի Վոգանը հայտարարեց, որ պատրաստվում է հեռանալ աշխատանքից Դիմա Բիլանի հաղթանակի պատճառով: Նրա հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ Բիլանի հաղթանակը քաղաքականեցված էր եւ որ Էստոնիան, Լատվիան, Լիտվան. Բելոռուսը, Հայաստանը եւ Իսրայելը Բիլանի օգտին են քվեարկել միայն քաղաքական պատճառներից ելնելով:

Ինչպես նշում են BBC-ի լրագրողները, տեղեկանալով Բիլանի քվեարկության ընթացքի մասին` Վոգանը ուղիղ եթերում ասել է. «Ուղղակի Ուկրաինան ցանկանում է նախկինի պես Էլեկտրոներեգիա ու գազ ստանալ»: 
Առաջիկա շաբաթվա ընթացքում մրցույթի ղեկավարությունը նիստ կանցկացնի, որի ժամանակ կորոշվի` առավելությունը տրվելու է ժյուրիի գնահատականին, թե հանդիսատեսի:

Մուշեղ Բաբայան



Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 620 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz