Իսպանիա - Հայաստան(4-0) - 11 Сентября 2008 - ԿԱԹԻԼ
Կաթիլ Երկուշաբթի, 05.12.2016, 20:32
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Սեպտեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գլխավոր » 2008 » Սեպտեմբեր » 11 » Իսպանիա - Հայաստան(4-0)
Իսպանիա - Հայաստան(4-0)
01:01
ՀՖՖՍեպտեմբերի 10-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը անցկացնում էր 2010 թվականին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի իր երկրորդ հանդիպումը Իսպանիայի հավաքականի հետ: Խաղը տեղի ունեցավ Իսպանիայի մայրաքաղաքում: Երկրի տարբեր քաղաքներից եվրոպաբնակ հայերը եկել էին երկրպագելու Հայաստանի հավաքականին: Նրանց թիվը շատ մեծ չէր, սակայն նկատելի էր: Խաղն սկսվեց Երեվանի ժամանակով 1:00-ին:
Ֆուտբոլային այդ մեծ երկրում չկան ֆուտբոլի երկրպագուներ... Բանն այն է, որ Հայաստանի պետական օրհներգի հնչեցման ժամանակ եւ ոչ մի իսպանացի ոտքի չկանգնեց: Եվ կարծես բոլորը` մի մարդու պես, սպասում էին Իսպանիայի պետական օրհներգին, որպեսզի ոտքի կանգնեն: Դա իհարկե պատիվ չի բերում աշխարահռչակ ֆուտբոլիստներ ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն հավաքական ունեցող երկրին:

Ինչեւէ խաղն սկսվեց եւ ամեն ինչ մոռացվեց ու անտեսվեց: Այժմ ժամանակն էր երկրպագելու եւ ուշի ուշով հետեւելու: Հայաստանի հավաքականի խաղը առաջին խաղակեսի սկզբում ոչ մի կերպ չէր ստացվում: Գուցե դա մեր հավաքականին տրված մարզչական ցուցումներ հետեւանք էր. ակտիվորեն պաշտպանվել, գործել միայն խորքից: Այսպիսի մարտավարություն ընտրած թիմին Իսպանիան իհարկե պիտի պատժեր... 2 գնդակ ընդունելուց հետո` մեր հավաքականը կարծես արթնացավ ու մոռացավ ցուցումների մասին: Սակայն խաղակեսի ավարտին արդեն մնացել էր 10 րոպե եւ տղաներին չհաջողվեց կրճատել խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսում Ռոման Բերեզովսկին եւս 2 գնդակ բաց թողեց: Մեր հավաքականը պարտվեց 4:0 խոշոր հաշվով, սակայն պարտվեց խաղալով: Ով գիտե, ինչպիսի ընթացք կստանար խաղը, եթե մեր հավաքականը խաղադաշտ դուրս գար այլ ցուցումներ ստանալով: Գուցե էլի պարտվեր, բայց գոնե ոչ խոշոր հաշվով:

Խաղի դատավորի արդար լինելու մասին խոսք չի կարող լինել: Այսպիսի վատ դատված խաղ դժվար է հիշել, թե երբ է եղել վերջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլերում: Խախտման համար հայ ֆուտբոլիստը դեղին քարտ ստացավ,իսկ իսպանացիները մի քանի անգամ կրկնելով ճիշտ նույնպիսի խախտումը մնացին անպատիժ: Սա արդեն լուրջ չէ ու ոչ էլ հետաքրքիր:

Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Սպորտ | Ընթերցել են 517 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2016Конструктор сайтов - uCoz