Հայաստան - Թուրքիա (0-2) - 6 Сентября 2008 - ԿԱԹԻԼ
Կաթիլ Երկուշաբթի, 05.12.2016, 20:32
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Սեպտեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գլխավոր » 2008 » Սեպտեմբեր » 6 » Հայաստան - Թուրքիա (0-2)
Հայաստան - Թուրքիա (0-2)
03:59
Հայաստանի ֆուտբոլի հավքականԽաղից մի քանի ժամ առաջ սկսեցին լուրեր պտտվել այն մասին, թե խաղի տոմսերի միայն 1/3 մասն է վաճառվել: Սա իհարկե անհանգստացնող ու խուճապ առաջացնող փաստ էր: Բոլորն սպասում էին, որ այս օրը մարզադաշտը պիտի թնդա: Մեծ հուսաթափությունն ու թերահավատությունը անմիջապես տիրեցին հույսով ու հավատող սպասող հայ ժողովրդին: Կասկած չկա` սա հաստատ իր ազդեցությունն ունեցավ նաեւ մեր հավաքականի խաղացողների վրա: Եվ հետեւաբար, եթե բոլորը գոնե մի փոքրիկ հույսի կաթիլ ունեին իրենց սրտերում, թե պիտի հաղթենք, ապա այժմ բոլորը հասկացան. մենք պարտվելու ենք, մենք արդեն պարտված ենք, մենք վաղուց ենք պարտվել: Պարտվել ենք, որովհետեւ այնպիսի կարեւորագույն հանդիպմանը ինչպիսին է Հայաստան-Թուրքիան, մարզադաշտը պիտի թնդար, պիտի պայթեր գոռում գոչյուններից, երկրպագուն պիտի, տոմս չճարելով, մարզադաշտի բակում կանգնած սպասեր... Ահա թե ինչու ենք մենք վաղուց պարտված, շատ վաղուց: Սա իհարկե պիտի ունենար իր ազդեցությունը մեր հավաքականի խաղի վրա: Բայց, միթե կարելի էր Թուրքիայի նման ուժեղ հավաքականի հետ խաղում ցուցադրել այնպիսի հանգիստ ու անսկզբունքային խաղ, ինչպիսին մեր հավաքականը չէր ցուցադրել նույնիսկ օրինակ Անդորրայի հավաքականի հետ: Խաղն սկսվեց Երեվանի ժամանակով 21:00-ին: Աչքաչափով նույնիսկ երեւուսմ էր, որ մարզասերների քանակը չի գերազանցում նստատեղերի կեսը: Լարված պայքարում անցած առաջին խաղակեսից հետո, որում հաշիվը չբացվեց, սկսվեց երկրոդ խաղակեսը, որում հենց սկզբից նկատվեց թուրքերի առավելություն մերոնց նկատմամբ: Մենք բոլորս շատ լավ գիտակցում էինք, որ մեր պարտության հավանականությունը շատ մեծ է: Սակայն պարտվել խաղալով ու պարտվել ուղղակի խաղը նվիրելով իրոք տարբեր բաներ են: Պարտվեցինք 0:2 հաշվով: Ընդ որում, երկրորդ գնդակն ընդունելով բացարձակ անպաշտպան դարպասը: Իհարկե, ծագում են հարցեր: Օրինակ. ինչու մարզադաշտը լեփ-լեցուն չէր, եթե ոգեւորությունը հանդիպման նկատմամբ չափազանց մեծ էր: Այսպիսի կարեւոր իրադարձություն ու հնարավորություն ինչ որ բաներ ապացուցելու գուցե էլ չլինի երկար ժամանակ: Երկրորդ կարեւոր հարցը, որ հետաքրքրեց մարզասերին. ինչու մեր հավաքականն այդքան թույլ ու անսկզբունքային խաղ ցուցադրեց: Իրոք անհասկանալի է...

ՄԵՆՔ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԱՍԿԶԲՈւՆՔԱՅԻՆ ՖՈւՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈւՄԸ: 



Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Սպորտ | Ընթերցել են 496 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2016Конструктор сайтов - uCoz