Կաթիլ Երկուշաբթի, 29.04.2024, 16:40
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Օգոստոս 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գլխավոր » 2008 » Օգոստոս » 14 » Որտեղ ես Դարվին
Որտեղ ես Դարվին
03:04
ԿապիկԻսպանիայի խորհրդարանի շրջակա միջավայրի հարցերով կոմիտեն բանաձեւ է ընդունել, որը ներկայացնում է կապիկների որոշ տեսակների (գորիլլա, շիմպանզե, բոնոբո) իրավաբանական իրավունքները: Փաստաթուղթը կոչ է անում իշխանություններին անել ամեն հնարավորը, որպեսզի կապիկների այդ տեսակները չենթարկվեն ստորացման, տանջանքների ու սպանության:

- Սա պատմական օր է կենդանիների իրավունքների ու պաշտպանության պայքարում,- ասել է Great Apes Project կազմակերպության իսպանական ֆիլիալի տնօրեն Պեդրո Պոզասը: Great Apes Project կազմակերպությունը հիմնվել է 1993 թվականին փիլիսոփաներ Պետեր Զինգերի եւ Պաոլ Կավալերի կողմից: Նախագծի ստեղծողների հիմնական գաղափարն էր շիմպանզեների, գորիլլաների, օրանգուտանների եւ բոնոբոների իրավունքների համար պայքարը, որոնք գենետիկորեն նման են մարդուն եւ Great Apes Project-ի կարծիքով ունեն մարդկանց հավասար իրավունքներ:

Ըստ ընդունված բանաձեւի, որը շուտով կարող է օրենք դառնալ, Իսպանիայում արգելվում է կապիկների վրա կատարվող փորձերը: Իսպանիայի խորհրդարանի որոշմամբ վերը նշված կապիկների տեսակների օգտագործումը հեռուստատեսային գովազդում կամ կրկեսում կդիտվի որպես քրեական հանցագործություն: Միեւնույն ժամանակ իսպանական գազանանոցների կապիկներ ունենալը չի արգելվում, սակայն այդպիսի այգինրում պետք է զգալի բարելավվեն կապիկների համար պայմանները:

Քննադատները նշում են, որ այդպիսի բանաձեւի ընդունումը տարօրինակ է դիտվում հատկապես Իսպանիայում` մատնացույց անելով այդ երկրում ցուլերի հետ կապված դաժան ավանդույթները:

Մելինե Գեվորգյան

Խորագիրը. Հասարակություն | Ընթերցել են 894 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz