Պայքար մկների դեմ - 6 Августа 2008 - ԿԱԹԻԼ
Կաթիլ Երկուշաբթի, 05.12.2016, 20:31
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Օգոստոս 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գլխավոր » 2008 » Օգոստոս » 6 » Պայքար մկների դեմ
Պայքար մկների դեմ
02:52
ՀամակարգիչՎերլուծաբանները ենթադրում են, որ շուտով նոր տեխնոլոգիաները ամբողջովին կփոխեն մարդու համակարգչի հետ շփման սկզբունքները: Համակարգչային մկնիկը հետզհետե կմնա անցյալում: Սակայն օգտագործողների պահպանողականությունը կարող է խոչընդոտել նորամուծությանը:
Gartner ՙGestural Comuting: The End of the Mouse՚ (ՙՂեկավարում շարժումով. Վերջ համակարգչային մկանը՚) հետազոտական ընկերության մասնագետները առաջարկում են մոտ ապագայում համակարգչային մկնիկը փոխարինել սենսորային ղեկավարումով: Gartner-ի փոխնախագահ Սթիվ Պրենտիսը ենթադրությամբ մկնիկների օգտագործումը դեռ որոշ ժամանակ կշարունակվի, սակայն նոր տեխնոլոգիան ակտիվորեն ներգործում է կյանք: Նրա կարծիքով առաջիկա տարիների ընթացքում օգտագործողները մկներից ակտիվորեն անցում կանեն ավելի ժամանակակից սարքերի:

Չնայած որ սարքավորումը, որը կփոխարինի մկնիկներին, դեռ չկա` տարբեր ընկերությունների կողմից արտադրանքների հարստացումը բազմատեսակ հնարավորություններով ցույց է տալիս, որ համակարգիչները աստիճանաբար փոխում են իրենց սովորական դարձած բնութագրերը: Այդպիսի օրինակ են հանդիսանում Lenovo ընկերության կողմից մշակած մարդու դեմքի դմագծերը ընկալող (ճանաչող) տեխնոլոգիաները, Apple-ի կողմից` iPhone-ի սենսորային էկրանները եւ Windows 7 օպերացիոն համակարգի համար խոստացվող նոր հնարավորությունները, որը ծրագրվում է թողարկել 2009-ի գարնանը:

Պրենտիսի կարծիքով շուտով մկնիկներն ու ստեղնաշարը հիմնականում կկիրառվեն այնպիսի առաջադրանքներ կատարելու համար, ինչպիսին է օրինակ տվյալների ներմուծումը, իսկ ավելի բարդ օպերացիաները կիրագործվեն նոր տեխնոլոգիաներով:

Endpoint Technologies-ի տնօրեն Ռոջեր Քեյը նույնպես թերահավատություն ունի համակարգչային մկնիկների ապագայի նկատմամբ, սակայն նրա կարծիքով փոխել օգտագործողների մտածելակերպը ծայրաստիճան ավելի դժվար կլինի, քան նոր տեխնոլոգիայի ստեղծումը: ՙՄի կողմից, նոր տեխնոլոգիաները արագ կգտնեն իրենց երկրպագուներին, մյուս կողմից մարդիկ, որոնք դրա կարիքը չունեն, կշարունակեն օգտագործել ավանդական միջոցները՚.- կարծում է Քեյը: Նրա կարծիքով տարբեր մանրուքներ, ինչպիսիք են օրինակ կեղտը կամ մատնահետքերը էկրանի վրա, կարող են վանել շատերին նոր տեխնոլոգիաներից:

Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Տեխնոլոգիաներ | Ընթերցել են 604 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2016Конструктор сайтов - uCoz