Քելե’ լաո, քելե’, էրթանք մըր էրգիր... - 14 Июня 2008 - ԿԱԹԻԼ
Կաթիլ Երկուշաբթի, 05.12.2016, 20:30
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Հունիս 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գլխավոր » 2008 » Հունիս » 14 » Քելե’ լաո, քելե’, էրթանք մըր էրգիր...
Քելե’ լաո, քելե’, էրթանք մըր էրգիր...
02:41
ԾիծեռնակաբերդՑեղասպանության մասին մտքից արդեն մարդ սարսափ է ապրում: Նողկանք ես զգում, երբ մտածում ես, որ մարդը ունակ է նման ոճրագործության:
93 տարի առաջ էր: Քրդերը կատարեցին օսմանյան Թուրքիայի հրամանը` աշխարհում թողնել մեկ հայ. այն էլ թանգարանում: Սպանվեց մեկ ու կես միլիոն հայ: Ոչ չսպանվեց, դաժանաբար ոչնչացվեց: Սակայն բնաջնջել հային չհաջողվեց, հայն ապրում է:

Ինչպիսի որակում էլ, որ տանք կատարվածին. ողբերգության, թե ցեղասպանության, իրողությունն այն է, որ մեզանից խլել են մեր հայրենիքը:

Մեջբերում. ՙՍա ցեղասպանություն է, ոչ թե, որ մարդ են սպանել, այլ որորվհետեւ ժողովրդին իր արմատներից են կտրել՚: (Հրանտ Դինք)

Մենք պարտավոր ենք` պայքարել 1915-1923 թթ. տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Չէ որ ցեղասպանություն է դիտվում նույնիսկ մեկ մարդու սպանությունը, եթե դրա դրդապատճառը ազգային պատկանելիությունն է: Միայն վերջին մի քանի տարվա ընթացքում քանի± մարդ է սպանվել տարբեր երկրներում` հայ լինելու համար: Հետեւաբար. ցեղասպանությունը հայի նկատմամբ շարունակվում է: Դա մենք չենք ասում, այլ միջազգային մակարդակով ցեղասպանության մասին սահմանումը:

Հրեաները հաճախ են նշում, որ իրենց ազգի նկատմամբ կատարված գենոցիդը համեմատելի չէ, հայերի հետ կատարվածին: Այո, իհարկե համեմատելի չէ. հրեաներին սպանում էին ոչ իրենց երկրում:
Թուրքի արյունոտ յաթաղանը մոլեգնում էր հայերի գլխին. կոտորած, խոշտանգում, զրկանքներ... Ինչո±ւ: Որովհետեւ հայ էին, քրիստոնյա, տաղանդավոր, խելացի, շիանարար: Կոտորում էին դաժանաբար, անխնա` կանանց, երեղաներին... 

Մի պահ պատկերացնում ես ու մղձավանջային սահմռկեցուցիչ պատկերներն անցնում են աչքերիդ առջեւից, ցնցվում ես, մղկտում անասելի ցավից, տասնամյակների խորքից լսում անմեղ զոհերի ճիչերի ու հայ մանուկների ողբի արձագանքը:

Մեջբերում. ՙՀայաստանն իր վերջին շնչումն է, բայց նա կվերածնվի: Արյան այն փոքր մասը, որը նա դեռ պահպանում է, թանկարժեք արյուն է, որից կվերածնվի մի հերոսական սերունդ՚: (Անատոլ Ֆրանս` Ֆրանսիացի գրող)

Այդ սերունդն արդեն կա, որն իր անհաղթելիությունն ապացուցեց Շուշիի ու Օմարի հերոսական մարտերում: Հայի բնաջնջումը անհնար է: Այսօր հայն ապրում է` իր իր կանաչ կյանքի ընձյուղները տարածելով ամբողջ երկրագնդի վրա` կառուցելով իր վառ ապագան: Նոր սերունդը բարձրաձայնում է իր բողոքի խոսքը` պահանջատերի իրավունքով ու նախնիների արյան կանչով: Հայի վերքն անցնելով սերնդից սերունդ ավելի է բորբոքվում ու չի սպիանա: Հայը չի լռելու, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել իր նախնիների կատարած ոճրագործությունը:

Քելե’ լաո, քելե’, էրթանք մըր էրգիր...

Էլիզա Ֆրանգուլյան` Գյումրիի "Պրոգրես" համալսարանի
լրագրության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի

Խորագիրը. Հայաստան | Ընթերցել են 1210 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2016Конструктор сайтов - uCoz