Հայտնի իլյուզիոնիստ ամերիկացի Դեվիդ Բլեյնը նոր ռեկորդ է սահմանել` պահելով շնչառությունը 17 րոպե եւ 4 վայրկյան: Մարդու օրգանիզմի անսահմանափակ հնարավորությունների նոր փորձարկումը կատարվել է ապրիլի 30-ին եւ ուղիղ եթերով հեռարձակվել է ԱՄՆ-ի բոլոր նահանգներում: - Այդ ռեկորդի սահմանումը իմ բաղձալի երազան է եղել,- հայտարարել է Բլեյնը: Բլեյնն իջեցվեց շուրջ 2,5 մետր տրամագծով ջրով լցված գնդի մեջ: Նա ձգտում էր հնարավորին չափ անշարժանալ եւ դանդաղեցնել սրտի աշխատանքը, որպեսզի մինիմումին հասցնի իր օրգանիզմի թթվածնի պահանջը: Գիննեսի ռեկորդների Գրքի ներկայացուցիչները խիզախ իլյունզիոնիստին թույլ էին տվել մինչ շուի սկիզբը 30 րոպե շնչել մաքուր թթվածին, որպեսզի թթվածնով հարստացվեն թոքերն ու մարմնից դուրս բերվեն ածխաթթու գազերը: Նախորդ ռեկորդը պատկանում էր շվեցարացի Պիտեր Կոլատին` 16 րոպե, 32 վայրկյան: