"Եվրատեսիլ - 2008"-ը կայացավ - 25 Мая 2008 - ԿԱԹԻԼ
Կաթիլ Երկուշաբթի, 05.12.2016, 20:32
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Մայիս 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գլխավոր » 2008 » Մայիս » 25 » "Եվրատեսիլ - 2008"-ը կայացավ
"Եվրատեսիլ - 2008"-ը կայացավ
02:26
ՍիրուշոՄայիսի 20-ի երեկոյան ամբողջ երկրագնդի հայերը սպասում էին: Եվրոպայում հեռուստացույցների առաջ նստած, իսկ մյուս աշխարհամասերում հեռախոսներն ականջներին կամ ինտերնետ կայքերի առջեւ բոլոր հայերը հետեւում էին ՙԵվրատեսիլ-2008՚-ի ընթացքին` մեծ սպասումով ու հաղթական տրամադրությամբ:

Հայաստանը լրջորեն ու մանրակրկիտ պատրաստվել էր մրցույթի մասնակցությանը: Հաշվի էին առնվել գրեթե բոլոր գործոնները: ստեղծվել էր երգ, որը ի արբերություն նախորդ տարների Եվրատեսիլին մեր երկիրը ներկայացնող երգերի, իրոք շատ արագ գրավեց Եվրոպայի երաժշտասեր հասարակության սրտերը` միեւնույն ժամանակ իր մեջ կրելով հայկական ոգու չափաբաժինը: Վստահ կարող ենք ասել, որ ՙՔելե-քելեն՚ հիթ է եւրոպական շոուբիզնեսի ասպարեզում` թերեւս մինչ այսօր հայկական միակ հիթը ամբողջ աշխարհի մասշտաբով: Եվրոպայի մեծ երկրների դիսկո-ակումբներում դեռ մինչ մրցույթը առաջնահերթ պահանջարկ վայելող երգերից մեկն էր դարձել ՙՔելե-քելեի՚ ռեմիքս տարվերակը: Ամենատարբեր մշակույթ ու դավանանք ունեցող երկրների փողոցներում կարելի էր հանդիպել երիտասարդների կամ նրանց խմբերի, որոնք երգելով զբոսնում էին երգելով Սիրուշոյի երգը:

Դիզայերներն ու ոճաբանները նույնպես մեծ աշխատանք էին կատարել: Պատվիրվել էին շապիկներ ու կրծքանշաններ, որոնց վրա գրված էր արդեն հիթ դարձած երգի հիթային վերնագիրրը: Դրանք մեծ սիրով կրում էին Սիրուշոյի եւրոպացի երկրպագուները: Ոսկեգույնի նուրբ երանգների մեջ պատրաստվել էին Սիրուշոյի պոստերներն ու սկավառակը, որի մեջ տեղադրված էր Սիրուշոյի կենսագրությունը պարունակող բրոշյուրը:

Մինչ մայիսի 20-ը կատարված աշատանքը տանում էր դեպի հաղթանակ: Սիրուշոյին ճանաչում ու սիրում էին ամեն անցնող օրվա հետ ավելի ու ավելի շատ եւրոպական քաղաքներ ու դրանցում բնակվող երաժշտասերներ: Մինչեւ մրցույթի օրը Եվրատեսիլի օֆիցիալ կայքում անց կացվող հարցման ոջում առաջին երկու հորիզոնականները հերթով իրար էին փոխանցում Սիրուշոն եւ Ռուսաստանը ներկայացնող Դիմա Բիլանը:

Մայիսի 20-ի երեկոյան այդ հարցման արդյունքների համաձայան առաջին հրիզոնականում էր Դիմա Բիլանը: Սիրուշոն երկրորդն էր: Այդ երեկո առաջին կիսաեզրափակիչի անցկացման օրն էր: Սիրուշոն ելույթ էր պիտի ունենար 14-րդը: Համոզված եմ այդ պահին ամեն հայ մտքում աղոթում էր, որ Սիրուշոյի մոտ ամեն ինչ լավ ստացվի` շունչները պահած հետեվելով սիրուշոյի ամեն մի շարժումին, ամեն մի երգած հնչյունին: Ահա, մենք ենք, սկսվեց... Առաջին երկու տողը հիանալի կատարելուց հետո Սիրուշոյի հուզմունքը տեղի տվեց եւ նա ոչ այնքան լավ կատարեց հիթը: Ընթացքում մի քիչ շտկեց իրեն ու վստահաբար ավարտին հասցրեց ելույթը: Ոչ այնքան հաջող ելույթն անցյալում էր, իսկ Սիրուշոն եզրափակիչում: Եվ կարեւորը դա էր: Ի դեպ երգի հեղինակը կիսաեզրափակիչից հետո նշեց, որ ինքը երգը գրելուց նախատեսել էր, որ որպես բեք-ոկալ հանդես պիտի գար աղջիկ երգչուհի: Նրա հավաստմամբ հենց դա էր Սիրուշոյի ելույթի ոչ այնքան հաջող լինլու պատճառը (բեք-ոկալում Ռազմիկ Ամյանն էր):
Մայիսի 22-ին կայացավ նաեւ 2-րդ կիսաեզրափակիչը (այդ օրվա ելույթներն ավելի թույլ էին նախորդ փուլի համեմատությամբ) եւ եզրափակիչ անցած երկրները սկսեցի սպասել մայիսի 24-ին կայանալիք եզրափակիչ փուլին:

Եվրատեսիլի հիմնադիրներն ու կազմակերպիչներն ասում են, որ Եվրատեսիլը բացարձակ անկանխատեսելի մրցույթ է: Սակայն դա այդքան էլ այդպես չէ եւ լավ մասնագետների կանխատեսումները շատ ճիշտ էին: Այդպիսի կանխատեսումներից էր այն, որ Թուրքիան այս տարի Հայաստանին չի տալու 12 միավոր, քանի որ Ուկրաիանայի ներկայացուցչի ամուսինը ազգությամբ թուրք է եւ կնոջ համար լավ աշխատել էր իր երկրում, որ այս տարի Ռուսաստանից էլ է պետք ակնկալել սովորականից ավելի ցածր միավորներ եւ այլն:
Մայիսի 24-ին Սիրուշոի ելույթը 5-րդն էր: Էլի նույն հուզված հեռուստադիտողն ու նույն աղոթքը: Հայազգի հմայիրչ երգչուհին հիանալի կատարեց առաջին երկու տողը եւ շատ լավ անցում կատարեց հիթային հատվածին: Հեռուստացույցի առաջ նստած հայերն առաջին կես րոպեն լուռ հետեւելուց հետո, երբ համոզվեցին, որ այս անգամ հրաշալի էր, մի պահ նայեցին մեկ մեկու ու գլխով իրար ասացին ՙայո՚: Իսկ համարի ավարտին հայ գրեթե բոլոր հայ օջախներից կարելի էր լսել նման բացականչություններ. ՙապրե’ս՚, ՙայո’՚, ՙջանիդ մեռնեմ՚....

Ելույթներն ավարտվեցին (եզրափակիչում հաջող ելույթները շատ էին) ու սկսվեց քվեարկությունը: 
Եվրոպայում բնակվող հայերի ու Սիրուշոյի օտարերկրացի երկրպագուների շնորհիվ Հայաստանը գրավեց 4-րդ հորիզոնականը:

Առաջին հորիզոնականը բաժին հասավ Դիմա Բիլանին: Ի դեպ, Ռուսներից: Մի ռուս տականք լրագրող, մի կայքում գրել էր, իբր` հայաստանյան կազմակերպիչները շեշտն ու ամբողջ հույսը դրել էին էրոտիկ տրյուկների ու ելույթի վրա: ՙՏականք, նախ ձեզ նայեք՚:

Փոխարենն այդպիսի տրյուկներով գերհագեցած կարելի էր համարել Ուկրաինայի ներկայացուցիչ Անի Լորակի ելույթը, որն ի դեպ երկրորդ հորիզոնականը գրավեց: Լորակի բեք-ոկալում Ֆիլիպ Կիրկորովն էր:
Երորդ հորիզոնականը գրավեց Հունաստանը ներկայացնող Կալոմորիան:

Մեզ հաջորդող հինգերորդ հորիզոնականում էլ Նորվեգիան տեղավորվեց: Նորվեգացի Մարիան թերեւս լավագույնն էր ամբողջ ցուցակում: Հանգիստ ու հեզ իմիջ, գեղցիկ ու մեղեդային ելույթ: Նա արդեն պրոֆեսիոնալ երգչուհի է:

Մուշեղ Բաբայան
Մելինե Գեվորգյան

Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 756 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2016Конструктор сайтов - uCoz