Կաթիլ Ուրբաթ, 03.05.2024, 12:35
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Մայիս 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գլխավոր » 2008 » Մայիս » 5 » "Տաշիր - 2008" մրցանակաբաշխություն
"Տաշիր - 2008" մրցանակաբաշխություն
01:55
Թաթա ՍիմոնյանԱպրիլի 6-ին Մոսկվայի Կրեմլի դահլիճում տեղի ունեցավ ՙՏաշիր-2008՚ 3-րդ ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Դահլիճը լեփ-լեցուն էր տարբեր տարիքի հայերով. կարոտած աչքերով պապիկներ ու տատիկներ, հանգիստը հայեցի անց կանցող պարոններ իրենց տիկնանց հետ, հայ խոսքի ու մշակույթի ծարավ պատանիներ ու աղջիկներ, հայ փոքրիկներ:

Համերգը վարում էին հին ու նոր սերնդի հայկական եւ ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Ելույթ էին ունենում, նմանապես, տարբեր սերունդների հայկական ու ռուսական երգիչներ եւ երգչուհիներ: Շոուն գեղեցկացնում էին հայկական ու ռուսական պարային համույթներն ու խմբերը:

Ամեն ինչ բարձր մակարդակի վրա էր. գեղեցիկ ձեւավորված բեմ, շոուի հետաքրքիր ու անակնկալներով լի սցենար, բազմաթիվ սպասված ու չսպասված հյուրեր:

ՙՏաշիր-2008՚ ազագային 3-րդ մրցանակաբաշխությունում տարվա լավագույն ալբոմ ճանաչվեց Արամեի ՙԱնձայն՚ ալբոմը: Մրցանակը Արամեին հանձնեց քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին: Նա նշեց, որ Արամեին նայելով հասկանում ես, թե որքան գեղեցիկ է հայ ազգն ու որքան տաղանդավոր: Նա նաեւ ասաց.

- Այս տարի Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնում է Սիրուշոն: Եկող տարի թող Եվրատեսիլ մեկնի տաղանդավոր Արամեն: ... Դուք տաղանդավոր ազգ եք: Աշխարհի ամենատաղանդավոր ազգը հայ ազգն է: ... Եթե մրցույթ անց կացվի ազգերի միջեւ, հայ ազգը կճանաչվի որպես ամենալավ ազգ, որպես ամենատաղանդավոր ազգ, որպես ամենագեղեցիկ ազգ: ... Դուք եք աշխարհի ամենալավ ժողովուրդը, դուք արժանի եք ամենալավին: Եվ դա կլինի: Ահա, արդեն շատ երկրներ որոշումներ ու բանաձեւեր են ընդունում ձեր երկրի օգտին: Ես համոզված եմ շուտով լուծվելու են ձեր տարածքային խնդիրներն էլ եւ մյուս բոլոր խնդիրներն էլ: Այո, դուք լավն եք, դրա համար էլ ձեզ բոլորը նախանձում են:

Երգող դերասան մրցանակին արժանացավ Ավետ Խալաթյանը: Մրցանակը հանձնող Դմիտրի Խառատյանն ասաց.

- Մենք շատ նմանություններ ունենք Ավետ: Երկուսս էլ դերասան ենք, երկուսս էլ երգում ենք եւ երկուսս էլ հայ ենք: Նույնիսկ մեր ազգանուններն են նման Խալաթյան-Խառատյան:
Իսկ վերջում ավելացրեց.

- Շնորհակալություն: Ինչպես իմ հայրենիքում են ասում` ՙմերսի՚:

Հատուկ մրցանակի արժանացան Եվրատեսիլում Հայաստանը, Ռուսաստանը եւ Վրաստանը ներկայացնող Սիրուշոն, Դիմա Բիլանը եւ Դիանա Գուրցկայան:

Ըստ ՙՏաշիր-2008՚-ի տարվա երգիչն է աղջիկների սրտերը գերող Հայկոն, լավագույն երգչուհին` միշտ նոր ու յուրահատուկ ոճերով ներկայացող Էմմին:

Հայաստանի փոփ երգի արքա: Թաթա Սիմոնյանն արժանացավ այս կոչմանը: Մրցանակը հանձնեց Իրինա Ալեգրովան` մաղթելով Թաթային երկար մնալ երգի արքայի կարգավիճակում:

Մելինե Գեւորգյան
Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 929 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz