Կաթիլ Չորեքշաբթի, 01.05.2024, 07:26
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Ապրիլ 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գլխավոր » 2008 » Ապրիլ » 28 » Մենք հայ ենք, մեր լեզուն հայերենն է
Մենք հայ ենք, մեր լեզուն հայերենն է
01:49
Երթ Մադրիդում1915 թվական, ապրիլի 24: Այս թվականը սեւ տառերով գրվեց հայոց պատմության մեջ: Օսմանյան թուրքիան իրականացրեց իշխանույունների կողմից նախապես ծրագրված դարի ամենամեծ ոճրագործությունը: Կոտորվեց 1,5 միլիոն հայ անմեղ բնակչություն: Կոտորվեց անմարդկային հալածանքների ու տանջանքների ենթարկվելով: Պաշտոնապես ծրագրված էր վերացնել հայ ժողովրդին Երկրի երեսից:

Հային չկարողացան լռեցնել: Հայը ապրում է, հայը հիշում է: Աշխարհի բոլոր աշխարհամասերում բնակվող հայորդի զավակներն ամեն տարի ապրիլի 24-ին իրենց հարգանքի տուրքն են կատարում եղեռնի զոհ դարձած իրենց հայրենակիցների անմար հիշատակին:

Ապրիլի 27-ին իսպանահայ բնակչությունը երթի էր դուրս եկել Մադրիդի փողոցներով` ի հիշատակ կոտորված հայրենակիցների: Երթի կազմակերպիչն էր Հայ-Իսպանական ՙՀոգիս՚ ասոցիցիայի նախագահ Վահագն Հայրապետյանը: 
Հայ արի զավակները եռագույն դրոշը պարզած հպարտությամբ քայլում էին Մադրիդի փողոցներով` իրենց հիշատակի ու դատապարտման խոսքն ասելով Իսպանիայի եւ ամբողջ աշխարհի հանրությանը. ՙՄենք դատապարտում ենք կատարված ոճրագործությունը եւ չենք ցանկանում, որ այն երբեւէ իրագործվի որեւէ ազգի նկատմամբ՚: Եռագույններն ու ցուցանակները ձեռքերում իսպանացի հայորդիներն անցան ամբողջ քաղաքով ու քաղաքի ամենամեծ այգիներից մեկում` Retiro այգում, միացան իրենց ապագա սերնդակիցներին` փոքրիկ հայորդիներին:

Մադրիդի նորաբաց հայկական դպրոցի առաջին սերունդը առաջին անգամ հարգանքի տուրք էր մատուցում եղեռնի զոհերի հիշատակին: Երթն առաջնորդում էին հենց նրանք` եռագույն գոտիներով ու մոմերով:
Հայ արյունն իրենց երակներում կրող փոքրիկները, երթն անցնելուց հետո, իրենց ձեռքի մոմերը շարելով, գետնին գրեցին ՙ1,5՚ թիվը` լուսավորելով 1,5 միլիոն նահատակվածների հիշատակը:

Այնուհետեւ փոքրիկներն արտասանեցին ՙՏերունական Աղոթքն՚ ու իրենց սովորած առաջին հայերեն տողերը.

- Մենք հայ ենք,
Մեր հայրենիքը Հայաստանն է,
Մեր լեզուն հայերենն է,
Մեր եկեղեցին առաքելականն է,
Մեր տերն Աստվածն է
Հայր որդի եւ սուրբ հոգի:


Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը միշտ կխնկարկվի այսօրվա եւ վաղվա հայի երախտագետ հոգում...

Մելինե Գեւորգյան

Խորագիրը. Հայաստան | Ընթերցել են 1031 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz