Կաթիլ Չորեքշաբթի, 01.05.2024, 11:03
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Ապրիլ 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գլխավոր » 2008 » Ապրիլ » 1 » Մադրիդում Քոչարի էին պարում
Մադրիդում Քոչարի էին պարում
01:24
Համերգ ՄադրիդումԱյդ օրն իսպանաբնակ հայերի համար իսկական տոն էր: ՙԿոլիզեում՚ թատրոնի շենքը լցվել էր հայկական շնչով, հայ ժպիտով ու ծիծաղով, հայկական ռիթմերով: Թատրոնի դահլիճը հմայված դիտում էր Իսպանիայի Հայորդիների առնական ու գեղեցիկ Քոչարին: Մարտի 22-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացավ հայ սիրված աստղեր Հասմիկ Կարապետյանի ու Արսեն Գրիգորյանի համերգային երեկոն, որն անցկացվեց քաղաքի ՙԿոլիզեում՚ թատրոնի շենքում: Այս աննախադեպ համերգի նախաձեռնողը Հայ-Իսպանական ՙՀոգիս՚ ասոցիացիայի նախագահ Վահագն Հայրապետյանն է: Նա ոչինչ չէր խնայել որպեսզի Իսպանիայի Թագավորությունում բնակվող հայերին նվիրի այդ չքնաղ համերգային երեկոն, որպեսզի իսպանահայերի համար այդ օրը տոն դառնա: Հասմիկի ու Արսենի համար էլ էր սա առանձնահատուկ հրավեր, քանի որ նրանք հայ երգիչներից առաջինն էին, որոնք ելույթ էին ունենում Իսպանիա Թագավորությունում: Մի քանի ժամ տեւողությամբ նրանց կենդանի հնչողությամբ ելույթը հայրենիքի ջերմությամբ լցրեց մեծ կարոտ ապրող հայորդիների սրտերը: Այնպիսի զգացողություն էր կարծես` այդ օրը Իսպանիայում հայկական արեւածագ էր եղել, կարծես` այդ օրն արեգակը դուրս էր եկել Մասիս սարի ետեւից: Կայացավ նաեւ երգի պրեմիերա: Արսեն Գրիգորյանի ՙՀայաստան՚ երգը` հայկական գործիքավորումով ու շնչով, կամուրջ ստեղծեց Իսպանիայի հայ հանդիսատեսի ու Հայ Հողի միջեւ: Այդ մի քանի րոպեները անմոռանալի դարձան թե’ դահլիճում գտնվող հայերի, թե’ ՙԿոլիզեումի՚ համար: Թատրոնի դահլիճը հմայված դիտում էր շուրջպար բռնած Իսպանիայի Հայորդիների առնական ու գեղեցիկ Քոչարին: Երեկոյին մասնակցում էր նաեւ Իսպանիայում բնակվող հայ տաղանդավոր երգիչ Արթուր Աբգարը, որն ի պատիվ մեզ բոլորիս այս տարի ՙԵվրոտեսիլ 2008՚-ի Իսպանիայի ուղեգրի թեկնածուներից էր: Այս գեղեցիկ միջոցառման վերջում Հասմիկ Կարապետյանը մեծ հուզմունքով խորին շնորհակալություն հայտնեց հայ հանդիսատեսին` իր ջերմ ու անկեղծ ընդունելության համար, իսկ Արսեն Գրիգորյանը վստահաբար հույս հայտնեց, որ կրկին կգա իր ժողովրդական երգերով լցնելու այն դատարկությունը, որը կուտակվել է հայրենիքի կարոտ ապրող հայի սրտում: Վերջին տեսարանը, որին ականատես եղավ ՙԿոլիզեումը՚... Երջանկությունից արցունքոտված փայլող աչքեր, մեծ գոհունակություն ու բավականություն արտահայտող հայեցի ժպիտներ, կարոտի հագուրդից բխող բուռն ծափահարությունների տեղատարափ:
Կաթիլի խմբագրությունը Իսպանիայի հայերի անունից խորին շնորհակալություն է հայտնում Հոգիս ասոցիացիայի նախագահ Վահագն Հայրապետյանին, կազմակերպիչներին, Արթուր Աբգարին եւ Հայաստանից մեկնած աստղերին:

Մելինե Գեւորգյան

Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 764 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz