Կաթիլ Շաբաթ, 04.05.2024, 04:41
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Մարտ 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գլխավոր » 2008 » Մարտ » 15 » Սիրուշոն կներկայացնի Հայաստանը "Եվրատեսիլ 2008"-ում
Սիրուշոն կներկայացնի Հայաստանը "Եվրատեսիլ 2008"-ում
01:04
Սիրուշո2008 թվականի մայիսի 20-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա ՙԵվրոտեսիլի՚ 53-րդ մրցույթ-փառատոնը: ՙԵվրոտեսիլ 2007՚-ի հաղթող Սերբիայի Բելգրադ քաղաքում գտնվող "Белградская Арена" մեծ հոյակերտ մարզահամերգային համալիրը կհյուրընկալի 230000 երաժիշտների: Մրցույթին մասնակցում են 43 երկրներ: Այս աննախադեպ մրցույթին Հայաստանն իր մասնակցությունն է ունենում արդեն 3-րդ անգամ: Նախորդ երկու մրցույթներին Հայաստանը ներկայացնում էին արական սեռի ներկայացուցիչներ: Այս անգամ Եվրոպային Հայաստանը ներկայացնելու պատիվն ու մեծ պատասխանատվությունը անզուգական Սիրուշոյին է վիճակված, որը ՙԱզգային երաժշտական մրցանակաբաշխություն՚-ում 2006 եւ 2008 թվականներին արժանացել է ՙԼավագույն երգչուհի՚ տիտղոսին: Օրերս Բելգրադում կայացած վիճակահանությամբ որոշվեց, որ Սիրուշոն ելույթ է ունենալու 14-րդը: Ի տարբերություն նախորդ տարիների երգի ընտրությունը վստահված էր հայ հանդիսատեսին: Ներկայացված 4 երգերից sms քվեարկությունների միջոցով հանդիսատեսը պիտի ընտրեր ամենաարժանին ու համապատասխանը Եվրոպային ներկայանալու համար: Քվեարկությանը մասնակցելու իրավունքը վերապահված էր միայն ՀՀ քաղաքացիներին:

1. Strong 
Երաժշտություն` Վահրամ Պետրոսյան
Գործիքավորում` Հայկո
Խոսքերի հեղինակ` Սիրուշո

2. I cant cօntrol it
Երաժշտություն եւ գործիքավորում` DJ Serjo
Խոսքերի հեղինակ` Սիրուշո

3. I still breate
Երաժշտություն` Մարտին Միրզոյան
Խոսքերի հեղինակ` Սիրուշո

4.Qele-qele
Երաժշտություն եւ գործիքավորում` 
Տեր-Հովակիմյան
Խոսքերի հեղինակ` Սիրուշո

Առավելագույն ձայներ հավաքեց ՙQele-qele՚-ն: Սիրուշոյի հիանալի կատարման ու Տեր-Հովակիմյանի գեղեցիկ գործիքավորման արդյունքում երգը ռիթմիկ է ու հիթային: Իսկ հայկական էլեմենտներն ու ելեւէջները դրական լիցքեր ու բարձր տրամադրություն են հաղորդում երաժշտասեր հանդիսականին:

ՙԿաթիլի խմբագրակազմը՚ հաջող ու անկաշկանդ ելույթ է մաղթում Սիրուշոյին Բելգրադում եւ հույս հայտնում, որ ՙԵվրոտեսիլ 2009՚-ը կկայանա հարուստ պատմություն ունեցող ավանդապաշտ Հայաստան Երկրում:

Մելինե Գեվորգյան

Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 844 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz