Կաթիլ Երկուշաբթի, 29.04.2024, 05:57
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Մարտ 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գլխավոր » 2008 » Մարտ » 10 » Աշխարհի 7 նոր հրաշալիքները
Աշխարհի 7 նոր հրաշալիքները
01:26
Թաջ Մահալ2007 թվականի հունվարի 1-ին մեկնարկ տրվեց Շվեցարական ՙNew 7 Wonders՚ հիմնադրամի կողմից կազմակերպված ժամանակակից աշխարհի 7 նոր հրաշալիքների մրցույթը: Մրցույթին մասնակցում էին շուրջ 21 երկրների լավագույն կառույցները: Մրցույթն անց կացվում էր sms քվեարկության միջոցով, որին մասնակցության իրավունք ունեին բոլոր երկրները: Մրցույթի վերջնաժամկետ էր նշանակված 2007 թվականի ամառը: Քվեարկությանը մասնկացեց շուրջ 100 միլիոն ձայն: Հուլիսի 7-ին Լիսաբոնում կայացավ մեծ միջոցառում, որի ժամանակ պաշտոնապես հայտարարվեց մրցույթի արդյունքները: Դրանցից երեքը գտնվում են Հարավային Ամերիկայում, որոնք էլ հավաքել էին ձայների մեծ մասը:

ՄԵԾ ՊԱՏ (Great Wall), Չինաստան: Չինական պարիսպի կառուցման աշխատանքները սկսվել են մ.թ. 500 տարի առաջ քիների առաջնորդ Քինի կողմից եւ ավարտվել 1368 թվականին: Այն կառուցվել է Չինաստանի տարբեր պաշպանական օղակները միացնելու նպատակով` մոնղոլական զավթիչներից պաշտպանվելու համար: Չինական պատն անցնում է 7 նահանգների միջով եւ ունի 6700 կմ երկարություն: Քիների դինաստտիայի անհետացումից հետո, այն կորցրեց իր ռազմական նշանակությունը եւ դարձավ շինանյութի աղբյուր շրջակա գյուղերի համար: 2004 թվականին Եվրոպայի հատուկ տիեզերական ծառայության բաց թողած արբանյակը 600 կմ բարձրությունից ֆիքսել է Չինական պատի մի հատվածի պատկերները:

ՓՐԿԻՉ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՁԱՆԸ (Christ the redoemer statue), Բրազիլիա Այս հրաշագեղ կառույցը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում` դեպի երկնքի անսահմանությունը համբարձվող մեծ ժայռակառույց քրիստոսի արձանը, որն ունի 38 մ բարձրություն: Այն հանդիսանում է Բրազիլիայի սրբատեղի եւ զբոսաշրջության կարեւոր վայրերից մեկը: Քրիստոսի բաց ձեռքերով արձանը կառուցելու գաղափարը եղել է Կաթոլիկ եկեղեցու նվերը հավատացյալ ժողովրդին Բրազիլիայի անկախության 100 ամյակի կապակցությամբ, 1922 թվականին: Կառույցի պատմությունը վկայում է, որ տեխնիկայով ոչ հարուստ շինարարական աշխատանքների ժամանակ զոհեր չեն եղել: Քրիստոսի բաց ձեռքերով դեպի իր գիրկը կանչող հոյակերտ արձաը ճանաչվել է ինժեներական, ճարտարապետական եւ քանդակագործական գլուխգործոց: Շինարարական դժվար պայմաններում կառուցվելու համար, այս արձանը ճանաչվել է ՙՀերկուլեսյան՚ աշխատանք:

ՊԵՏՌԱ (Petra), Հորդանան Հորդանանի Ամման քաղաքից 250 կմ հարավ ընկած տարածքում է եղել Նաբատեո կայսրության մայրաքաղաքը, որը 1985 թվականին հայտարարվել է համայն մարդկության ժառանգություն: Մ.թ.ա. 7-րդ դարում այս քաղաքի հետքերը վերացել են եւ քաղաքը համարվել է անհետ կորած մինչեւ 19-րդ դարը: 1812 թվականին Յոհան Լյուդվիգ Բուտչխարդի կողմից գտնվել է այս քաղաքի ամենաճանաչված շինությունը:

ԻԹՍԱՆԵՐԻ ԼՃԱՓ (Chichen Itza), Մեխիկո Այս կառույցը, լինելով Մեխիկոյի ամենահայտնի շինությունը, 1194 թվականին կառուցել է իշխանությունը Մայապայի դեմ: Այն նվիրվել է Կուկուլուկան աստծուն: Անվանումը նշհանակում է Իթսաների Լճափ: Եղել է Մայայի էկոնոմիկայի եւ ցիվիլիզացիայի կենտրոնը 750-1200 թթ.: Կառույցը ճանաչված է որպես ամրոց: Ունի բրգաձեւ տեսք: Բարձրությունը հասնում է մինչեւ 255 մ իսկ ամեն մի նիստի երկարությունը 55,5 մ է:

ՀՌՈՄԻ ԿՈԼԻԶԵՅ (Roman Colosseum), Իտալիա Կառուցման աշխատանքները սկսվել են մ.թ. 72 թվականին Վեսպասիանոյի հրամանով, եւ նվիրվել է Նեոն աշխարհակալի հիշատակին: Բացման արարողությունը կատարվել է 80 թվականին Տիտոյի իշանության օրոք: Ունի 48 մ բարձրություն, 188 մ երկարությունեւ 156 մ լայնություն: Յուրաքանչյուր հարկը ունի 80 կամար: Նստարանները դասավորված են աստիճանաբար: Առաջին հարկում նստում էին սենատորները: Նրանց շարքերն իր ներկայությամբ պատվում էր աշխարհակալ Պակոն: Երկրորդ շարքում նստում էին արիստոկրատ մարդիկ, իսկ երրորդ շարքը բաժանված էր երկու կարգի. մի կողմում նստում էին բարձր խավի մարդիկ, մյուսում` ցածր խավի մարդիկ: Այստեղ բացի գլադիատորական մարտերից ցուցադրվել են նաեւ ծովային զինված ուժերի կռիվները:

ՄԱՉՈՒ ՊԻՉՈՒ (Machu Pichu), Պերու Իրական անունն է ՙՄեծ սար՚: Կառուցվել է 15-րդ դարում ինկաների կողմոից: Ծովի մակարդակից գտնվում է 2350 մ բարձրության վրա: Կառույցը հիմնադրողի աճյունը պահպանվում է պահպանվում է մի սրբավայրում: Այս կառույցը եղել է 750 մարդու օթեւան: Բարձունքում կա մի սյուն, որի անունը Ինտալուտան է: Կառուցված է այնպիսի քարից, որից պարզ է դառնում կառույցի հնությունը:
Հետազոտողների կարծիքով այն լքվել է 1514 թվականին իսպանացիների գալու հետ: 1911 թվականի հունիսի 24-ին այն հայտնաբերվել է ամերիկացի արտահանող Հիրամ Բինգհամի կողմից:

ԹԱՋ ՄԱՀԱԼ (Taj Mahal), Հնդկաստան Կառուցվել է 1629 թվականին մոնղոլական մեծ դարաշրջանում Շահ Ջահան թագավորի կողմից, որպես իս մեծ սիրոն նշան, կառույցը նվիրել է իր կնոջը` Մումթազ Մահալին: Համարվում է Հնդկաստանի մարգարիտ, իսկ անվանումը նշանակում է թագի պալատ: Զբաղեցնում է 100 քառ/մ տարածք, գտնվում է 7 մ բարձրությամբ սեւ եւ սպիտակ մարմարե սալիկներից շախմատաձեւ հավաքված հարթակի վրա: Կառուցվել է 18 տարվա ընթացքում: Շինարարական աշխատանքներին մասնակցել են 20000 մարդ: Ճարտարապետը եղել է Մուհամեդ Ուստատ Իսսին: Սպիտակ մարմարից կերտված այս կառույցը, որի գմբեթն ունի 75 մ բարձրություն, հեքիաթային չքնաղ տեսիլ է, օդեղեն ու անկշռելի, ոչ թե դամբարան, այլ կյանքի ներբող:

Մելինե Գեվորգյան

Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 4369 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz