«Playboy»-ի իմպերիայի հիմնադիր 82-ամյա Հյու Հեֆների ճաշակը այս տարի կանգ է առել ԱՊՀ-ում: Նա տարվա աղջիկ է ընտրել 23-ամյա ուկրաինուհի Դարյա Աստաֆեւային: Հեֆի խոսքերով, հենց սկզբից նա տարվեց Դարյայի գեղեցկությամբ, որոհետեւ վերջինս հիշեցնում էր իր երիտասարդության սիրուն` 1950-ական թվականների էրոտիկ ֆիլմերի դերասանուհի Բետտի Փեյջին: Աստաֆեւան Հեֆների հայտնի «Playboy Mansion» առանձնատուն էր ժամանել դեկտեմբերի մեկին` 2 շաբաթ բնակվելով «Bunny House» տնակում, որտեղ բնակվում են հիմնականում ամենահեռանկարային մոդելները Հեֆների անմիջական հրավերով: «Նապաստակների» տնակը ունի երեք պահարանասենյակ, երկու բաղնիք, եւ մեկ հիդրոլոգարան: Դարյա Աստաֆեւան պայմանագիր է ստորագրել «Playboy» հանդեսի հետ այն մասին, որ երկու տարվա ընթացքում իրավունք չունի մերկ նկարահանվել այլ պարբերականների համար: 82-ամյա մեդիամագնատի կարծիքով այդ ժամանակահատվածը կբավարարի ուկրաինուհուն իսկական աստղ դարձնելու համար: Աստաֆեւայի կարիերան վերելք ապրեց, երբ նա դարձավ ուկրաինական «Playboy»-ի տարվա աղջիկ: Որից հետո նրան հրավիրեցին Լոս-Անջելես` ծանոթանալու անձամբ «Playboy»-ի հիմնադրի հետ: Առաջին անգամ Դարյան Բեվերլի Հիլզ ժամանեց 2008 թվականի օգոստոսին եւ անմիջապես ներգրավվեց քասթինգում: Գլխավոր շիկահեր Հոլլի Մեդիսոնը արդեն լքել էր Հեֆին եւ նա փոխարինող էր փնտրում նրա համար (ըստ ավանդույթի «Playboy Mansion» առանձնատանը երեք աղջիկ է բնակվում): Աստաֆեւվայի առաջին նկարահանումներից հետո Հեֆը հայտարարեց. «Ամբողջ աշխարհն արդեն վաղուց տպավորված է ռուս եւ ուկրաինուհի մոդելներով: Սուպերմոդելի կոչմանն արժանացած աղջիկները, ինչպիսիք են Ժիզել Բունդհենը, Քեյթ Մոսսը եւ Նաոմի Քեմփբելը, առայժմ անփոխարինելի են: Երեւում է, ես նոր աստղ եմ գտել, այնքան փայլուն ինչպիսն Նատալյա Վոդյանովան է»: Ուկրաինուհին Հեֆի հետ առաջին ծանոթությունից հետո խոստովանեց. «Նկարահանումներից հետո ես զգում էի ինձ ինչպես լավ սեքսից հետո», իսկ նկարահանվել Դարյան սիրում է մերկ: - Ես հանգիստ դուրս էի գալիս տանից մերկ եւ գնում էի լողավազան, իսկ երեկոներին մենք մերկ լողանում էինք հիդրոլոգարանում: Ես դեմ չէի լինի դառնալ միսիս Հեֆներ-Աստաֆեւա,- պատմում է Դարյան միլիոնատեր մեդիամագնատի հետ առաջին հանդիպումից հետո, որի կարողությունը գնահատվում է 500 միլիոն դոլարի չափով: Ի դեպ`. առանձնատանը բնակվող «նապաստակները» մտնում են Հեֆի կտակի մեջ եւ 500 միլիոնից բաժին է հասնում նաեւ նրանց: Առայժմ «նապաստակները» երկուսն են. 23-ամյա Կենդրա Վիլկինսոնը եւ 34-ամյա Բրիջիտ Մակվորդտը: Ամենայն հավանականությամբ Աստաֆեւան շուտով կտեղափոխվի առանձնատուն մշտական բնակություն հաստատելու նպատակով եւ կդառնա Հեֆների երորդ սիրելի «նապաստակը»` փոխարինելով հյուրընկալ տունը լքած 29-ամյա Հոլլի Մեդիսոնին: