Կաթիլ Ուրբաթ, 29.03.2024, 19:04
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Դեկտեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գլխավոր » 2008 » Դեկտեմբեր » 6 » Հոլիվուդի ամենագեղեցիկ աստղը երջանիկ չէ
Հոլիվուդի ամենագեղեցիկ աստղը երջանիկ չէ
23:34
Ջենիֆեր ԷնիսթոնԴերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը հայտնվել է «Vogue» պարբերականի պաստառին: Նա ճանաչվել է Հոլիվուդի ամենագեղեցիկ մարմինի եւ ամենասեքսուալ բիկինի-կին:

Ինչպես խոստովանում է Ջենիֆերը, 39 ամյա հասակում նա վերջապես հասավ մարմնի այնպիսի կառուցվածքին, որի մասին երազել է 16 տարեկանից: Մորից ժառանգած գիրանալու հատկությունը նրան ստիպել է երկար աշխատել սեփական մարմնի վրա, քանի որ մանկուց գիրուկ է եղել: Սակայն, Բրեդ Պիտի նախկին կինը խոստովանում է նաեւ, որ ուրախությամբ կփոխեր շքեղ կառուցվածքը ընտանեկան երջանկության հետ:

«Ընկերներ» սերիալում նկարահանվելու համար Էնիսթոնը նիհարեց 17 կիլոգրամ եւ 3 պլաստիկ վիրահատություն կատարեց, որպեսզի փոխի հունական քիթն ու ազատվի հորից ժառանգած մեջքի կառուցվածքից:

Էնիսթոնը անկեղծ հարցազրույց է ունեցել «Նյու-Յորք Թայմս»-ի հետ, որի ժամանակ խոսել է Բրեդ Պիտի եւ իր բաժանության մասին, ինչը հրաժարվում էր անել 3 տարի շարունակ: Հարցազրույցում նա ասել է, որ Անջելինա Ջոուլին սանձարձակ է ու երկերեսանի: Ինչպես նաեւ նշել է, որ ինքը «միայնակ ու լքված ծիտիկ չէ»:

- Ես կարծում եմ, որ սիրո հարցում հաջողակ եմ… Հիմա ես չեմ մտածում ապագայում ես միայնակ կմնամ, թե կհայտնվի իմ կյանքում ինչ-որ մեկը: Ես վստահ եմ. Հիմա ինձ հետ կատարվում է այն, ինչ որ պիտի կատարվեր: Պետք է նշեմ նաեւ, որ բաժանությունը իմ հիշողության մեջ այնքան խավար ու հեռու է, որ նույնիսկ ես չեմ կարող հիշել մանրամասնությունները- ասել է Ջենիֆերը:
- Այդ կինը դեռ շատ կփորփրի անցյալը,-այս առիթով ասել է Բրեդ Պիտը:

Երեւում է Պիտն ու Ջոուլին թաքցնելու ինչ-որ բան ունեն եւ չեն ցանկանում կասկածի տակ դնել հոգատար բազմազավակ ծնողների լավ մշակված իրենց իմիջը:

Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 1245 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz