Կաթիլ Չորեքշաբթի, 01.05.2024, 00:37
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Դեկտեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գլխավոր » 2008 » Դեկտեմբեր » 6 » Սպիտակի երկրաշարժից անցել է 20 տարի
Սպիտակի երկրաշարժից անցել է 20 տարի
23:04
Երկրաշարժ20 տարի առաջ դեկտեմբերի 7-ին, ժամը 11:40-ին տեղի ունեցավ սարսափելի ողբերգություն: Պաշտոնական տվյալների համաձայն 10, իսկ որոշ աղբյուրների հավաստմամաբ 12 բալանոց երկրաշարժը ընդամենը 30 վայրկյանի ընթացքում հիմնովին ավիրեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք` Սպիտակն ու Լենինականը (Գյումրին), հարյուրից ավելի գյուղ: Ըստ պաշտոնական տվյալների 12-բալանոց սանդղակով երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում` Սպիտակ քաղաքում, գնահատվել է 10 բալ, Լենինականում` 9 եւ Կիրովականում (Վանաձորում)` 8:

Պաշտոնական տվյալների համաձայն բնական աղետի հետեւանքով զոհվեցին 25 հազար մարդ, 140 հազարը դարձան հաշմանդամներ, 500 հազար ընտանիք մնաց անօթևան: Ընդհնաուր թվով հիմնովին եւ մասամբ ավերվեցին 21 քաղաք եւ 350 գյուղ:

Բացի աղետի զոհերից, զոհեր եղան նաեւ աղետի հետեւանքների պատճառով` ականատես լինելով սարսափելի տեսարանին եղան մարդիկ, որոնց սիրտն անմիջապես դադարեց աշխատել, եղան նաեւ այնպիսիք, որոնք ապրումների հետեւանքով մահացան տարիներ անց: 

Սպիտակի երկրաշարժԵրկրաշաժը բնական աղետ է եւ խուսափել ողբերգությունից անհնար էր, սակայն եթե Սովետական Միության օրոք կառուցված շենքերի ամրությունը հաշվարկված լիներ սեյսմիկ գոտու առանձնահատկություններին համապատասխան (Հայաստանը վտանգավոր սեյսմիկ գոտի է), եթե Հայաստանը պատրաստ լիներ նմանատիպ աղետների ժամանակ արագ կողմնորոշվելու եւ եթե Հայաստանը ունենար համապատասխան մասնագետներ, մարդկային զոհերի քանակը կկրճատվեր: 


Երկրագնդի տարբեր ծայրերից օգնության հասան աշխարհի շատ երկրներ: Տարբեր երկրներից ժամանում էին արտակարգ իրավիճակների մասնագետներ ու բժիշկներ: Տարբեր երկրներից ինքնաթիռներով ու գնացքներով Հայաստան էին հասցվում դեղորայք, սնունդ, շինանյութ, ժամանակավոր բնակության համար նախատեսված տնակներ (20 տարի անց դեռ կան ընտանիքներ, որոնք անօթեւան են):

Ավիրված քաղաքները վերակառուցվեցին օտարերկրյա մասնագետների ու բարերարների մեծ աջակցությամբ: Վերակառուցված օջախներում կրկին ծխում են ավանդապաշտ հայ օջախները, գործում են դպրոցները` կրթություն տալով հայ մանուկներին: Ճգնաժամային վիճակից դուրս գալու գործում մեծ ավանդ ունեցավ նաեւ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը:

Մուշեղ Բաբայան
Մելինե Գեվորգյան

Խորագիրը. Հայաստան | Ընթերցել են 944 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz