Կաթիլ Երեքշաբթի, 30.04.2024, 15:42
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Նոյեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Գլխավոր » 2008 » Նոյեմբեր » 23 » Մանկական եվրատեսիլ - 2008
Մանկական եվրատեսիլ - 2008
03:01
Մանկական Եվրատեսիլ«Մանկական եվրատեսիլ - 2008»-ի 6-րդ միջազգային մրցույթում փոխված էր քվեարկության կարգը: Այժմ SMS հաղորդագրություններից զատ քվեարկությանը մասնակցում էին նաեւ յուրաքանչյուր երկրից ընտրված ժյուրիի անդամները:
Քվեարկման նախկին համակարգի հետ բերման որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ բրիտանացի մեկնաբան Թերի Վոգանը հայտարարել էր, որ պատրաստվում է հեռանալ աշխատանքից Դիմա Բիլանի հաղթանակի պատճառով: Նրա հայտարարությունում մասնավորապես նշվում էր, որ Բիլանի հաղթանակը քաղաքականեցված էր եւ որ Էստոնիան, Լատվիան, Լիտվան. Բելոռուսը, Հայաստանը եւ Իսրայելը Բիլանի օգտին են քվեարկել միայն քաղաքական նկատառումներից ելնելով: Տեղեկանալով Բիլանի քվեարկության ընթացքի մասին` Վոգանը հենց ուղիղ եթերում ասել էր. «Ուղղակի Ուկրաինան ցանկանում է նախկինի պես Էլեկտրոներեգիա ու գազ ստանալ»:
«Մանկական եվրատեսիլ - 2008»-ում երկրների կողմից ներկայացվող քվեարկության արդյունքներն իրենցից ներկայացնում էին SMS քվեարկությունների եւ տվյալ երկրի ժյուրիի անդամի գնահատականի գումարը: Այսինքն, 2 տեսակի գնահատականների տարբերությունը ոչ հանդիսատեսի եւ ոչ էլ մասնակիցների համար պարզ չէր: Եվ գուցե այս տարբերակով քվեարկության դեպքում արդյունքներն էլ ավելի քաղաքականցված են, որովհետեւ եթե նախկինում գուցե դեր խաղար երգչի կամ երգչուհու նկատմամբ համակրանքի գործոնը, ապա այս դեպքում դա գրեթե բացառվում էր:

Մոնիկա ՄանուչարովաՆոյեմբերի 22: Կիպրոս, «Մանկական եվրատեսիլ - 2008»: Հայաստանը ներկայացնող Մոնիկա Մանուչարովան հանդես եկավ 2-րդ համարի տակ: Հանդես եկավ հիանալի կատարմամբ եւ դրսեւորեց հիանալի ոկալ տվյալներ: Երգը կոչվում էր «Իմ երգի հնչյունը», որի երաժշտության հեղինակը ինքն է: Բառերի հեղինակն է Մերի Մնջոյանը: Հայաստանը այս Եվրատեսիլի մանկական մրցույթին մասնակցում էր երկրորդ անգամ: 2007-ին Արեվիկ խումբը «Երազանք» երգով գերազանցելով միչ իրեն Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրած մեծահասակներին` Անդրեին եւ Հայկոին, որոնք երկուսն էլ զբաղեցրեցին 8-րդ հորիզնոնականը, գրավեց 2-րդ հորիզոնականը: 2007-ի Մանկական Եվրատեսիլին հաջորդած 2008-ին կայացած Մեծահասակների Եվրատեսիլում նույնպես մեծ հաջողություն ունեցանք. Սիրուշոն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Քվեարկության համակարգի փոփոխությունն էր պատճառը, թե ուղղակի բախտն այս անգամ մեզ չժպտաց, բայց եւ այնպես «Մանկական Եվրատեսիլ - 2008»-ում մենք վերադարձանք մեր ավանդական 8-րդ հորիզոնականին:

Կաթիլի խմբագրությունը շնորհավորում է Մոնիկա Մանուչարովային այդ շքեղ ու աշխարահռչակ մրցույթին մասնակցելու եւ առաջին 10-յակում տեղ գրավելու կապակցությամբ:

Բզիկեբի«Մանկական եվրատեսիլ - 2008»-ի առաջին հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանը ներկայացնող «Բզիկեբի» խումբը: Վրացի ազգի վոկալ տվյալներին վաղուց էր ծանոթ աշխարհը, բայց որ 10-ամյա Գեորգին եւ երկու Մարիամները վարպետորեն ու լեզվի հիանալի տեխնիկայով «մեղվի բզզոցով» կներկայացնեն վրացական երաժշտությունը, երեւի ոչ ոք չէր սպասում: «Բզիկեբին» արժանի կերպով զբաղեցրեց «Մանկական եվրատեսիլ - 2008»-ի առաջին հորիզոնականը: Կաթիլի խմբագրությունը վրացի փոքրիկներին նույնպես շնորհավորում է փոքրիկների մեծ հաղթանակի կապակցությամբ:


Եվրատեսիլի քվեարկության համկարգի մասին նոր ենթադրություններին ու փոփոխություններին, ինչպես նաեւ մոտ ապագայում կայանալիք մեծահասակների «Եվրատեսիլ - 2009»-ին Կաթիլ-հայերեն ժամանցն անպայման կանդրադառնա:


Մուշեղ Բաբայան,
Մելինե Գեվորգյան



Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 1084 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz