Կաթիլ Երեքշաբթի, 30.04.2024, 16:10
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Նոյեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Գլխավոր » 2008 » Նոյեմբեր » 22 » Տղամարդիկ գերադասում են կարմիրը
Տղամարդիկ գերադասում են կարմիրը
02:46
Կինը կարմիր հագուստովԱմերիկացի գիտնականները գտել են գիտական ապացույցը այն բանի, թե ինչու է կանացի կարմիր հագուստը հանդիսանում տղամարդուն գրավելու ամենաարդյունավետ միջոցը: Հետազոտությանը մասնակցել են 100 ասպիրանտներ, որոնք ոչ միայն պիտի գնահատեին իրենց ներկայացված լուսանկարների կանանց գրավչությունն ու սեքսուալությունը, այլ նաեւ պատմել, թե ինչես կծախսեն 100 դոլար գումարը ենթադրական հանդիպման դեպքում: Փորձարկման մասնակիցներին ներկայացված լուսանկարների կանանց վերնաշապիկը կարմիր կամ կապույտ գույնի է եղել: Ընդ որում, երկու դեպքում էլ պատկերված է եղել նույն կինը:

Հետազոտությունները ցույց տվեցին, որ կարմիր վերնաշապիկով կինն ավելի գրավիչ ու ցանկալի է եղել տղամարդկանց համար, քան կապույտ հագուստով այդ նույն կինը: Եվ որ ավելի համոզիչ է երկու միանման կապույտ հագուստներով կանանցից ավելի սեքսուալ է համարվել նա, որի լուսանկարը ունեցել է բարակ կարմիր շրջագիծ: Այս դեպքու նույնպես լուսանկարների վրա պատկերված է եղել միեւնույն կինը:

Հոգեբանները այս երեւույթը բացատրում են տղամարդու հասարակ բնազդով, այլ ոչ կնոջ բարձր ճաշակով: Բանն այն է, որ բնության մեջ կարմիր գույնը ծառայում է որպես հմայչության զենք: Օրինակ`. կապիկների որոշ տեսակներ էգին գրավում են կարմիր գույնի դեմոնստրացիայով, ցլամարտիկները ցուլին կատաղեցնում եւ իրենց վրա են հրավիրում կարմիր գույնի ցուցադրությամբ եւ այլն:

Պետք է նշել, որ կարմիր գույնը տղամարդու մոտ առաջացնում է միայն սեքսուալ ձգողականություն ու տենչանք դեպի կինը եւ ոչ մի կերպ չի արտացոլվում այնպիսի տպավորությունների վրա, ինչիսիք են կնոջ ինտելեկտը, բարությունը կամ քնքշանքը:

Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Գիտություն | Ընթերցել են 1122 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz