Կաթիլ Երեքշաբթի, 30.04.2024, 18:05
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Նոյեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Գլխավոր » 2008 » Նոյեմբեր » 2 » Վիկը աշխարհի բացարձակ չեմպիոն է
Վիկը աշխարհի բացարձակ չեմպիոն է
01:20
Վիկ ԴարչինյանԲռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնական տիտղոսը վճռվում է 3 գլխավոր վարկածներով չեմպիոնական գոտիներ վաստակած բռնցքամարտիկների մենամարտի արդյունքում: Գերթեթեւ քաշային կարգում այդպիսի բռնցքամարտիկներ առայժմ երկուսն են` մեքսիկացի Քրիստիան Միխարեսը եւ վանաձորցի Վախթանգ Դարչինյանը, որը իր մարտերն անց է կացնում Ավստրալիայի դրոշի ներքո: Նոյեմբերի 2-ին այդ բռնցքամարտիկները վճռեցին գերթեթեւ քաշային կազմում աշխարհի բացարձակ չեմպիոնին: Ամբողջ մարտի ընթացքում առավելությունը Վախթանգի կողմն էր: Նա ընտրել էր հարձակողական ոճը եւ հենց սկզբից սկսեց թելադրել իր կանոնները: Ու չնայած Միխարեսի ծամածռություններին ու ավելորդ շարժուձեւին, որով, ըստ երեւույտին, որոշել էր հոգեբանակն ճնշում գործադրել` Վախթանգը 2-րդ ռաունդում ձախ օպերկոտով Միխարեսին հրավիրեց ռինգի հատակ: Միխարեսը կարողացավ ոտքի կանգնել եւ շարունակել մենամարտը: Մինչեւ 9-րդ ռաունդ մարտը շարունակվում էր առանց ոճական փոփոխությունների. Միխարեսը ծամածռում էր դեմքն ու հիստերիկ շարժումներ անում, իսկ Վախթանգը միավորներ վաստակում: 9-րդ ռաունդում Վախթանգի ձախից հասցված հուժկու հարվածը Միխարեսին եւս մեկ անգամ հորիզոնական դիրքի բերեց: Մրցավարը նույնիսկ 10-ից ետ հաշվարկ չսկսեց, այլ անմիջապես ազդարարեց մարտի ավարտը:
Աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը գերթեթեւ քաշային կազմում դարձավ հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը: Վախթանգի մարզահագուստի վրա դիմացից գրված էր «SPITAK», իսկ ետեւից` «RUBEN» գրությունը:

Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Սպորտ | Ընթերցել են 771 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz