Բրիտանական Թագավաորական քոլեջում բժիշկների ամենամյա հավաքի ժամանակ հնչել է ենթադրություն այն մասին, որ ինտերնետում հասարակական կապերի չափից ավելի ընդլայնումը կարող է մեծացնել ինքնասպանության հավանականությունը: Մասնագետների կարծիքով տարբեր հասարակական ցանցերի (չատեր, ֆորումներ, հասարակական ծանոթության այլ կայքեր) միջավայրերում երկար ժամանակ անցկացնող երեխաների աշխարհընկալումը վտանգված է: Հոգեբանների խոսքերով` հասարակական ռեսուրսների տարերային մեծացումը կարող է հանգեցնել իրական կյանքի արժեքների կտրուկ անկման: Բժիշկները նշում են նաեւ, որ 1990 թվականից հետո ծնված երեխաները գրեթե չեն պատկերացնում աշխարհն առանց ինտերնետի: