Կաթիլ Երկուշաբթի, 29.04.2024, 14:36
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Հոկտեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գլխավոր » 2008 » Հոկտեմբեր » 10 » Ա ու վաս մալակո ուբեժալա…
Ա ու վաս մալակո ուբեժալա…
01:11
Չինական կաթի փոշիՀանցագործության առաջին հետեւանքներն ի հայտ եկան Չինաստանում: Թունավոր քիմիկատներ հայտնաբերվեցին մանկական սննդի մեջ: Այդ սննդից տուժած երեխաների թիվը հասավ շուրջ 53000-ի: Մելամին տեսակի քիմիկատ էր հայտնաբերվել 100-ից ավելի ընկերությունների արտադրանքի շուրջ 20%-ում: Մելամինը օգտագործվում է քիմիական արդյունաբերությունում հրակայուն մակերեւույթներ ստանալու համար: Այդ նյութի չափից ավելի մեծ խտությունը մարդու օրգանիզմում առաջացնում է քարեր երիկամներում եւ միզապարկում: Կարծիքներ հնչեցին, որ արտադրողները այդ նյութը խառնել են մանկական սննդին` նրանում սպիտակուցի քանակի ցուցանիշի բարձրացման համար: Այդպես է եղել իրականում, թե ոչ դեռ պարզ չէ: Սակայն մի բան պարզ է. հանցագործությունը ծրագրողները նույնիսկ պատկերացում չեն ունեցել այն մասին, թե որքան հեռու կգնան թունավորված կաթի փոշու հետեւանքները: 

Չինաստանում կաթի փոշու թունավորման մասին սկանդալային տեղեկատվություններին շատ արագ հաջորդեցին տեղեկատվություններ այն մասին, որ թունավորված արտադրանք է հայտնաբերվել ոչ միայն Չինաստանում:

Ռուսաստան: Կեմերովոյի շրջան: Մելամինի պարունակություն է հայտնաբերվել «Золотое молоко» չինական ապրանքանիշի արտադրանքի մեջ, որն ըստ նախնական տվյալների Կեմերովո է եկել Տոմսկից, որտեղ 1 տոննա կասկածելի կաթի փոշի է եղել:
Ռուսաստան: Խաբարովսկ: Առգրավվել է 1,7 տոննա մելամինի պարունակությամբ կաթի փոշի:
Ռուսաստան: Կրասնոյարսկ: Առգրավվել է 110 տուփ «Золотое молоко» ապրանքանիշի կաթի փոշի` մելամինի պարունակությամբ:

Հարավային Կորեա: Վաճառքի կետերում մելամինի պարունակություն է հայտնաբերվել են Mars եւ Nestle շոկոլադային ապրանքանիշերի արտադրանքում:

Սրանք թունավորված ապրանքատեսականու հայտնաբերման դեպքերի չնչին մասն են միայն: Պարզվել է, որ թունավոր նյութը հայտնաբերվել է ավելի քան 20 տեսակի արտադանքում` այդ թվում չոր եւ հեղուկ կաթեր, շոկոլադներ, սուրճեր, տարբեր տեսակի սոուսներ, յոգուրտներ, պաղպաղակներ, պանիրներ, կաթնային եւ շոկոլադե կոնֆետներ: Ցավալին այն է, որ թունավորված ապրանքատեսակնիներ զգալի մասն արդեն հասել է վաճառակետեր: 

Շատ երկրների առողջապահության նախարարություններ արգելել են չինական շուրջ 1000 ապրանքանիշերի արտադրանքի վաճառքը` այդ թվում Mars, Snickers, Kit Kat, M&M's, Nestle: 

Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Առողջություն | Ընթերցել են 905 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz