Սեպտեմբերի 22-ին Ավստալիայի ղեկավարությունը մարդկային սաղմի կլոնավորման լիցենզիա է տվել տեղական մի ընկերության, որը զբաղվում է արհեստական բեղմնավորումով: Առայժմ բժիշկները հնարավորություն ունեն աշխատել միայն սաղմի հետ, սակայն կլոնավորված սաղմի բեղմնավորումը արգելված է: Գիտնականների աշխատանքները հսկվելու են Ավստրալիայի առողջապահության եւ բժշկական հետաքննության ազգային խորհուրդի կողմից: Մասնագետների կարծիքով մարդու սաղմի կլոնի ստեղծումը կարող է օգտակար լինել տարբեր հիվանդությունների բուժման համար: Աշխարհում առաջին կլոնավորումը կատարվել է ոչխարի վրա: Կլոնավորված կենդանուն կոչեցին Դոլլի, որն ապրեց ընդամենը 6 տարի. 2 անգամ ավելի քիչ, քան սովորական ոչխարները: Եթե իհարկե միայն հետազոտեն, իսկ եթե հանկարծ ստեղծեն… Միայն մի բան չպետք է մոռանալ` Աստավածաշնչյան պատվիրաններում հստակ գրված է. «Աստծո գործերին մի' խառնվիր»: Ամենատհաս ուղեղն անգամ կարող է ընկալել այս խոսքը: Եվ ինչպես կարելի է բնության ամենազարմանահրաշ ու ամենագեղեցիկ երեւույթին ավելացնել մարդկային գործոնը: