Կաթիլ Ուրբաթ, 03.05.2024, 10:49
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Օգոստոս 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գլխավոր » 2008 » Օգոստոս » 27 » Համակարգչային տիտանը հեռանում է
Համակարգչային տիտանը հեռանում է
03:31
Բիլ ԳեյթսԱվարտվեց ամերիկյան ձեռնարկատիրության մի ամբողջ դարաշրջան: Աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի` Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հեռացել է ընկերության ղեկավարի պաշտոնից: ՙԻմ կյանքի ընթացքում չի լինի մեկ օր, որ ես չմտածեմ Microsoft-ի ու այստեղ կատարվող հրաշալի բաների մասին՚.- արցունքն աչքերում հայտարարել է 52-ամյա Գեյթսը կոլեգաների ու ընկերների հետ վերջին հանդիպման ժամանակ:

Ամերիացի պատանին թողնելով քոլեջը` տաղանդի, աշխատասիրության ու համառության շնորհիվ հասավ մեծ հաջողությունների: Այժմ նա հեռանում է` ամբողջությամբ նվիրվելով բարեգործությանը: Գեյթսը Երկրի սերունդներին ՙժառանգություն՚ է թողնում համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում ամենամեծ ընկերությունը: Նրա օպերացոին համակարգը համակարգիչը դարձրեց անհրաժեշտություն գրեթե ցանկացած տան համար:

Սա հին ավանդույթ է. Կառնեգին, Ֆորդը, Ռոկֆելլերը եւ բիզնեսի շատ ուրիշ տիտաններ Ամերիկայի պատմությունն են անցել իրենց բարեգործական ֆոնդերի եւ համալսարաններին ու գրադարաններին արված մեծ նվիրատվությունների շնորհիվ: Էնդրյու Կառնեգին, իր ժամանակների ամենահարուստ մարդը բացել է ավելի քան 2500 գրադարան, հիմնել ուսումնական հաստատություններ, հետազոտական ինստիտուտներ: Հենրի Ֆորդը 73 տարեկանում ստեղծեց աշխարհում ամենամեծը դարձած բարեգործական ֆոնդ: Այնպես որ Գեյթսի որոշումը անակնկալ չէ Ամերիկայի համար:

ՙEconomist՚ բրիտանական պարբերականը նկատել է. բոլոր մեծ ձեռնարկատերերը համառորեն պայքարել են միշտ ղեկավար մնալու համար, սակայն ժամանակի թելադրանքով բոլորի իխանությունն էլ թուլացել է: Ի տարբերություն իշխանության համառորեն պայքարած ու համառությունը կորցրած ձեռնարկատերերի ու գործարարների, Բիլ Գեյթսը հեռանում է մնալով առաջատար:

Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Տեխնոլոգիաներ | Ընթերցել են 855 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz