Կաթիլ Հինգշաբթի, 02.05.2024, 17:52
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Մայիս 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գլխավոր » 2008 » Մայիս » 18 » Եվրատեսիլը կրքեր է բորբոքում
Եվրատեսիլը կրքեր է բորբոքում
02:20
ՀայկոՍիրուշոԱնդրեՓորձենք մի պահ մտովի ետ գնալ ու վերհիշել մեզ...
Հայաստանն առաջին անգամ մասնակցում էր Եվրատեսիլ մրցույթին: Հայաստանը ներկայացնում էր Անդրեն: Չնայած ամիսներ տեւած բամբասանքներին ու քննադատություններին, ամբողջ հայ ազգն այդ օրը, հեռուստացույցների առջեւ նստած, սրտատրոփ սպասում էր... 

Բոլորն էլ հուզվում են մեծ բեմերում: Մանավանդ եթե դա մրցույթ է, մանավանդ եթե դու մի ամբողջ երկիր ես ներկայացնում Եվրոպա կոչվող աշխարհամասում: Սակայն հուզմունքը, որն ապրում էր հայ մարդն այդ օրը ուրիշ հուզմունք էր: Դա մի տեսակ խեղճ հուզմունք էր: Անդրեի ելույթի ժամանակ ամեն հայի աչքից մի կաթիլ արցունք իջավ, որի մեջ գրված էր ամբողջ հայոց պատմությունը: Խեղճության հետ մեկտեղ հայ մարդն այդ օրը վերածննդի զգացողություն ուներ: Անդրեն բեմում նույն հուզմունքն էի ապրում, ինչ ամբողջ հայ ժողովուրդը, որն իհարկե ազդեց նրա ելույթի վրա: Սակայն պիտի խոստովանենք, որ Անդրեն հիանալի դրսեւորեց իրեն եւ պատվով կրեց իրեն վստահված մեծ պատասխանատվությունը:

Ոչ ոք չէր էլ ակնկալում հաղթանակ: Բոլորը բավարարված էին մասնակցությամբ: Միաժամանակ բոլորն էլ մտածում էին իսկ ինչո±ւ նաեւ չհաղթել: Այդպես մտածեց նաեւ Անդրեն ու հաղթեց: Մի քանի տասնյակ մեծ ու հզոր երկրների մեջ առաջին անգամ ներկայացնել Հայաստանն ու գրավել 8-րդ տեղը իրոք հաղթանակ էր: Մարդիկ իրար ձայն էին տալիս պատշգամբներից ու պատուհաններից, թակում էին հարեւանների դռները, որպեսզի շնորհավորեն միմյանց:

Հաջորդ Եվրատեսիլը հայ ազգի համար կարծես նախորդի շարունակությունը լիներ: Ճիշտ նույն հուզմունքը, նույն զգացողությունները... Մի բան էր փոխվել միայն. Հայաստանը ներկայացնող երգիչն այս անգամ Հայկոն էր: Նա էլ շատ լավ ելույթ ունեցավ ու արժանապատվորեն ներկայացրեց Հայաստանը: Այս անգամ թե’ երգիչը, թե’ հեռուստացույցների առաջ սրտատրոփ սպասող հանդիսականը ավելի էին հակված դեպի հաղթանակը, ինքնավստահությունն էլ ավելի մեծ էր, ակնկալիքներն էլ ավելի շատ: Ինչպես նշեցինք, հուզմունքն ու ապրումները նույնն էին, ինչ անցած անգամ: Հայկոն էլ, ինչպես Անդրեն գրավեց 8-րդ հորիզոնականը:

Եվրատեսիլ-2008: Հայաստանը կներկայացնի հմայիչ Սիրուշոն: Նկատվում է ակնհայտ հանդիսականի աշխուժության մեծացում եւ Հայաստանը ներկայացնող երգչի ինքնվստահության վերելք: Ակնկալիքները շատ մեծ են անցած տարիների համեմատությամբ: Սա ունի իր հիմքերը: Նախ Հայաստանն արդեն որոշակի փորձ ունի ներկայանալու Եվրատեսիլ մրցույթին: Երկրորդ` Հայաստանն այս անգամ ներկայացնում է իգական սեռի ներկայացուցիչ, որը բացի պրոֆեսիոնալ կատարող ու երգիչ լինելուց նաեւ շատ հմայիչ է: Երրորդ` Սիրուշոյի ՙՔելե-քելեն՚ շատ արագ գրավեց ոչ միայն հայ, այլ նաեւ եվրոպացի հանդիսականի ուշադրությունը: Վստահաբար կարող ենք ասել, որ ՙՔելե-քելեն՚ եվրոպական շոու բիզնեսում կայացած հիթ է:

Հիմա անցնենք փաստերին ու տվյալներին: Առաջին կիսաեզրափակիչում հանդես են գալու 19 երկիր: Մրցույթն անցկացվելու է երկու կիսաեզրափակիչով` մայիսի 20-ին եւ 22-ին: Իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին: Մրցույթին մասնակցող ավելի քան 40 երկրներից եզրափակիչին մասնակցելու իրավունք են ստանալու միայն 25-ը:

Ըստ Եվրոպական հայտնի բուքմեյքերական գրասենյակների տվյալների առաջին հնգյակում են Ռուսաստանը, Սերբիան, Հայաստանը, Իռլանդիան եւ Ուկրաինան: Այդ նույն տվյալների համաձայն հաղթանակի հասնելու ամենամեծ շանսերն ունի Ռուսաստանը ներկայացնող Դիմա Բիլանը:

Մրցույթի պաշտոնական կայք-էջի տվյալները փոքր-ինչ այլ են: Կայքում անց կացվող քվեարկությունում լավագույն հնգյակում են Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը եւ Իսպանիան: Ընդ որում` առաջին հորիզոնականում է Սիրուշոն, որին զիջում է Վրաստանը ներկայացնող Դիանա Գուրցկայան:
Ուրեմն` անվարան դեպի հաղթանակ: Աջակցենք մեր Սիրուշոյին մայիսի 20-ին, 22-ին եւ 24-ին:

Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 699 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz