Կաթիլ Երկուշաբթի, 29.04.2024, 19:41
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Ապրիլ 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գլխավոր » 2008 » Ապրիլ » 15 » Ապրիլի 24-ը Հայոց Մեծ Եղեռնի Զոհերի Հիշատակի օրն է
Ապրիլի 24-ը Հայոց Մեծ Եղեռնի Զոհերի Հիշատակի օրն է
01:46
ԾիծեռնակաբերդՍկսվեց 1895 թվականին: Պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի բնաջնջում: Բանակ զորակոչեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդկանց: Նրանց զինաթափեցին եւ 50-100 հոգանոց խբերով բնաջնջեցին: Բռնագրավվեց հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը:

1915 թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորականներ: Ապրիլի 29-ին ձերբակալված հայ քաղաքական, ռազմական ու մշակութային գործիչների թիվը անցավ 800-ից, որոնք ենթարկվեցին տանջանքների ու սպանվեցին: Տանջամահ արված հայ մտավորականության մեջ էին Սիամանթոն, Գրիգոր Զոհրաբը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սեվակը... Չսպանվեց միայն հայ մեծ երգահան Կոմիտասը, որը ենթարկվելով տանջանքների եւ ականատես լինելով ՀԱՅ ազգի նկատմամբ կատարված բռնություններին, ջարդերին ու կոտորածներին` ի վերջո խելագարվեց:

Հայ տղամարդկանց ու մտավորականության բնաջնջումից հետո սկսվեց անպաշտպան մնացած հայ բնակչության կոտորածը: Հայերին կամ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կամ սպանում էին: Տեղահանումներ անունը կրող զարհուրելի բռնագաղթեր էին կազմակերպվում դեպի Միջաքետքի անապատներ, հիմնականում Դեր Զոր, որտեղ էլ անխնա կոտորում էին հայերին:

1915-1916 թվականներին նահատակվեց 1,5 միլիոն հայ: Թալանվեց եւ քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի նյութական վնաս: Մահմեդականացվեց 200000 հայ, որոնք ապրում են Ճորոխ գետի հովտում: Գաղթական դարձավ եւ աշխարհով մեկ սփռվեց ավելի քան մեկ միլիոն հայ:

1918 թվականին Երիտթուրքերի Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ կոտորվեց 500000 հայ:
1920-1922 թվականներին արդեն քեմալական կառավարության կատարած ջարդի ժամանակ սպանվեց 260000 հայ:
1895-1922 թվականը զոհվեց ավելի քան 2,5 միլիոն հայ:

Այս կոտորածները բնորոշվում են որպես ցեղասպանություն: Սա ցեղասպանություն էր կազմակերպված ՀԱՅ-ի եւ ՔՐԻՍՏՈՆՅԱ-յի դեմ: Պետական մակարդակով ծրագրված էր բնաջնջել ՀԱՅ-ին: Որտեղի±ց այդքան ատելություն Հայի նման ազնիվ, աշխատասեր ու անմեղ ազգի նկատմամբ... Ինչո±ւ... Մինչեւ այսօր Թուրքիան չի ընդունում իր նախնիների կատարած անասնական արարքները: Նրա օրինակին հետեւոլվ իրենց աչքերն ակնհայտ իրականության ու փաստերի վրա փակում են նաեւ աշխարհի շատ եկրները` այդ թվում մեծ ու ազդեցիկ պետությունները: Մինչեւ երբ... Միթե չեն հասկանում, որ ՀԱՅ-ին լռեցնել անհնար է...

Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Հասարակություն | Ընթերցել են 2233 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz