Գլխավոր » 2008 » Մարտ » 15 » Սիրուշոն կներկայացնի Հայաստանը "Եվրատեսիլ 2008"-ում
Սիրուշոն կներկայացնի Հայաստանը "Եվրատեսիլ 2008"-ում
01:04
2008 թվականի մայիսի 20-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա ՙԵվրոտեսիլի՚ 53-րդ մրցույթ-փառատոնը: ՙԵվրոտեսիլ 2007՚-ի հաղթող Սերբիայի Բելգրադ քաղաքում գտնվող "Белградская Арена" մեծ հոյակերտ մարզահամերգային համալիրը կհյուրընկալի 230000 երաժիշտների: Մրցույթին մասնակցում են 43 երկրներ: Այս աննախադեպ մրցույթին Հայաստանն իր մասնակցությունն է ունենում արդեն 3-րդ անգամ: Նախորդ երկու մրցույթներին Հայաստանը ներկայացնում էին արական սեռի ներկայացուցիչներ: Այս անգամ Եվրոպային Հայաստանը ներկայացնելու պատիվն ու մեծ պատասխանատվությունը անզուգական Սիրուշոյին է վիճակված, որը ՙԱզգային երաժշտական մրցանակաբաշխություն՚-ում 2006 եւ 2008 թվականներին արժանացել է ՙԼավագույն երգչուհի՚ տիտղոսին: Օրերս Բելգրադում կայացած վիճակահանությամբ որոշվեց, որ Սիրուշոն ելույթ է ունենալու 14-րդը: Ի տարբերություն նախորդ տարիների երգի ընտրությունը վստահված էր հայ հանդիսատեսին: Ներկայացված 4 երգերից sms քվեարկությունների միջոցով հանդիսատեսը պիտի ընտրեր ամենաարժանին ու համապատասխանը Եվրոպային ներկայանալու համար: Քվեարկությանը մասնակցելու իրավունքը վերապահված էր միայն ՀՀ քաղաքացիներին: 1. Strong Երաժշտություն` Վահրամ Պետրոսյան Գործիքավորում` Հայկո Խոսքերի հեղինակ` Սիրուշո 2. I cant cօntrol it Երաժշտություն եւ գործիքավորում` DJ Serjo Խոսքերի հեղինակ` Սիրուշո 3. I still breate Երաժշտություն` Մարտին Միրզոյան Խոսքերի հեղինակ` Սիրուշո 4.Qele-qele Երաժշտություն եւ գործիքավորում` Տեր-Հովակիմյան Խոսքերի հեղինակ` Սիրուշո Առավելագույն ձայներ հավաքեց ՙQele-qele՚-ն: Սիրուշոյի հիանալի կատարման ու Տեր-Հովակիմյանի գեղեցիկ գործիքավորման արդյունքում երգը ռիթմիկ է ու հիթային: Իսկ հայկական էլեմենտներն ու ելեւէջները դրական լիցքեր ու բարձր տրամադրություն են հաղորդում երաժշտասեր հանդիսականին: ՙԿաթիլի խմբագրակազմը՚ հաջող ու անկաշկանդ ելույթ է մաղթում Սիրուշոյին Բելգրադում եւ հույս հայտնում, որ ՙԵվրոտեսիլ 2009՚-ը կկայանա հարուստ պատմություն ունեցող ավանդապաշտ Հայաստան Երկրում: