Էրոտիկ հորոսկոպ - Էրոտիկ հորոսկոպներ - Հորոսկոպ - Ընթերցասրահ - ԿԱԹԻԼ
Կաթիլ Շաբաթ, 25.10.2014, 02:18
| RSS
ԿԱԹԻԼ

ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ
Էրոտիկ հորոսկոպներ [1]
Տաերերքներ [1]

Գլխավոր » ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ » Հորոսկոպ » Էրոտիկ հորոսկոպներ

Էրոտիկ հորոսկոպ
ԽՈՅ (մարտ 21 - ապրիլ 20) 
ԿԻՆ Բավականին ամուր, նույնիսկ համառության հասնող, սկզբունքների կրող է, որը անդրադառնում է նաև իր էրոտիկ հակումների վրա: Նա ջանում է ինքը ընտրել տղամարդուն: Կարողանալով մատուցել իրեն հասարակության մեջ` իր համար ստեղծում է հմայիչ կնոջ իմիջ: Ինտիմ կյանքում նա բավական էգոիստ է, սակայն ոչ բնավորության պատճառով, այլ ցանկության` ստանալ զուգընկերոջից այն, ինչ սպասում է «իդեալական» տղամարդուց: Անկողնում բծախնդիր է, քանի որ իրեն պահում է սեքսի մասին իր ունեցած կայուն պատկերացումներին համապատասխան: Նույնիսկ անկողնում չի սիրում ենթարկվել, չնայած որ, հենց այստեղ է նրան հարկավոր ուժեղ ու իշխող զուգընկեր: Նա անսպառ կենսական էներգիա ունի ու կարող է, նույնիսկ հարաբերությունից չստանալով լիարժեք բավականություն` ամուսնուն հիրավի հաճույք պատճառել: Կյանքի ընթացքում նրան սպասվում են շատ սիրային խնդիրներ, որոնցից մեկը կարող է տրագիկ ավարտ ունենալ:
ՏՂԱՄԱՐԴ Նրա ուժեղ, իշխող, հաճախ ոչ սովորական բնավորությունը արտահայտվում են մարդկանց հետ բոլոր հարաբերություններում, այդ թվում և կանանց հետ հարաբերություններում: Իր նպատակին հասնելու համար, նա գործի է դնում բոլոր հնարավոր խորամանկություններն ու հնարքները, ընդունակ է նենգության ու խաբեության, հաճախ խնդիրներ է ստեղծում իր համար այնտեղ, որտեղ դրանք չկան: Դրա հետ մեկտեղ, հարաբերությունը նրա համար սքանչելի չէ, քանի որ ուժերը ծախսվել էին դրան հասնելու համար: Անկողնում կոպիտ է ու անզուսպ: Նրան ցավոտ կվիրավորի փոքրագույն ակնարկը իր սեքսուալ անկարողության մասին: Սիրում է, երբ կինը հիանում է իրենով ու ոգեշնչող խոսքեր է ասում: Երբեմն նա կասկածամիտ է դառնում ու այդ ժամանակ հարաբերությունը կնոջ համար փորձանքի է վերածվում: Ամուսնության համար նա ընտրում է այնպիսի կնոջ, որը կենթարկվի իրեն ու կհետևի իր քմահաճույքներին: Ամուսնական կյանքում ձեռք բերելով ինքնավստահություն ու հանգստություն, նա կլինի կնոջ համար հիանալի սեքսուալ զուգընկեր ու լավ ընտանեհայր: 


ՑՈւԼ (ապրիլ 21 - մայիս 20) 
ԿԻՆ Հմայիչ է, նրբաճաշակ, կամակոր ու զգացմունքային: Նա ձգտում է շրջապատել իրեն գեղեցիկ իրերով ու փայլուն տղամարդկանցով: Չնայած որ, տղամարդիկ շատ լավ հասկանում են նրա բնավորությունը, ամեն դեպքում, ջանում են նրա հետ ինտիմ հարաբերության հասնել, քանի որ, նա հիանալի զուգընկերուհի է, որը կարող է նրբին զգայական հաճույք պարգևել: Զգացողությունների լիարժեքության ուրախությունը փոխանցվում է զուգընկերոջը: Բայց և այնպես, նրա ուրախությունը անվերջանալի չէ: Որոշ ժամանակ անց, նա գտնում է, որ իրեն այլ գիրկ է հարկավոր երջանկության համար: Էրոտիկայի մեջ անկեղծ է ու տրվում է իր հակումներին առանց ետ նայելու` ջանալով նոր պարտնյորից քաղել դեռևս չճաշակած ու չուսումնասիրած նոր հաճույքներ: Պետք է խոստովանելլ, որ նա տղամարդկանց համար նույնքան գրավիչ ու հրապուրիչ է, որքան քայքայող ու ավերող: Նրա ամուսնական կյանքը հաճախ խառնաշփոթային է ու անկայուն: 
ՏՂԱՄԱՐԴ Կանայք ձգտում են նրա հետ ամուսնանալ: Կանանց գրավում է նրա ինքնավստահությունը, սեփական արժանիքի զգացումը, զուգընկերուհու նկատմամբ կոռեկտ ու հարգալից վերաբերմունքը: Նրան ճարտար ու նրբին սիրեկան չես կոչի , բայց նրա կիրքը ուժեղ է ու ազդում է կանանց վրա: Հարաբերության ժամանակ նա հակված է իրավահավասարության ու չի ձգտում խեղդել զուգընկերուհուն զգայնությամբ: Նա բացահայտ է գործում մերձեցման բոլոր դրսևորումներում ու պահանջում է նույնպիսի բացահայտ դրսևորում կնոջից: Խանդոտ է, բայց համարում է դա իր թուլությունը: Ինչպես և ամեն ինչում, կնոջ ընտրության հարցում նույնպես բացարձակ անկախ է ու հույսը դնում է միայն սեփական փորձի վրա: Նրան գրեթե անհնար է «գերել» բազմաթիվ կանացի խորամանկություններով. նա բավականին խելացի ու խորաթափանց է: Հետևում է մարմնի գերազանց կառուցվածքին ու ֆիզիկական տվյալներին մինչև խոր ծերություն: Ամուսնությունը երկար ու երջանիկ է, չնայած որ նա դրա համար հատուկ ջանքեր չի գործադրում: 


ԵՐԿՎՈՐՅԱԿ (մայիս 21 - հունիս 21) 
ԿԻՆ Երևում է «Երկվորյակ»-ից նրան որոշակի երկատվածություն է բաժին ընկել: Մի կողմից խելքը, խորաթափանցությունը, հիանալի բնավորությունը, մարդկանց հետ շփվելու հմտությունը օգնում են հասնելու լավ հաջողությունների աշխատանքի մեջ: Մյուս կողմից սակայն, այդ նույն խելքն ու մարդկանց հետ շփվելու ունակությունը հնարավորություն չեն տալիս նրան գտնելու իր միակ ու անկրկնելի տղամարդուն: Նա հավատարիմ ու հուսալի ընկեր է շատերի համար, բայց ոչ մի կերպ չի կարողանում գտնել իրեն համահավասար պարտնյորի: Հենց նրան է պատրաստ նվիրելու իր զգացամունքայնությունն ու նվիրվածությունը: Բայց նրան համապատասխան տղամարդիկ հանդիպում են հազվադեպ, ու շատ հաճախ կրակն այդպես էլ չի բոցավառվում: Պատահական կապերում, որոնք շատ չեն լինում, նա գտնում է հասարակ ֆիզիկական բավարարվածություն: Այդ կանանց չեն լքում, նրանցից լուռ հեռանում են` հոգում տանելով հարգանք դեպի նա: Սակայն, եթե նա հանդիպում է իր ընտրյալին, ապա նրանց ամուսնությունը ընտանեկան կյանքի երջանկության օրինակ կարող է ծառայել: 
ՏՂԱՄԱՐԴ Այս նշանի տակ ծնվածների մեծամասնությունը տաղանդավոր, շնորհալի կերպարներ են: Նրանք շրջապատող աշխարհի զգայական ընկալում ունեն: Բարձր են գնահատում կնոջ գեղեցկությունը, ինտիմ հարաբերությունների գեղեցկությունը: Սակայն Երկվորրյակի տաղանդը ամենևին չի հանդիսանում նրա գրավականը սեքսուալ ոլորտում: Ռոմանտիկ աշխարհընկալումը խանգարում է նրան ճիշտ գնահատել կնոջը, նա փաթաթում է զուգընկերուհուն ռոմանտիզմի շղարշով: Բնականաբար սա պատասխան զգացմունք է առաջացնում, բայց հարաբերությունը հաճախ հիասթափեցնում է պարտնյորուհուն: Սեքսուալ տաղանդ նրան միշտ չէ, որ տրված է: Ռոմանտիկ կերպարանքը սնում է նրա ստեղծագործական կյանքը, բայց ոչ ինտիմ հարաբերություններին: Նա անընդհատ մուսայի կարիք ունի ու գրեթե միշտ գտնվում է կին, որը զոհում է իրեն հանուն տաղանդի: Նա շատ լավ հասկանում է, որ ստեղծել նրա հետ նորմալ ընտանիք անհնար է ու բավարարվում է պահապան մուսայի դերով: 


ԽԵՑԳԵՏԻՆ (հունիս 22 - հուլիս 22) 
ԿԻՆ Բնավորությամբ նա չափազանց էրոտիկ է ու անզուսպ ձգտում է զգայական հաճույքին: Սակայն, որքան էլ զարմանալի է, տղամարդկանց հետ իրեն սառն է պահում: Նրան թվում է, թե իր տենչանքը թուլություն է, որը նկատում են տղամարդիկ, սակայն երբեք չի սիրում ընդունել իր թուլությունները: Նա շատ ջանքեր է գործադրում ուժեղ ու ինքնուրույն երևալու համար: Սակայն հեշտ է գրգռվում, կիրքը գրավում է նրան ու նա ջանում է թաքցնել դա, ինչը երբեմն հասցնում է նրան կոպտության: Հարաբերությունից հետո նա աշխատում է այլևս չհանդիպել իր պարտնյորի հետ, իսկ եթե դա անխուսափելի է, ապա նրա հետ իրեն պահում է կամակոր ու դյուրագրգիռ: Սակայն, եթե հանդիպում է տակտով ու համբերատար տղամարդ, որը կարող է, առանց իր մասին մտածելու, հոգ տանի լիովին բավարարելու Խեցգետնի ցանկությունները, Խեցգետինը հարաբերությունից հաճույք է ստանում: Պետք է միայն նկատել, որ շատ քիչ տղամարդիկ կան, որոնք պատրաստ են նման զոհողության: 
ՏՂԱՄԱՐԴ Նրա հետևից ձգվում է վիրավորված ու լքված կանանց երկար շլեյֆը: Բայց դա նրա մոտ կարեկցանքի զգացում չի առաջացնում, քանի որ նա դրան հակված չէ: Նա առանձնանում է էգոիզմով` համեմված պճնամոլության ու ինքնավստահության բավական մեծ մասնաբաժնով: Փորձ ունեցող կանայք խուսանավում են նրանից: Դրան հակառակ նա պատրաստ է ծուղակը գցել երիտասարդ աղջիկներին, սակայն լքում է նրանց, հենց որ ձանձրանում է: Չնայած նա էրոտիկ է, բայց անկողնում հոգ է տանում միայն սեփական բավարարվածության համար, երբեմն դրսեվորելով վիրավորական ու ցինիկ վարք: Նրա հետ հարաբերության ժամանակ իրական հաճույք ստանում են միայն դեպի մազոխիզմը հակում ունեցող զուգընկերուհիները: Իր ամբողջ սեռական կյանքը ենթարկում է սեփական առողջության հոգատարության համար: Ամուսնությանը դիտում է որպես մահափորձ սեփական ազատության նկատմամբ: Նա ստեղծված չէ ամուսնության համար, քանի որ նա ձգտում է խեղդել շրջապատում բոլորին: Նրա կինը դժբախտ, մոռացված էակ է: Սակայն լինում են բացառություններ, երբ Խեցգետնին հանդիպում է նրանից ավելի տիրող ու դաժան կին: 


ԱՌՅՈւԾ (հուլիս 23 - օգոստոս 23) 
ԿԻՆ Նա շատ հմայիչ է ու ունակ է իր ծուղակը գցելու նույնիսկ սթափ մտքին: Միևնույն ժամանակ իր զգացմունքները միշտ հանգիստ են մնում, ու նա ցուցաբերում է դատողականություն բոլոր իրավիճակներում: Նույնիսկ հարաբերության ժամանակ տղամարդը զգում է նրա անկիրք հայացքը: Մասամբ դա կարող է բացատրել նրա ֆիզիկական սառնությունն ու թույլ հետաքրքրասիրությունը սեքսի նկատմամբ: Նա գործնական է ու ամեն մի զուգընկերներոջը գնահատում է իչպես պոտենցիալ ամուսին: Նրան ի ծնե տրված է լինել լավ կին ու մայր: Հենց ընտանիքի պաշտպանության հարցում է արտահայտվում նրա առյուծային բնույթը: Բայց նրա անտարբերությունը սեքսի հանդեպ շատ խնդիրներ է առաջացնում ամուսնու համար: Շատ հաճախ, շարունակելով սիրել իր կնոջը, նա կապ է հաստատում այլ կնոջ հետ, որը ունակ է տալու նրան էրոտիկ զգացողությունների ամբողջ գամման: Առյուծը խանդոտ է, սակայն նրա ամուսնու դավաճանության մեջ մեղադրել պետք է միայն ու միայն իրեն: Ամուսնությունը հաջող կլինի, եթե նրան հանդիպի նույնատիպ էրոտիկ մակարդակ ունեցող տղամարդ: 
ՏՂԱՄԱՐԴ Բազմաթիվ թուլություններ ունի: Շուրջը նույնիսկ չեն նկատում, որ վստահ ու բարեհոգի կերպարի ետևում թաաքնվում է իր կարողությունների ու հնարավորությունների նկատմամբ վստահության բացարձակ բացակայություն ունեցող տղամարդ: Նրան անվերջ թվում է, որ իր փոքր իսկ ոչ գրագետ քայլը (հարաբերության ժամանակ) զուգընկերոհւու կողմից ծաղրանքի կարժանանա: Նա անընդհատ տապալման է սպասում և այդ պատճառով գտնվում է անընդհատ ներվային լարվածության վիճակում: Իր լիարժեքությունը համոզելու համար, նա դիմում է բոլոր հնարավոր սիրային խորամանկությունների, մտնում է կասկածելի կապերի մեջ: Նրա իրական հնարավորություններն ու ուժը բացահայտել կարող է միայն խելացի ու տակտիկ զուգընկերուհին, որը կկարողանա համոզել նրան, որ նա մի գլուխ բարձր է ցանկացած այլ տղամարդուց: Հենց այդպիսի պարտնյորուհին կդառնա նրա կինը` ստանալով որպես պարգև հիանալի տղամարդ, հոգատար ու գուրգուրող հայր իր երեխաների համար: 


ԿՈւՅՍ (օգոստոս 24 - սեպտեմբեր 23) 
ԿԻՆ «Կույս» համաստեղությունը նրան փոխանցել է բոլոր կանացի որակները. գեղեցկություն ու փափուկ բնավորություն, հավատարմություն ու նրբություն, սեքսուալ զգացողությունների լիարժեքություն: Նա շատ ձգողական է տղամարդկանց համար, սակայն երբեք չի օգտագործում այդ փաստը շահադիտական նպատակներով: Նրան հսկայական ուրախություն է պատճառում այն, որ տղամարդը հաճույք է ստանում իրենից: Պետք չէ նրանից սպասել գերկրքեր ու բուռն հուզավառություն, նա ստեղծված է փաղաքշվելու համար ու դա դարձնում է հարաբերությունը անկրկնելի: Նրանում ապրում է խոր հարգանք տղամարդու նկատմամբ ու նրա գրկում զգում է իրեն ապահով ու հանգիստ: Այդ զգացումը փոխանցվում է նաև իր ընտրյալին: Նա փոքր ինչ ամոթխած է: Նրա ձգողականությունը տղամարդուն իր մոտ է վերադարձնում նորից ու նորից: Կույսը իդեալական կին է, մայր ու տնտեսուհի: 
ՏՂԱՄԱՐԴ Սերը կարգ ու կանոնի հանդեպ ու զգոնությունը ոչ միայն աշխատանքում, այլ նաև կանանց հետ փոխհարաբերություններում տրված է Կույսերին: Ձգտումը դեպի պարզն ու հասարակը և որոշակի երկչոտությունը փոքր ինչ դժվարեցնում են նրա սիրային կապերը: Նրան խանգարում է նաև իր սիրահարկոտությունը, որը բխում է նրա իդեալական պատկերացումներից կնոջ մասին: Նրա սեքսուալ հնարավորությունները բարձր են, սակայն զուգընկերուհուն գրավում է ոչ թե դա, այլ նրա քնքշությունը, որը հազվադեպ է նկատվում մյուս տղամարդկանց մոտ: Հենց քնքշությամբ ու նվիրվածությամբ է նա գրավում կանացի սիրտը: Սակայն նա կարող է բավարարել զուգընկերուհու նաև ամենանրբաճաշակ սեքսուալ պահանջները: Բայց և այնպես դավաճանությունը կարող է կտրուկ փոխել նրա բնավորությունը ու սիրո ծարավը կփոխվի վրեժխնդրության ծարավի: Նրան ավելի շատ հարկավոր է ոչ թե կնոջ աջակցումը, այլ որոշակի ընկերական հարաբերությունը: Իր նկատմամբ ուշադրության դեպքում նա հիանալի ընտանեհայր է լինում: 


ԿՇԵՌՔ (սեպտեմբեր 24 - հոկտեմբեր 23) 
ԿԻՆ Նրա էրոտիկ ձգտումները տեղավորված են ենթագիտակցության մեջ: Ժամանակ առ ժամանակ նա զարմանքով է հայտնաբերում իրեն նոր անկողնու մեջ ու չի կարողանում հասկանալ, թե ինչպես դա եղավ: Նա կրակոտ է, սակայն սեքսը նրա համար նպատակ չի հանդիսանում, չնայած որ այն մեծ տեղ է զբաղեցնում իր կյանքում: Նրա վարքն անընդհատ տատանվում է: Ուժեղ տղամարդն ունակ է ենթարկել նրան իրեն ու նա հնազանդորեն կհետևի զուգընկերոջ բոլոր ցանկություններին: Թույլ պարտնյորի հետ անմիջապես ինքն է դառնում տիրուհի: Սակայն ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքում տղամարդը հարաբերությունից չի ստանում լիարժեքության զգացում, քանի որ խոսքը միայն ֆիզիկական բավարարվածության մասին է: Երբ նա զգում է, որ իրեն սիրում են, կերպարանափոխվում է. դառնում է ուրախ, հմայիչ, բայց միևնույնն է նրան ռոմանտիկ չես համարի: Ամուսնական կյանքում նրա սեքսուալ պահվածքը դառնում է ավելի գիտակցված ու հետաքրքրացված: 
ՏՂԱՄԱՐԴ Բնավորության երակակիություն: Կշեռքի մի նժարին նրա հիանալի բնավորությունն է, նրբագեղությունը, կայունության ձգտումը, շրջապատի սերը, մյուսին` բոլորից թաքնվելու ձգտում, կնոջ նկատմամբ անզուսպ հետաքրքրություն, անընդհատ սեքսի ծարավ: Երբեմն լինում է, երբ կշեռքը գտնվում է հավասարակշռության մեջ, ու նա կարողանում է զսպել իր խառնվածքը: Սակայն պատահում է, որ կշեռքի երկրորդ նժարը ավելի ծանր է լինում, ու հաճույքի պահանջից աշխարհը մթնում է: Այսպիսի վիճակը նրա համար հղի է տապալումներով, ջղային խանգարումներով: Հարաբերությունը կնոջ հետ միայն շատ կարճ ժամանակով է թեթևացնում նրա տառապանքնեևը: Հնարավորության դեպքում նա կթողներ և' ընտանիքը, և' աշխատանքը ու ամբողջությամբ կընկղմվեր էրոտիկայի մեջ: Իրավիճակը սրվում է նաև նրանով, որ զուգընկերուհիները չեն արժանանում նրա ուշադրությանը, քանի որ նա ձգտում է միայն սեփական կրքերի բավարարմանը: Նա կարող է հարաբերական հանգստություն գտնել ընտանիքում, այն դեպքում, եթե նրա կինը ունենա նմանատիպ խառնվածք: 


ԿԱՐԻՃ (հոկտեմբեր 24 - նոյեմբեր 22) 
ԿԻՆ Նրան կարելի է կցել «ճակատագրական», «առեղծվածային», «խելահեղ» մակդիրները: Նրա կիրքը անսահմանափակ է: Նրա բոլոր գործողությունները ծառայում են մի նպատակի. ստանալ սեքսուալ հաճույք: Եռանդուն է, խելացի, գեղեցիկ: Տղամարդիկ ուղղակի «խեղլքահան» են լինում նրա հետ ծանոթանալուց հետո: Սովորաբար նա շուտ է ինտիմ փորձ ձեռք բերում: Նրանք ովքեր փնտրում են «հրակեզ կին», հենց նրա մեջ են տեսնում մարմնավորված իդեալին: Նա շատ լավ տիրապետում է իրեն, սակայն հարաբերության պահին նա մի կողմ է նետում բոլոր պայմանականությունները: Համենային դեպս` դառնում է ավելի հիասքանչ իր խենթույան ու գժության մեջ: Նա վտանգավոր է այնպիսի տղամարդկանց համար, որոնք հասկնելով ինտիմ կյանքի գագաթնակետը, չեն կարողանում պոկ գալ նրանից ու դառնում են սեփական զգացմունքի գերին: Այսպիսի կանանց պատճառով ավիրվում են կարիերաներ, ընտանքիներ են քանդվում, բայց տղամարդիկ նորից ու նորից նետվում են այդ հորձանուտը: Բայց և այնպես, ամուսնու համար հաճախ լավ ընկեր է դառնում ու անում է ամեն ինչ, որպեսզի նա հասնի փայլուն հաջողությունների: 
ՏՂԱՄԱՐԴ Ամենից հաճախ նա եռանդուն, բոլոր անսպասելի արարքների ունակ մարդ է: Խաղերի մեծ վարպետ է ու մեծ արտիստ: Հիասքանչ սեքսուալ պարտնյոր է, նա երբեք թույլ չի տալիս իրեն թուլանալ ու ընկնել կանացի կախարդանքի տակ: Ամենամեծ արժեքը նրա համար հանդիսանում է սեփական ազատությունը: Սեքսը նրա համար սպորտ է, որում գտնում է իր մտքի կիրառումն ու վերամարմնավորման տաղանդը: Նրան չի գրավում հասանելիությունը, բարձրագույն հաճույքը նրա համար կնոջը հաղթելն է, որն իր նման անկախ ու ազատ կլինի ու իրեն հավասարազոր ինտելեկտ կունենա: Նրան ավելի շատ հետաքրքրում է ոչ թե հաղթանակի փաստը, այլ խաղի ընթացքը: Հաղթվածներին նա վերաբերվում է երախտաբար, ինչպես նրան թելադրում է իր պատվի օրենսգիրքը: Որպես պարգև նրանց տրվում է Կարիճի եռանդն ու սեքսուալ փորձը: Շատ կանայք նրա հետ խաղում պարտությունը հավասարազոր են համարում հաղթանակի: Ամուսնու դերում նրան դժվար է պատկերացնել: Հաճախ նրանք ամուրի են մնում: 


ԱՂԵՂՆԱՎՈՐ (նոյեմբեր 23 - դեկտեմբեր 21) 
ԿԻՆ Հիանալի զուգընկերուհի է այն տղամարդկանց համար, ովքեր սիրում են խելացի, ուրախ, ոգևեորվող կանանց: Սեքսուալ պլանում գայթակղիչ է ու անսպառ: Կարողանում է գնահատել կյանքը նրա բոլոր դրսևորումներում` աշխատանքում, արվեստում, սպորտում, ընտանիքում: Սեքսը նրա համար կեցության լիարժեքության զգացումն է, և նա ձգտում է քաղել հարաբերությունից հնարավոր առավելագույն հաճույքը: Աղմկոտ է, կենսուրախ, լի երևակայությամբ: Այս հատկությունները կցված են նրան նաև ինտիմ կյանքում: Իրսկապես երջանիկ է լինում միայն իր ցանկությունների լիարժեք բավարարումից հետո: Իմանալով իր գինը, ամուսնու դավաճանությանը վերաբերվում է բավական հանգիստ, ի դեպ, իր կողմից արված դավաճանությանը նույնպես: Ընտանեկան կյանքին լրջորեն է մոտենում, սակայն միշտ չէ, որ կարողանում այն ներդաշնակ դարձնել, քանի որ նոր տպավորություններ ունենալու ծարավը հաճախ նրան հեռացնում է ընտանեկան օջախից, որի մոտ մնում է մոլորված ամուսինը: 
ՏՂԱՄԱՐԴ Ուրախ է, բարեհոգի, սիրահարված բնությանը: Նրա անչար հոգին ձգվում է գեղեցիկ արարքների ու հիասքանչ կանանց կողմը: Ճանապարհորդելով կյանքով, նա բաց է թողնում «Ամուրի» նետերը աջ ու ձախ` ոչ այնքան հոգալով արդյունքների մասին: Նա պատրաստ է չէ ամուր կապվածության, բայց չի պահանջում այդ նաև կնոջից: Բնավորությամբ ռոմանտիկ է ու թափառական: Կինը երբեք չի դառնա նրա ուղեկցող աստղը, սակայն դա չի խոսում նրա անտարբերության մասին: Ընդհակառակը, կինը, սեքսը նրան հաճույք են պատճառում: Կանայք էլ են սիրում նրան: Բայց տալով զուգընկերուհուն ամենը, նա հեռանում է: Եվ պարտնյորուհին չի փորձում պահել նրան` պարզ հասկանալով, որ նա ստեղծված չէ երկար կապերի համար: Սեքսի ժամանակ նա անկեղծ հավատում է սիրո գոյությանը, բայց որոշ ժամանակ անց հարաբերությունից մնում են լոկ տխուր, նուրբ հիշողություններ: Չստացված սիրախաղը (ֆլիրտ) չի վախեցնում նրան: Կատարվածին վերաբերվում է փիլիսոփայորեն. «Դե ինչ արած, հաջորդ անգամ կստացվի»: 


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (դեկտեմբեր 22 - հունվար 21) 
ԿԻՆ Այս նշանի տակ ծնվածներին հաճախ տանջում է իր ցանկությունների ու դրանց բավարարման հնարավորության միջև հակասությունը: Նա սեքսուալ է, սիրահարկոտ, բայց միևնույն ժամանակ խիստ է արտաքին պատշաճության պահպանման համար: Այդ պատճռով նրա կիրքը հաճախ ելք չի գտնում, որը կարող է պատճառ դառնալ բազմաթիվ կոմպլեքսների: Տղամարդիկ ձգտում են դեպի նա, զգալով ցանկալի զուգընկերուհի, սակայն մնում են տարակուսած` բախվելով նրա ստեղծած առաքինի կնոջ կեպարին: Կաթիլ-կաթիլ հավաքվող ձգտումները ժամանակ առ ժամանակ բացում են բոլոր արգելքները, ու նա նետվում է դեպի կարճ արկածը` մի կողմ դնելով իր սկզբունքները և գրավելով զուգընկերոջն իր եռանդով ու ճարտարությամբ: Ամուսնական կյանքում ամուսնուն հաճախ հասնում է Այծեղջյուրի կոտոշը: Պատառոտվելով զղջումներով` նա նորից կանգնում է առաքինի կնոջ ուղու վրա, սկայան խառնվածքը նորից ելք է փնտրում: Զառամյալ տարիքում այսպիսի կանայք դառնում են ինքնամփոփ ու կռվարար տատիկներ: 
ՏՂԱՄԱՐԴ Այծեղջուրին բնորոշ է ճշգրիտ որոշել սեփական ձգտումները: Նա ռեալիստ է ու միշտ ճիշտ գտնում է նպատակի ճանապարհը: Կանանց հետ հարաբերություններում նա գրեթե միշտ հասնում է հաջողությունների: Բայց դա ամենևին չի նշանակում, որ նա կոլեկցիոներ է: Նրա կրքի առարկան պաշտամունքի օբյեկտ է հանդիսանում, որին հավատարիմ է մնում երկար ժամանակ: Սեքսը նրա համար միշտ զարդարված է զգացմունքով, ինչը շատ բարձր է գնահատվում կանանց կողմից: Այծեղջյուրն ինքնամփոփ է ու կրում է իր էրոտիկ գաղտնիքները իր մեջ: Սակայն նա ունակ է բացվելու ու ցույց տալու իր խառնվածքի ամբողջ կրքոտությունը: Նրան ամուսնության հակելու բոլոր փորձերը անարդյունք են: Նրա համար թանկ է իր սեփական ազատությունը: Նա ընտանիք է կազմում միայն այն ժամանակ, երբ ինքն է այդպես որոշում: Ամուսնական կյանքում նա հիանալի հայր է լինում, իսկ ձգտումը դեպի կինը ժամանակի ընթացքում ավելի է ուժեղանում: 


ՋՐՀՈՍ (հունվար 22 - փետրվար 20) 
ԿԻՆ Նրա տանը միշտ շատ հյուրեր կան, որոնց ձգում է տանտիրուհու խելքը, հմայքը, շփվելու ունակությունը: Սակայն դա չի նշանակում, որ նա բազմազան է նույնպես ինտիմ հարաբերություններում: Լինելով լավ կին, հմտորեն ղեկավարելով տունը` իր սերը դեպի համաչափությունն ու կարգապահությունը նա տեղափոխում է ննջարան: Հմայված նրա արտաքին դյութանքով, տղամարդը ձգտում է նրա մոտ` փնտրելով նոր զգացողություններ: Սակայն հարաբերությունից հետո Ջրհոսը հիշում է միայն մոմերի առկայծումն ու նոր հարդարված սպիտակեղենը: Նրա համար խորթ է մոլեգին էրոտիկան: Դե դա նրան հարկավոր էլ չէ, քանի որ կյանքի երջանկությունը նա տեսնում է ուրախ ընկերախմբում (կամպանիա), հետաքրքիր շփումներում: Ու չնայած` նրա դուր գալու ցանկությունը ստիպում է ամուսնուն խանդել, նա կարող է հանգիստ լինել, քանի որ կինը նրան հավատարիմ կմնա: Ջրհոսը հիանալի զուգընկերուհի է թույլ խառնվածքով տղամարդու համար, որը փնտրում է ոչ այնքան սեքս, որքան հանգստություն և ուշադրություն: 
ՏՂԱՄԱՐԴ Տաք խառնվածք ունեցող կնոջ համար նա «նվեր» չէ: Նրա սեքսուալ ոլորտը մեծ չէ ու գտնվում է նրա հոգու ետնաբակում, ինչ-որ մի տեղ: Էրոտիկ ձգտումները մինիմալ են և նա բավարավում է հազվադեպ կապերով, որոնցում նրան գրավում է ոչ այնքան ֆիզիկական հաճույքը, որքան գեղեցիկ կնոջը տիրելու փաստը: Բացարձակ անտարբեր է իր խառնվածքի ու փորձի նկատմամաբ: Շատ բաներում նրա սեքսուալ պահվածքը որոշված է ընկերների հետ զրույցներով, գրքերով: Հարաբերության ժամանակ նա հանգիստ ու պատրաստակամ ենթարկվում է զուգընկերուհուն, որովհետեվ այլ դերի ուղղակի պատրաստ չէ: Ամուսնական կյանքում դավաճանության քայլ չի անում, որովհետև նրա գլուխը զբաղված է աշխատանքով ու ընտանեկան գործերով: Այնուամենայնիվ նրա կնոջը երջանիկ չես կոչի, քանի որ զգայական հաճույք ամուսինը նրան շատ քիչ է տալիս: Սակայն թույլ խառնվածքով կնոջը նա միանգամայն համապատասխանում է, քանի որ նա հետաքրքիր և շնորհալի մարդ է, հավատարիմ ընկեր է ու օգնական: 


ՁԿՆԵՐ (փետրվար 21 - մարտ 20) 
ԿԻՆ Դերասանների, ռեժիսորների, գրականագետների, բոհեմի աշխարհն է նրանը: Նա ապրում է իր մտածած երազների ու հույսերի թագավորությունում: Նրա էրոտիկան իրականացվում է աստվածացումով, սիրային «դրամատուրգիաներով», խաղերով, բայց ոչ մի կերպ ֆիզիկական հարաբերությամբ: Ու չնայած` իր հարուստ երևակայության մեջ նա փորձում է իր զուգընկեոջը դարձնել արքայազն, ցածր խառնվածքը նրան չի բերում լիարժեք բավարարվածություն հարաբերությունից: Նրա կյանքն անցնում է հրաշքի սպասումով` հույսով հանդիպելու նրան, ով կծածկի իրեն վարդերով: Որպես կանոն տղամարդիկ նրա մոտ չեն վերադառնում, քանի որ այնքան էլ չեն սիրում ռոմանտիկ արցունքներ ինտիմ քնքշանքների պահին: Այն, որ նա չի հասկանում, որ սեքսում պետք է կարողանալ ոչ միայն վերցնել, այլ նաև տալ, նրան մելամաղձոտ (մելանխոլիկ) է դարձնում: Բնավորությամբ նա բարի է, ու շատ երիտասարդներ իրենց առաջին փորձը ձեռք են բերում նրա գրկում: Ամուսնական կյանքում նա հաճախ է դիմում դավաճանության, որի համար բացատրություն չեն կարող տալ ո'չ ինքը, ո'չ իր ամուսինը: 
ՏՂԱՄԱՐԴ Շնորհված է մեծ զգացմունքայնությամբ: Նրա հարուստ ներաշխարհը լի է ապրումներով ու հակադրություններով, և էրոտիկ մոտիվները նրանում քիչ տեղ չեն գրավում: Նրա զգացմունքայնությունը բորբոքում է կանանց ու հաճույք է պատճառում նրանց: Բայց զուգընկերուհու ցանկացած փորձ թափանցելու նրա հոգին նա նրբորեն արգելափակում է: Երբ այդպիսի փորձերը համառ են դառնում, նա աննկատ հեռանում է` կնոջը հասկացնելով, որ նա «միայնակ գայլ է»: Նրա նշանաբանն է`. «կինը սիրում է ականջներով», ու կարող է խոսքերով խելքահան անել կնոջը: Նրա ինտիմ հարաբերությունների մասին չգիտեն նույնիսկ նրա ամենամոտ ընկերները: Հոգում նա կոլեկցիոներ է` ունակ գնահատելու իր ձեռք բերումները: Ամուսնական կյանք մտնում է միանգամայն գիտակցաբար, չնայած չի զգում ո'չ կնոչ, ո'չ երեխաների կարիքը, կինը զգում է նրա անկեղծության պակասը: 

Խորագիրը`. Էրոտիկ հորոսկոպներ
Ընթերցել են 21180 հոգի
ՈՐՈՆՈւՄ

ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ՎԻՃԱԿԱԳՐՈւԹՅՈւՆ

Copyright KATIL © 2014Конструктор сайтов - uCoz