Հետազոտությունները ցույց են տվել, որ ցանկացած տեսակի սուրճի չարաշահումը առաջ է բերում հալյուցինացիաներ. սկսում են լսել ձայներ եւ տեսնել այն, ինչն իրականում չկա:
Պարզվում է, որ օրեկան 7 եւ ավելի բաժակ լուծվող սուրճի օգտագործումը լուրջ վտանգի տակ է դնում հոգեկան առողջությունը, իսկ բնական սուրճի (սեւ սուրճ) 3 բաժակը բավական է հոգեկան աշխարհի անվերադարձ խաթարման համար:
Բնական սուրճի մեջ կոֆեինի պարունակությունը շատ չնչին է ավելի լուծվող սուրճում դրա պարունակությունից, սակայն օրգանիզմին պատճառված վնասակար ազդեցության արդյունքները տարբերվում են երկրաչափական պրոգրեսիայով:
Նախկինում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճի օգտագործումը արագացնում է սրտի աշխատանքը, առանջացնում է անքնություն եւ նույնիսկ պակասեցնում հղիության հավանականությունը: Նոր հետազոտության արդյունքների համաձայն սուրճը խաթարիչ ազդեցություն է ունենում նաեւ մարդու հոգեբանության վրա: «Սուրճի չափից շատ օգտագործումից հետո հետազոտվողներից որոշները հալյուցինացիաներ են տեսնում, մյուսները ձայներ են լսում: Այն դեպքում, երբ նախկինում նրանց մոտ նման բաներ չեն եղել». պատմում է Դյորհեմ համալսարանի գիտնական Սայմոն Ջոնսը:
Մանրակրկիտ ուսումնասիրության համար Ջոնսը հրավիրել էր 200 ուսանողների, որոնք ըդունել էին տարբեր տեսակի կոֆեիններ. սուրճ, թեյ, շոկոլադ (նաեւ կոնֆետի տեսքով): Փորձերի մասնակիցներից շատերը հաստատեցին հալյուցինացիայի առաջացման փաստը, իսկ ուսանողներից մեկը խոստովանեց նաեւ, որ զգացել է մահացաց մարդկանց ներկայությունը իր կողքին:
Հետագա ուսումնասիրությունները հաստատեցին փաստը կոֆեինի եւ հալյուցինացիաների միջեւ եւ պարզվում է, որ դրանք կապված են ուղիղ համեմատական կապով, այսինքն` օրեկան 3 գավաթ սուրճը 3 անգամ ավելի է մեծացնում հալյուցինացիաների հավանականությունն ու հաճախականությունը, քան օրեկան 1 բաժակը: Գիտնականները համոզված են, որ կոֆեինը ուժեղ սթրես է առաջացնում ամբողջ օրգանիզմում, ինչն էլ, բացի ֆիզիոլոգիական ազդեցություններից, պատճառ է դառնում նաեւ հալյուցինացիաների:
Գիտությանը վաղուց հայտնի են մի շարք մթերքներ, որոնք նույնպես հալյուցինացիաներ են առաջացնում: Դրանցից է նաեւ շաքարում (շաքարավազում) պարունակվող գլյուկոզան: Այստեղից հետեւում է, որ հալյուցինացիաների հավանականության ու հաճախականության վրա տարբեր ազդեցություն ունեն դառը եւ քաղցր սուրճերը: Գիտնականները նախատեսում են շարունակել հետազոտություններն ու փորձերը, որպեսզի պարզեն մարդու հոգեկանի վրա ազդեցություն ունեցող բոլոր մթերքների շարքը:
Ի դեպ` Շվեցիայի գիտնականների հետազոտությունների արդյունքների համաձայն, մարդու օրգանիզմում կոֆեինի պարունակության ավելցուկը առաջացնում է սեքսուալ կարողության անկում, մազաթափություն, մտավոր ունակությունների կրճատում եւ մեծացնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Սակայն, սրանք դեռ նախնական արդյունքներ են ու պետք է ենթաարկվեն փորձարկումային ստուգումների:
Մուշեղ Բաբայան
|