Կաթիլ Շաբաթ, 20.04.2024, 11:37
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Դեկտեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գլխավոր » 2008 » Դեկտեմբեր » 19 » Տեսնեմ կոկոսի համն էլ…
Տեսնեմ կոկոսի համն էլ…
14:47
Դարյա Ատաֆեվա«Playboy»-ի իմպերիայի հիմնադիր 82-ամյա Հյու Հեֆների ճաշակը այս տարի կանգ է առել ԱՊՀ-ում: Նա տարվա աղջիկ է ընտրել 23-ամյա ուկրաինուհի Դարյա Աստաֆեւային:

Հեֆի խոսքերով, հենց սկզբից նա տարվեց Դարյայի գեղեցկությամբ, որոհետեւ վերջինս հիշեցնում էր իր երիտասարդության սիրուն` 1950-ական թվականների էրոտիկ ֆիլմերի դերասանուհի Բետտի Փեյջին:

Աստաֆեւան Հեֆների հայտնի «Playboy Mansion» առանձնատուն էր ժամանել դեկտեմբերի մեկին` 2 շաբաթ բնակվելով «Bunny House» տնակում, որտեղ բնակվում են հիմնականում ամենահեռանկարային մոդելները Հեֆների անմիջական հրավերով: «Նապաստակների» տնակը ունի երեք պահարանասենյակ, երկու բաղնիք, եւ մեկ հիդրոլոգարան:
 
Դարյա Աստաֆեւան պայմանագիր է ստորագրել «Playboy» հանդեսի հետ այն մասին, որ երկու տարվա ընթացքում իրավունք չունի մերկ նկարահանվել այլ պարբերականների համար: 82-ամյա մեդիամագնատի կարծիքով այդ ժամանակահատվածը կբավարարի ուկրաինուհուն իսկական աստղ դարձնելու համար:

Աստաֆեւայի կարիերան վերելք ապրեց, երբ նա դարձավ ուկրաինական «Playboy»-ի տարվա աղջիկ: Որից հետո նրան հրավիրեցին Լոս-Անջելես` ծանոթանալու անձամբ «Playboy»-ի հիմնադրի հետ:

Առաջին անգամ Դարյան Բեվերլի Հիլզ ժամանեց 2008 թվականի օգոստոսին եւ անմիջապես ներգրավվեց քասթինգում: Գլխավոր շիկահեր Հոլլի Մեդիսոնը արդեն լքել էր Հեֆին եւ նա փոխարինող էր փնտրում նրա համար (ըստ ավանդույթի «Playboy Mansion» առանձնատանը երեք աղջիկ է բնակվում):

Աստաֆեւվայի առաջին նկարահանումներից հետո Հեֆը հայտարարեց. «Ամբողջ աշխարհն արդեն վաղուց տպավորված է ռուս եւ ուկրաինուհի մոդելներով: Սուպերմոդելի կոչմանն արժանացած աղջիկները, ինչպիսիք են Ժիզել Բունդհենը, Քեյթ Մոսսը եւ Նաոմի Քեմփբելը, առայժմ անփոխարինելի են: Երեւում է, ես նոր աստղ եմ գտել, այնքան փայլուն ինչպիսն Նատալյա Վոդյանովան է»:

Ուկրաինուհին Հեֆի հետ առաջին ծանոթությունից հետո խոստովանեց. «Նկարահանումներից հետո ես զգում էի ինձ ինչպես լավ սեքսից հետո», իսկ նկարահանվել Դարյան սիրում է մերկ:

- Ես հանգիստ դուրս էի գալիս տանից մերկ եւ գնում էի լողավազան, իսկ երեկոներին մենք մերկ լողանում էինք հիդրոլոգարանում: Ես դեմ չէի լինի դառնալ միսիս Հեֆներ-Աստաֆեւա,- պատմում է Դարյան միլիոնատեր մեդիամագնատի հետ առաջին հանդիպումից հետո, որի կարողությունը գնահատվում է 500 միլիոն դոլարի չափով:

Ի դեպ`. առանձնատանը բնակվող «նապաստակները» մտնում են Հեֆի կտակի մեջ եւ 500 միլիոնից բաժին է հասնում նաեւ նրանց: Առայժմ «նապաստակները» երկուսն են. 23-ամյա Կենդրա Վիլկինսոնը եւ 34-ամյա Բրիջիտ Մակվորդտը: Ամենայն հավանականությամբ Աստաֆեւան շուտով կտեղափոխվի առանձնատուն մշտական բնակություն հաստատելու նպատակով եւ կդառնա Հեֆների երորդ սիրելի «նապաստակը»` փոխարինելով հյուրընկալ տունը լքած 29-ամյա Հոլլի Մեդիսոնին:

Մելինե Գեվորգյան

Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 1323 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz