Կաթիլ Ուրբաթ, 19.04.2024, 15:16
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Դեկտեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գլխավոր » 2008 » Դեկտեմբեր » 13 » Միկի Մաուսը 80 տարեկան է
Միկի Մաուսը 80 տարեկան է
23:12
Միկի ՄաուսԼրացավ կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենահայտնի կինոպերսոնաժ Միկի Մաուսի 80 ամյակը: Հայրենիքում նրա ճանաչելիության վարկանիշն ավելի բարձր է քան Սանտա Կլաուսինը: Նրա կերպարն այսօր շուրջ երեք միլիոն դոլարի արժեք ունի:

Միկին «լույս աշխարհ եկավ» 1928 թվականին: Այդ ժամանակ Ուոլտ Դիսնեյի Ստուդին աշխատում էր բավականին հայտնի «Օսվալդ-երջանիկ նապաստակ» անիմացիոն հեռուստասերիալի վրա, որի հեղինակային իրավունքները պատկանում էին Չարլզ Մինցին, որը ներկայացնում էր Universal կինոընկերությունը: 1927-ի վերջին, բյուջեի մեծացման մասին Դիսնեյի հերթական խնդրանքից հետո, Չարլզը կաշառեց նրա ստուդիայի աշխատակազմի մեծ մասին եւ «մեծահոգաբար» պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցել ապագա աշխարահռչակ մուլտիպլիկատորի հետ, եթե վերջինս համակերպվի ֆինանսավորման զգալի կրճատման հետ:

Մեկ ուրիշը Ուոլտ Դիսնեյի փոխարեն քաշքշուկների մեջ կընկներ, ամեն ինչ կաներ որպեսզի պատռի դավաճան կոլեգաների ու ընկերների դիմակները... Ի վերջո դատական գործ կսկսվեր, որը հաստատ կաշխատեր ավելի հարուստ ու հայտնի ընկերության (Universal) հարուստ ու հայտնի աշխատակցի օգտին: Եթե նույնիկ ինչ-որ հրաշքով Դիսնեյին հաջողվեր հասնել արդարադատության, ապա առողջության եւ ժամանակի հատուցումով. երկու ամենաանհրաժեշտ բաները իրական նպատակներ ունեցող արվեստագետի համար: Դիսնեյը որոշեց ավարտին հասցնել պայմանագրով որոշված աշխատանքը Օսվալդ նապաստակի վրա, իսկ հետո ստեղծել նոր պերսոնաժ, որը արագ եւ առանց հատուկ ջանքերի կընդհատի Օսվալդի երջանիկ կյանքը:

Շատ սեղմ ժամկետում ստեղծվեց նոր ստուդիա, որը կազմված էր ընդամենը 3 հոգուց, որոնցից մեկը հենց ինքը Ուուլտ Դիսնեյն էր, մյուս երկուսը իրեն ամենահավատարիմ մնացած անիմատոր Յուբա Այվերսկան եւ ռեժիսոր Լեսա Կլարկան: Եվ սկսեց եռալ աշխատանքը: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում եռյակը ստեղծեց անթիվ ու անհամար կենդանական ներկայացուցիչներ` խոսացող կովեր ու պարող ձիեր, ուրախ գորտեր ու ալեզարդ շներ, որոնք բոլորը հետագայում պիտի գրավեին իրենց «պաշտոնները» դիսնեյյան իմպերիայում, սակայն այդ ժամանակ ինչ-որ այլ բան էր հարկավոր:

Ամերիկյան հանդիսատեսը 1928 թվականի մայիսի 15-ին ծանոթացավ չքնաղ զույգի` Միկկի եւ Մինի մկնիկների հետ: Սկզբում Դիսնեյը որոշել էր մկնիկին անվանել Մորտիմեր, սակայն նրա կինը` Լիլիանը համոզելու միջոցով ստիպեց Դիսնեյին փոխել որոշումը: 

Հերոսի առաջին էկրանավորումը մեծ հետաքրքրություն չառաջացրեց հանդիսկանների եւ քննադատների շրջանում: Այդ է պատճառը, որ մայիսի 15-ը պաշտոնապես չի համարվում Միկիի ծննդյան օր: Պահանջվեց էլի մի քանի ամիս քրտնաջան աշխատանք, որի ընթացքում ստեղծվեցին էլի մի քանի մուլտֆիլմեր: 1928 թվականի նոյեմբերի 18-ին էկրան բարձրացավ «Ուիլիի շոգենավը», որը շրջադարձային եղավ Միկիի համար:

Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 1345 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz