Կաթիլ Հինգշաբթի, 25.04.2024, 19:59
| RSS
ՈՐՈՆՈւՄ

ԿԱԹԻԼ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Գիտություն [8]
Մշակույթ [27]
Տեխնոլոգիաներ [7]
Առողջություն [9]
Սպորտ [9]
Հասարակություն [5]
Հայաստան [4]

ԱՐԽԻՎ
«  Դեկտեմբեր 2008  »
ԵրԵրՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գլխավոր » 2008 » Դեկտեմբեր » 7 » «Եվրատեսիլի» մեկնաբանը հեռանում է
«Եվրատեսիլի» մեկնաբանը հեռանում է
18:50
Թերրի ՎոգանՀայտնի բրիտանական հեռուստա-ռադիոհաղորդավար Թերրի Վոգանը վերջնական որոշում է կայացրել` հեռանալ Եվրատեսիլի մեկնաբանի պաշտոնից: Նրա կարծիքով այդ մրցույթը ավելորդ քաղաքականեցված է:

Իռլանդացի Թերրի Վոգանը, որի 70-ամյակը լրացավ օգոստոս ամսին, եղել է Եվրատեսիլի անփոփոխ մեկնաբանը վերջին 35 տարիների ընթացքում: Մեծ մասամբ նրա շնորհիվ է, որ Եվրատեսիլի նկատմամբ հետաքրքրությունը դեռեւս չեն կորցրրել բրիտանիացիները, որոնք արդեն երկար տարիներ հաջողություն չեն ունենում այդ մրցույթում:

Դեռ 2002 թվականին էստոնական Տալլինում, վախենալով Վոգանի հնարավոր բացասական արձագանքից, նախօրոք հատուկ հայտարարություն արվեց, որում կոչ էր արվում ուշադրություն չդարձնել Վոգանի մեկնաբանություններին` բացատրելով նման դիրքորոշումը իռլանդացու իբր խմիչքի հանդեպ սիրով:

Հենց Վոգանին է պատկանում հայտնի «Արեւմտյան Եվրոպան հաղթեց սառը պատերազմում, սակայն պարվեց Եվրատեսիլում» արտահայտությունը: Սակայն, վերջին տարիներին Վոգանի կատակները հետզհետե սակավացան, փոխարինվելով բողոքներով, այն մասին որ մրցույթում քվեարկությունը քաղաքականեցված է: Իսկ Դիմա Բիլանի հաղթանակից հետո մեկնաբանը խոստացավ շատ շուտով հեռանալ Եվրատեսիլից:

- Ես ափսոսում եմ, որ պիտի թողնեմ այս ամենը անցյալում: Ես 35 հիանալի աշխատանքային տարիներ եմ ապրել Եվրատեսիլի հետ: Ամբողջ ընթացքը` սկսած իմ վարած առաջին մրցույթից, որը տեղի ունեցավ դուբլինյան փոքրիկ երաժշտական սրահում, մինչեւ վերջինը` բելգրադյան մեծ դահլիճը, ամբողջությամբ լցված է եղել ծիծաղով ու զվարճանքով-, ասել է Թերրի Վոգանը:

Վոգանը հաջողություն է մաղթել BBC-ի հաղորդավար Գրեմ Նորտոնին, որը եկող տարի սկսելու է մեկնաբանել Եվրատեսիլ մրցույթը: Նորտոնը, որը նաեւ Եվրատեսիլի պարային մրցույթների մեկնաբանն է, Վոգանին ասել է, որ ինչ-որ մեկը պիտի ստանձներ այդ պարտականությունը եւ ինքը չէր կարող ասել «ոչ»: Նա ավելացրել է նաեւ, որ անհամբերությամբ սպասում է մոսկովյան Եվրատեսիլին:

2009 թվականին Եվրատեսիլի պատմության մեջ առաջին անգամ մրցույթը անց կկայանա Ռուսաստանում:

Գուցե գործն այլ ընթացք ունենար, եթե Գրեմ Նորտոնը նույնպես հրաժարվեր Եվրատեսիլի մեկնաբանի պաշտոնից: Չնայած` ի վերջո կգտնվեր մեկը, որը կհամաձայներ վարել Եվրատեսիլը. թեկուզ ոչ պրոֆեսիոնալ որեւէ մեկը: Քանի որ խաղի կանոնները թելադրողի համար պրոֆեսիոնալիզմն ու բարձ մակարդակը երկրորդական են, գլխավորը` խաղի ելքն ու եկամուտն է…

Մուշեղ Բաբայան

Խորագիրը. Մշակույթ | Ընթերցել են 923 հոգի |
ԹՈՓ
Ամենասեքսուալ կինը

Ամենահայտնի երեխաները

Միս Աշխարհ 2008

Ամենապահանջված մոդելները

Ամենահարուստ մահացածները

Ամենաթանկ դեմքերը


ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Վիչակագրություն

Copyright KATIL © 2024Конструктор сайтов - uCoz